Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մալթայի Մարտական Ուխտի արքայազնը Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը իր պարտքն է համարում

POLITICS

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը իր պարտքն է համարում այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915-1922թթ ողբերգական իրադարձությունների սուրբ նահատակների հիշատակին: ՀՀ նախագահական նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնը հույս հայտնեց, որ նման ողբերգություններն այլևս չեն կրկնվի:«Պատմության մեջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են և այդպիսի հարուստ պատմություն ունեն, որքան դուք: Եվ պատահական չէ, որ դուք հայտնի եք որպես ամենահին  քրիստոնյա ժողովուրդ:  Մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի պատմության մեջ եղել են նաև ողբերգություններ: Այսօր կեսօրից հետո իմ պարտականությունն եմ համարում այցելել հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915-1922թթ ողբերգական իրադարձությունների զոհ գնացած սուրբ նահատակների հիշատակին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:

Նա հպարտությամբ ընդգծեց, որ Մալթայի Ուխտը մարդասիրական  օգնություն է տրամադրել Հայաստանին 1988թ. ավերիչ երկրաշարժի օրերին և մինչ օրս էլ շարունակում է մարդասիրական աշխատանքներ կատարել Հայաստանում:«Մենք մարդասիրական օգնության ծրագրեր ունենք ձեր երկրում: Օրինակ Էջմիածնում մանկատուն, Դիլիջանում առողջարանը և Երևանում էլ մենք աշխատանքներին մասնակցում ենք: Կարծում եմ, որ այս այցը հնարավորություն կտա ամրապնդել այն պատմական կապերը, որ կան Մարտական Ուխտի և Հայաստանի Հանրապետության միջև: Մենք հույս ունենք, որ կարող ենք շարունակել մ եր համագործակցությունը, ինչպես նաև այն աշխատանքները, որ Ուխտը կատարում է Հայաստանում»,-հավելեց արքայազնը:

Նրա խոսքով՝ Մալթայի Ուխտը հանձնառու է օգնել մարդկանց տարբեր ճգնաժամային իրավիճակներում: «Մենք ներկա ենք շատ վայրերում: Օրինակ, Սիրիայում, Թուրքիայում, Լիբանանում, Իրաքում մեր բժշկական խմբերը օժանդակում են փախստականներին, ովքեր փախչում են պատերազմից և ճնշումներից: Բժիշկները տրամադրում են առաջին բուժօգնություն: Մենք օգնում ենք նաև այն փախստականներին, որոնք ժամանում են հյուսիսաֆրիկյան տարբեր երկրներից: Մեր ասոցիացիաները Արևելյան Եվրոպայում բազմապատկել են օժանդակության ծրագրերը: Չնայած այն արտակարգ իրավիճակներին, որոնց մենք դիմակայում ենք՝ տեսնում ենք, որ մեր կամավորականներն աշխատում են 120 երկրում, որտեղ օգնում են աղքատներին և նրանց, ովքեր հասարակության լուսանցքից դուրս են մնացել: Մենք կենտրոնանում ենք խաղաղության և անվտանգության ապահովման, աղքատության վերացման և մարդկային արժանապատվության ամրապնդման վրա: Մարդասիրական գործողություններ Մալթայի Ուխտն իրականացնում է ամբողջ աշխարհում, և դրանց նաև մեծապես նպաստում են մեր դիվանագիտական աշխատանքները: Մենք 120-ից ավելի երկրների, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ կապեր ունենք, դիտորդի կարգավիճակ ունենք ՄԱԿ-ում»,- ասաց Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:

Եզրափակելով խոսքը՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնը վստահություն հայտնեց, որ իր այցը Հայաստան հնարավորություն կտա կառուցել երկկողմ՝ արդեն իսկ առկա արտակարգ հարաբերությունները: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ վայելում է այցը Հայաստան:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal