Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հելլոուի՞ն, թե՞ մեռելոց

ANALYSIS
Հայկական մեդիան և սոցցանցերը վերջին օրերին հեղեղված են հակահելլոուինյան պաթոսով, ընդհուպ «Ես քրիստոնյա եմ և «ո՛չ» եմ ասում Հելլոուինին» մակագրությամբ «գովազդային պաստառների» անխնա տարածումը։ Ասվածն իհարկե վերաբերում է միայն մեդիա տիրույթին, քանի որ մեր հասարակության առավել լայն հատվածները նույնիսկ չգիտեն, թե ինչ է Հելլոուինը, ինչ տոն է և կամ տո՞ն է, թե՞ ոչ։ Նման, կարելի է ասել, բուռն մոտեցումն այս ոչ հայկական տոնին, ակամայից ցանկություն է առջացնում հետևել, թե ինչու ենք մենք ձգտում նման տոնակատարությունների։
 
Պատմական ակնարկ
 
Եվ այսպես, Հելլոուինը սերտորեն առնչվում է անգլո-սաքսական և կելտական ժողովուրդների տոնակատարությունների հետ և ավանդաբար նշվել է հոկտեմբերի 31-ին։ Այս տոնի մասին առաջին հիշատակությունները իռլանդական գրականության մեջ վերաբերում են 9-10-րդ դարերին։ Կաթոլիկ և Անգլիկան եկեղեցիները բավական չեզոք վերաբերմունք ունեին այս տոնի նկատմամբ և առանձնահատուկ դրական կամ բացասական վերաբերմունքի վկայությունները հազվադեպ են։ Հելլոունինն առավել լայն տարածում գտավ 19-րդ դարում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ արդեն 20-րդ դարում՝ նաև աշխարհի մի շարք անգլալեզու երկրներում։ Հենց 19-րդ դարից էլ այս տոնի գլխավոր խորհրդանիշներից մեկը դարձավ դդումը։ Սա, ի դեպ, իր սիմոլիկայով առավել մոտենում էր տոնի նախնական բովանդակությանը և առավելապես կապված էր գյուղատնտեսական աշխատանքների և բերքահավաքի հետ։ Վերջին շրջանում Հելլոուինը սկսեցին տոնել նաև ոչ անգլալեզու բազմաթիվ այլ երկրներում։ Իհարկե, նման երկրներում տոնը դեռ զանգվածային տարածում չի ստացել և կորցրել է իր բովանդակությունը, քանի որ հիմնականում դարձել է կատակային և զվարճաբանական տոն։ Հենց այստեղ էլ թերևս կանգ առնենք։
 
Հայկական իրականություն
 
Հայկական իրականության մեջ Հելլոուինը սկսեցին նշել վերջին տարիներին, ընդ որում, տոնը ներկայանում էր որպես դիմակներով զվարճանալու առիթ։ Նման պայմաններում անհասկանալի է տարբեր օղակների կողմից Հելլոուինի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու միտումը և ավելորդ կրոնականության պաթոսը։ Ի վերջո, պետք է ընդունենք, որ մեր իրականության մեջ առկա է տոնականության մեծ բաց։ Անգամ քրիստոնեական տոները՝ Սուրբ Ծնունդը, Հարության տոնը կամ Զատիկը, Սուրբ խաչը՝ Քրիստոսին Խաչից իջեցման տոնը և այլն, առավելապես տխրության, սգո և մահվան հետ առնչություններում են ընկալվում։ Ըստ էության, սա գլոբալիզացիայի և արևմտյան արժեքների նկատմամբ հասարակության հակումների արդյունք չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել Հելլոուինի նկատմամբ աճող հետաքրքրությունը, այլ գուցե հենց եկեղեցու անգործության հետևանք։ Վերջիվերջո, հիշենք, որ ընդամենը մի քանի տարում Կաթոլիկ եկեղեցուն բնորոշ Սուրբ Վալենտինի տոնը ներկայումս շատ ավելի լայն տարածում ունի մեր իրականության մեջ, քան համարժեք Սուրբ Սարգսինը։ Պետք է շեշտել, որ Վալենտինի տոնին իրենց սիրելիներին նվերներ անող երիտասարդներին բոլորվին էլ չի հուզում այս տոնի կրոնական խորհուրդն ու բովանդակությունը, այլ պարզապես լավ առիթ է։
 
Սա այն դեպքում, երբ Հայ առաքելական եկեղեցու սրբերի թիվը ներկայումս շուրջ 700 է, որոնցից տոնելի սրբերի թիվը՝ 400։ Վերջիններիս եկեղեցական օրացույցում հատկացված է 112 օր։ Իսկ ո՞վ գիտի նրանց մասին եկեղեցուց դուրս։ Միանշանակ, գրեթե ոչ ոք։ Նման պայմաններում արժե՞ պաթետիկ աղմուկ բարձրացնել և հեթանոս ու ազգի դավաճան հայտարարել Հելլոուինը կամ Սուրբ Վալենտինի տոնը կամ որևէ այլ նման տոն նշողներին։Կարծում եմ՝ ոչ, քանի որ մեր հասարակությունը պարզապես ունի տոնի ու տոնականության, հասարակական զվարճանքի և սովորական ուրախության պակաս։ Ի վերջո, մեր օրացույցում առավել շատ աչքի են ընկնում մեռելոցները, քան տոներն ու ուրախության օրերը։ Ո՞վ է մեղավոր։ Գուցե ոչ ոք, իսկ գուցե՝ բոլորս, սակայն սա բոլորովին այլ հարց է։ Իսկ առայժմ թերևս հանգիստ թողնենք բոլոր այն երիտասարդներին, ում համար Հելլոուինը առիթ է զվարճանալու համար, իսկ զվարճանալու համար մեր իրականությունն առանձանապես մեծ հիմքեր չի տալիս։ Սակայն սա արդեն այլ քննարկման թեմա է։ 
 
Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak