Մենք դատապարտված ենք լինելու «քթներս միջազգային շուկաներ մցնելու»
ԲԼՈԳՏարոն Պարսամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մենք դատապարտված ենք լինելու «քթներս միջազգային շուկաներ մցնելու». սրա համար երկու կարևոր գորրծոն կա՝ ներքին փոքր (որոշ դեպքերում, նաև փոքրացող) շուկան ու 21-րդ դարի հնարավորությունները (թվային պրոդուկտներ, կոմունիկացիաների բազմազանություն, բիզնեսի գլոբալիզացիա):
Բիզնեսմենների նոր, երիտասարդ սերունդ է այսօր շրջում Երևանի փողոցներով, որոնք զարգացման միտման առումով լրիվ համապատասխանում են գլոբալիզացիոն միջավայրին: Դեռևս ավելի շատ փող ունեցող հին սերունդը մեծամասամբ (ոչ բոլորը) չի վստահում նոր թրենդներին ու այնպիսի բիզնեսներով է զբաղվում, որոնցով կարելի էր 20 տարի առաջ էլ զբաղվել:
Փաստերը` որոշ բիզնեսների գրանցած արդյունքները, նոր եկողների միտումները, հուշում են, որ ուշ թե շուտ հաջողակ բիզնեսմենների թիվն ավելանալու է:
Ծավալվելով աշխարհի տարբեր շուկաներում` կապ կպահեն ՀՀ-ի հետ որպես քաղաքացիներ, թե ոչ, կախված է պետական կառավարման որակից ու իրենց անհատական առանձնահատկություններից: