Ադրբեջանում շինանյութերի արտադրությունը կտրուկ անկում է ապրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում ստեղծված ճգնաժամային վիճակի պատճառով շինարարությունը զգալիորեն նվազել է եւ դրանով պայմանավորված կտրուկ անկում է ապրել շինանյութերի արտադրությունը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդած տեղեկության համաձայն` ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին շինանյութերի արտադրության ոլորտում 16,2 տոկոս անկում է գրանցվել` կազմելով 251,6 մլն մանաթ:
Ցեմենտի արտադրությունը 16,8 տոկոսով, բետոնե խառնուրդների արտադրությունը 53,0, շինարարական գիպսինը` 27,1 , ցեմենտից պատրաստված շինարարական բլոկների, արհեստական քարերի եւ այլն արտադրությունը 51,0 տոկոսով նվազել է:
Նախորդ տարվանից սկսած Ադրբեջանական նավթի եւ մանաթի արժեզրկման պատճառով ստեղծված ճգնաժամային վիճակը կաթվածահար է արել Ադրբեջանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: