Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայկական ֆուտբոլի հորիզոնները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրել է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղն ընկերական էր և ավարտվեց  0 ։ 0 հաշվով։ Հավաքականի առաջին մարզիչն էր «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը (1992-1994թթ.)։  1994-1995 թվականններին հավաքականն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի 1996 թվականի առաջնության որակավորման փուլին, անցկացրեց 10 հանդիպում և 2 ։ 1 հաշվով հաղթանակ տարավ միայն 1995 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում։

«Եվրո-96»-ից հետո հավաքականը 1996-1997 թվականներին կրկին առաջին անգամ  մասնակցեց 1998 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին՝ 10 խաղում տանելով 1 հաղթանակ, 5 ոչ-ոքի և կրելով 4 պարտություն։ 1996-1997 թվականներին հավաքականի մարզիչն էր կրկին լեգենդար ֆուտբոլիս Խորեն Հովհաննիսյանը։ Ընդհանուր առմամբ՝ 1992 թվականից մինչ օրս Հայաստանը Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին մասնակցել է 10 անգամ, սակայն բոլոր դեպքերում հավաքականը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելը և դուրս գալ եզրափակիչ մրցաշար։

Սակայն սա չի նշանակում, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մշտապես գտնվել է չափազանց թույլ մարզավիճակում։ Եթե հետևենք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակին, կտեսնենք, որ համաձայն վերջինիս՝ Հայաստանի հավաքականն իր ամենացածր դիրքն ունեցել է 1995 թվականին՝ զբաղեցնելով 159-րդ հորիզոնականը, իսկ ամենաբարձր դիրքը՝ 2014 թվականին (30-րդ հորիզոնական)։ Սա այն պայմաններում, որ ո՛չ 90-ականներին, ո՛չ էլ մինչ օրս Հայաստանի հավաքականըչի հաղթահարել Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների որակավորման փուլերը, սակայն ունեցել է նաև տպավորիչ ելույթներ ու հաղթանակներ, ցուցադրել խաղային բարձր մակարդակ։

Հավաքականն իր այսպես ասած լավագույն ժամանակներն էր ապրում 2009-2013 թվականներին, երբ 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում տպավորիչ հաղթանակներ տարավ Դանիայի, Բուլղարիայի, Չեխիայի ընտրանիների նկատմամբ, ոչ-ոքի արդյունք գրանցեց Իտալիայի դեմ խաղերից մեկում։ Եվ ընդհանրապես, վերջնական արդյունքներից զատ, հավաքականն այս շրջանում ցուցադրում էր դիտարժան ֆուտբոլ, որը բավական մեծ ոգևորություն և սպորտի հանդեպ հետաքրքրությունէր առաջացրել ինչպես երկրպագուների, այնպես էլ մատաղ սերնդի մոտ։

Սակայն վերջին շրջանում, մասնավորապես 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում, Հայաստանի հավաքականը մի շարք ծանր պարտություններ կրեց  Դանիայի, Ռումինիայի և Լեհաստանի ընտրանիների դեմ խաղերում։ Հենց այս պարտությունների հետևանքով հրաժարական ներկայացրեց հավաքականի մարզիչ Վարուժան Սուքիասյանը։

Հայաստանի ազգային հավաքականն իր կազմավորումից ի վերունեցել է 17 մարզիչ, որոնցից Վարուժան Սուքիասյանը հավաքականը գլխավորել է երկու անգամ՝ 2000-2001 և  2015- 2016 թվակններին։Հավաքականի ելույթների վիաճակագրությունից արդեն իսկ պարզ է դառնում, թե որ մարզիչներն են հաջողել իրենց աշխատանքում։ Նկատելի է, որ թիմը բավական լավ արդյունքներ է գրանցել Խորեն Հովհաննիսյանի, Միխայ Ստոյկիցայի, Յան Պորտերֆիլդի, Վարդան Մինասյանի գլխավորությամբ։ Հենց վերջինիսքառամյա մարզչական գործունեության արդյունքում էր նաև, որ Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ունեցավ իր պատմության մեջ ամենաբարձր տեղը՝ 30-րդ հորիզոնականը։

Վերջին երեք պարտություններից հետո հավաքականը դասակարգման աղյուսակում զիջել էիր դիրքերը և ներկայումս զբաղեցնում է 125-րդ  հորիզոնականը, ինչը, համաձայնենք, որ այնքան էլ տպավորիչ չէ։ Նման պայմաններում ընդամենը օրեր առաջ հրաժարական տվեց հավաքականի մարզիչ Վարուժան Սուքիասյանը։ Մի քանի օր շարունակ հայաստանյան ֆուտբոլասեր հանրությունը սպասում էր հավաքականի նոր մարզչին։ Արդեն հայտնի է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարզելու է Գյումրիի «Շիրակի» և հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխի» մարզիչ Արթուր Պետրոսյանը։ Արթուր Պետորոսյանի խաղը հայաստանյան միջին տարիքի ֆուտբոլասերները մինչ օրս ոգևորությամբ են հիշում։ Ժամանակին Պետրոսյանին համեմատում էին անգամ Մարադոնայի հետ։

Պետրոսյանը հավաքականի կազմում անցկացրել է 69 հանդիպում ևդարձել 11 գոլի հեղինակ։  Թե որքանով այս նշանակումը կարող է դուրս բերել հայկական ֆուտբոլը ճգնաժամից, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ մնում է հուսալ, որ առաջիկայում կրկին կարող ենք տեսնել դիտարժան ֆուտբոլ մեր հավաքականի մասնակցությամբ։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան