Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Միասնական ընդդիմության առասպելը

АНАЛИТИКА

2017-ին ընդառաջ հայաստանյան քաղաքական դաշտում կրկին սկիզբ են առնում խոսակցությունները միասնական ընդդիմության մասին։ Ընդդիմության միավորվելու և միասնական ճակատով հանդես գալու հայտարարություններն ուղեկցել են վերջին տասնամյակների գրեթե բոլոր ընտրություններին։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու մասին հայտարարեց ՀԱԿ-ը։ Մինչ այս «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել է մեկ ընդդիմության անհրաժեշտության մասին, որը, մեղմ ասած, միանշանակ չընդունվեց մյուս ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցությունների կողմից։ Ներկայումս արդեն «Քաղաքացիական պայմանագիրը» հատկապես կուսակցության արտահերթ համաժողովից հետո փոքր-ինչ մեղմացրել է իր դիրքորոշումը և հանդես է գալիս կրկին ընդդիմության միասնական ճակատ ձևավորելու դիրքերից։

Սակայն, որպես կանոն, ընդդիմադիրների կողմից միասանական ճակատի անհրաժեշտության մասին խոսակցություններն առավելապես եղել են ընտրություններից հետո սեփական ձախողումները արդարացնելու գործիքներ, քանի որ գրեթե բոլոր ընտրություններից հետո ընդդիմադիրները հայտարարում են, որ պարտությունը չմիավորվելու հետևանք է։ Իհարկե, նրանցից յուրաքանչյուրը կարծում է, որ այդ միավորումը պետք է տեղի ունենար հենց իր առանցքի շուրջ։ Սա, անշուշտ, արդեն իսկ ցույց է տվել, որ մեր ընդդիմադիրների գլխավոր նպատակը եղել է ոչ թե գլոբալ իշխանափոխությունը, այլ զուտ հավակնոտ քաղաքական գործունեությունը, որից որևէ դաշինք կամ ճակատ չէր կարող ծնվել։

Սրան զուգահեռ, մի շարք դեպքերում մի քանի ընդդիմադիր կուսակցություն պարզապես միավորվել է Ազգային ժողովում հայտնվելու համար՝ առանց ավելի մեծ խնդիրներ դնելու։ Մոտավորապես այս նույն սցենարը գործեց անցած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքի պարագայում, որտեղ ակնհայտ էր, որ ֆինանսավորումն ապահովում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իսկ վարկանիշը՝ «Ժառանգությունը», որն այն ժամանակ դեռևս ուներ վարկանիշ։ Սա բավական ընդունված պրակտիկա է։ Հենց այս ֆոնին էլ, երբ տարբեր ընդդիմադիր կուսակցություններ հանդես են գալիս միասնական ընդդիմություն ձևավորելու և իշխանափոխության հայտրարություններով, սակայն բացարձակ պատրաստ չեն կես քայլ զիջել սեփական հավակնություններից, հասկանալի է, այդ հայտարարությունները զուտ տրաֆարետային բնույթ են կրում։

Մյուս կողմից՝ մեր իրականության մեջ միասնական ընդդիմության ձևավորման հնարավորությունները չափազանց նվազում են մի շարք պատճառներով։ Խնդիրն այն է, որ հայաստանյան քաղաքական դաշտում շատ դժվար է կողմնորոշվել, թե որ կուսակցությունն է ընդդիմադիր, իսկ որը՝ իշխանության «ընդդիմադիր արբանյակը»։ Սա նաև այն բանի հետևանք է, որ բազմաթիվ կուսակցությունների ու այսպես կոչված քաղաքական գործիչների համար ընդամենը իշխանության հետ առևտրի ու առուծախի միջավայր է, որը բացարձակապես չի տեղավորվում քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ և ընդամենը իշխանությանը վաճառվելու կամ ավելի թանկ վաճառվելու մի գործընթաց է դառնում։

Նման պայմաններում իրական ու կեղծ ընդդիմադիրների բոլոր կոչերը ընդամենը պոպուլիստական հայտարարություններ են, որոնք գործնական ոչինչ չեն ենթադրում։ Այս իրավիճակում ընդդիմադիր կուսակցությունները կունենա՞ն ներուժ հանուն միասնական ընդդիմության սեփական հավակնություններից հրաժարվելու համար, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Համենայնդեպս, ներկայումս նման հեռանկարը չափազանց աղոտ է։ 

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ