Մարդիկ Ծառուկյանի անձով են պայմանավորում սոցիալական, տնտեսական, բազմաթիվ խնդիրների լուծումները. Էնֆիաջյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք ցանկանում էին, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն: Այնտեղ էր գտնվում նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Վերջինս Past.am-ի հետ զրույցում նշեց. «Հայաստանի տարբեր մարզերում ունենալով բազաթիվ հանդիպումներ, քննարկումներ՝ արձանագրում ենք, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն և՛ ցանկություն է, և՛ պահանջ:
Մարդիկ Գագիկ Ծառուկյանի անձով են պայմանավորում սոցիալական, տնտեսական, քաղաքական բազմաթիվ խնդիրների լուծումները»: Պատգամավորը չցանկացավ կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի Ծառուկյանը:
Մեր հարցին՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական ճամբարում քաղաքացիները կուզենան տեսնել Գագիկ Ծառուկյանին, Էնֆիաջյանը պատասխանեց. «Չէի ցանկանա վերացական բաների մասին խոսել: Երբ պարոն Ծառուկյանն անձամբ որոշի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, ես վստահ եմ, որ շատ բան կփոխվի»:
Լևոն Փանոսյան