Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Օպտիմալացման հետքերով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կառավարության օրակարգում կրկին օպտիմալացումն է: Վերջինիս մեջ մտնում է նաև ծառայողական մեքենաների կրճատումը: Կառավարության աշխատակազմի օպտիմալացումը, ըստ էության, նորություն չէ, քանի որ դեռևս նախորդ վարչապետը փորձեց նախաձեռնել այս գործընթացը: Սակայն մասնավորապես ծառայողական մեքենաների կրճատման առումով հայտնի դարձան մի շարք դեպքեր, երբ այսպես ասած օպտիմալացվում էին հնամաշ, հաճախ չշահագործվող մեքենաները: Հասկանալի է, որ այս դեպքում ծառայողական մեքենաների կրճատումը վերածվում էր ֆարսի: Նոր վարչապետը կարծես առավել կտրուկ կերպով է դնում այս խնդիրը, ավելին, տարբեր աղբյուրներից նշվում է, որ կրճատման տակ է հայտնվելու կառավարության մոտ 20 տոկոսը, ընդ որում, չեն շրջանցվելու նաև մարզային կառույցները:

Անշուշտ, ներկայումս Հայաստանում առկա է բավական ուռճացվածն բյուրոկրատական ապարատ, որը պահելու հիմնական բեռը բնականաբար գտնվում է պետբյուջեի ուսերին: Այս տեսանկյունից օպտիմալացման արմատական գործընթացները միայն դրական կարող են ընկալվել: Սակայն, մյուս կողմից, այստեղ առաջանում է նաև մեկ այլ` գործազրկության խնդիրը, քանի որ, որպես կանոն, կրճատման տակ են ընկնում ստորին և միջին օղակի աշխատողները, որոնց աշխատավարձը տատանվում է 60-150 հազար դրամի սահմաններում: Բնականաբար, վերջիններիս կրճատումը բերելու է սոցիալական բողոքի մեծացման:

Սակայն, հաշվի առնելով պետական հիմնարկներում աշխատանքի ընդունվելու խնամի-ծանոթ-բարեկամների մեխանիզմները, կարող ենք ասել, որ սոցիալական բունտի սպառնալիք գոյություն ունի միայն տեսականորեն, քանի որ հաճախ այս կամ այն պաշտոնյան իր մերձավորին աշխատանքի տեղավորելու համար տարբեր անհասկանալի ու չհիմնավորված հաստիքներ է ստեղծում իր գերատեսչությունում, որն էլ հանգեցնում է աշխատակազմի ուռճացմանը: Այս տեսանկյունից պետք է շեշտել, որ կառավարության աշխատակազմի օպտիմալացումը, իսկ ավելի կոնկրետ՝ կրճատումը առաջնային խնդիր է՝ անկախ դրան հաջորդող որոշակի բացասական հետևանքների, քանի որ կառավարության աշխատանքի արդյունավետությունը բարձրանում է ոչ թե աշխատողների քանակով, այլ նրանց մասնագիտական պատրաստվածության մակարդակով պայմանավորված:

Իսկ ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, ապա ակնհայտ է, որ երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում դրանք միայն անհարկի ու անհիմն ճոխություններ են, ինչն անթույլատրելի է:

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Զելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա