Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայազն» կուսակցությունը միանում է «Միասնություն» համազգային շարժմանը

POLITICS

«Հայազն» կուսակցության առաջիկա անելիքների, Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումների և կուսակցության՝ «Միասնություն» համազգային շարժմանը միանալու շուրջ, past.am-ը զրուցել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ.

-Պարոն Մկրտչյա՛ն, «Հայազն» կուսակցությունը, խորհրդարանում ներկայացված չլինելով հանդերձ՝ ակտիվորեն մասնակից է դառնում քաղաքական պրոցեսներին՝ տարատեսակ ակցիաների, ցույցերի միջոցով: Դուք հատկապես ակտիվորեն մասնակցություն ունեցաք «Էլեկտրիկ Երևան», «Սասնա Ծռեր» շարժումների ժամանակ, արդյոք չե՞ք պատրաստվում մեծ քայլով առաջ գնալ և մտնել պայքարի մեջ՝ ավելի հստակ քայլերով:

Բնականաբար, ինչպես ցանկացած կուսակցություն, «Հայազն»-ը ևս ստեղծվել է ընտրական պրոցեսների մասնակցելու նպատակով: Ստեղծման և գործունեության 3 տարիների ընթացքում «Հայազն»-ում կար ընտրությունների մասնակցության ձևաչափի մի տարբերակ, որը վերջին ամիսներին երկարատև քննարկումների արդյունքում մերժվեց, և մեր կուսակցական ընկերներից որոշները, ովքեր այդ ծրագրի ստեղծողներն էին, այսօր այլևս կուսակցությունում չեն: Կուզեի նշել, որ մենք իրոք շնորհակալ ենք այդ մի քանի ընկերներին՝ այս տարիների համագործակցության համար: Ճի՛շտ եք, կուսակցությունը հաճախ է եղել քաղաքացիական շարժումների կիզակետում, սակայն կա մի պարզ ճշմարտություն. բոլոր սոցիալական խնդիրները, որոնց դեմ մենք պայքարել ենք ու պայքարելու ենք, ունեն քաղաքական դրդապատճառներ: Ցավոք, ապրիլյան քառօրյա պատերազմը, «Սասնա Ծռեր»-ի հայտնի գործողությունը՝ իշխանությանն այդպես էլ ուշքի չբերեցին: Ամենաթողությունը վերջ չունեցավ, իսկ օդում կախված խնդիրները մինչ օրս էլ ունեցան միայն կոսմետիկ լուծումներ: Այդ առումով՝ 2017թ. ԱԺ ընտրությունները բավական ձեռնատու իրավիճակ է ստեղծում նոր որակի քաղաքական ուժերի համար: Մենք մեր ուժերի ներածի չափով նպաստելու ենք հնարավոր ընդդիմադիր կոնսոլիդացիաներին, և ինքներս էլ հանդես ենք գալու ընտրություններին՝ մասնակցության կոնկրետ ձևաչափով: 

- Ձեր քաղաքական թիմը, բաղկացած լինելով հատկապես երիտասարդներից, ովքեր երբևէ քաղաքական տարբեր առուծախերի մեջ չեն սպառել իրենց, կարող են նոր և ավելի ազդեցիկ խոսք ասել հայաստանյան քաղաքական անցուդարձում, ինչպե՞ս եք պատրաստվում դա իրագործել:

Այսօր բոլորը խոսում են սերնդափոխության անհրաժեշտությունից. անգամ ՀՀԿ-ում են խոսում այդ մասին: Իհարկե, արդարացված պահանջ է, սակայն եթե փորձենք հասկանալ, թե ով ինչ է ընկալում սերնդափոխության տակ, կստացվի շիլա-փլավ: Հստակեցնելու համար ասեմ, որ մեր ձգտած սերնդափոխությունը բնավ կապ չունի «հարվարդյան երիտասարդներին» բերելու հետ: Ոչ էլ խնամի-ծանոթ-փեսա-բարեկամ կապերով իշխանության գալն ի նկատի ունենք: Կա հարթակի խնդիր, որտեղ մեր սերունդը կկարողանա ըստ արժանվույն դրսևորվել, և ցույց տալ իր ուժը: Այսօր մենք  գտել ենք այն հարթակը, որտեղ լավագույնս կարող ենք ինքնարտահայտվել և մեր խոսքն ասել Հայաստանում ծավալվող քաղաքական կյանքում:

-Ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ Արման Վարդանյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց «Միասնություն» համազգային շարժմանը: Բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների արդյունքում «Հայազն»-ը  որոշում կայացրեց միանալ այդ շարժմանը, ո՞րն է Ձեր հաջորդ քայլը, ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը, որը նպատակադրվել եք իրականացնել:

Այո՛, իմ կողմից շատ հարգված մարդիկ, ովքեր նախաձեռնել են «Միասնություն» համազգային շարժումը, մեզ ևս առաջարկել են դառնալ շարժման միավոր: Երկար քննարկումների, գաղափարական ու տեխնիկական համաձայնեցումների արդյունքում՝ մեր կողմից առաջարկն ընդունվեց: Պլատֆորմը, որի վրա ձևավորվում է շարժումը, վերկուսակցական է, փորձում է դառնալ սերնդափոխության, առողջ գաղափարների և հաղթանակի ձևաչափ, ինչի հանդեպ կասկած չունեմ: Սովորաբար՝ նախընտրական դաշինքներն ու պլատֆորմները լինում են մեկ-երկու անձի շուրջ ձևավորված ու անձնական շահագրգռումներով: Այստեղ երկու խնդիրներն էլ բացառված են, որովհետև շարժումը կոչված է հենց լիդեր տեսակներին միավորելու՝ հանուն պետական և համազգային շահերի: Ես ամեն օր տեսնում եմ, թե շարժման շուրջ որքան ազնիվ ու պայքարող տեսակներ են հավաքվում:

Ես տեսնում եմ թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքը, և դա ինձ մեծ վստահություն ու էներգիա է տալիս: Հայաստանում դեռևս նման ձևաչափի շարժում չի ձևավորվել և ես վստահ եմ՝ «Միասնություն» համազգային շարժումը տոնելու է իր հաղթարշավը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal