Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակասությունները չեն հանգեցնի նոր «սառը պատերազմի». Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրվն այն կարծիքին Է, որ ներկայում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ չկան անհաշտելի գաղափարախոսական հակասություններ, որոնք կբերեն նոր «սառը պատերազմի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չունենք գաղափարախոսական այնպիսի հակասություններ, որոնք անխուսափելի կդարձնեին «սառը պատերազմը»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի մասնակիցների առջեւ:
Միեւնույն ժամանակ Լավրովը նշել Է, որ «մեր գործընկերների անողոքությունը, այդ թվում՝ հրապարակային, նույնիսկ ավելի սաստիկ Է, քան «սառը պատերազմի» ժամանակներում:
Նա հիշեցրել Է, որ «սառը պատերազմի» ժամանակ գործում Էին չգրված կանոններ, «որոնց կողմերը հետեւում Էին՝ ամեն կերպ ջանալով չստեղծել ինչ-ինչ իրավիճակներ, որոնք մյուս կողմը կարող Էր ընկալել որպես վտանգավոր անակնկալ»: «Իսկ այժմ իրադրությունն այլ Է, որովհետեւ կանոնները խիստ կասկածի են ենթարկվում»,-ընդգծել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: