Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական դաշտի որակական փոփոխությունը՝ ժամանակի հրամայական …

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այն, որ հայաստանյան քաղաքական դաշտը գրեթե երբեք աչքի չի ընկել իր անաղարտությամբ, ու համարյա միշտ այստեղ հասարակության աչքից հեռու անմաքուր պրոցեսներ են խմորվել, բոլորովին էլ նորություն չէ. մեզանում գրեթե մշտապես արդիական է եղել սկզբունքային ու հնարավորինս մաքուր քաղաքական ուժերի չլրացվող դեֆիցիտի հարցը:

Հիմա՝ նախընտրական այս ժամանակաշրջանում, երբ հասարակական-քաղաքական դաշտը բառացիորեն եռում է երևացող ու չերևացող պրոցեսներից, երբ տեղի է ունենում քաղաքական ողջ համակարգի ու դաշտի աննախադեպ վերաձևում, մեզանում կրկին արդիական է դառնում այն կարևորագույն հարցադրումը, թե ում է պետք վստահել, որ ուժի հետ է պետք հույսեր կապել: Չնայած՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե հասարակությունն առանձնապես լայն ընտրության հնարավորություն չունի, բայց բավական է մի փոքր ավելի ուշադիր լինել՝ հասկանալու համար, որ դաշտում ընթացող ամենևին էլ ոչ բոլոր պրոցեսներն են կրում արհեստական բնույթ. «Միասնություն» համազգային շարժումը ներկայիս հայաստանյան իրականության պայմաններում հենց այն բացառիկ երևույթն է, որի առաջացման հիմքում ընկած են ոչ թե արհեստածին դրդապատճառներ՝ անհիմն ու կեղծ, այլ միանգամայն բնական, կենսական անհրաժեշտությամբ պայմանավորված գործոններ. հասարակության շրջանում վաղուց է հասունացել ժողովրդի ծոցից դուրս եկած ու անաղարտ ուժի անհրաժեշտության գիտակցումը, ինչի անմիջական մարմնացում պետք է համարել հենց «Միասնությունը»:

Այս իմաստով՝ պետք է նկատել, որ որքան էլ շատերի համար անսովոր կարող է հնչել, բայց անհերքելի իրողություն է այն, որ համազգային շարժումը, միգուցե ի հակադրություն հայաստանյան ներկայիս ռեալների, որևիցե կերպ որևիցե մեկից կախում չունի, անկախ է ու անաչառ: Այն չի սպասարկում որևէ մեկի նեղ անձնական կամ քաղաքական շահերը, իր առջև խնդիր չի դրել՝ ձուլվելու կամ միավորվելու մեկ այլ ուժի հետ: Ավելին՝ սա, ըստ էության, միանգամայն անկախ պլատֆորմ է, որ ջանում է իր շուրջը համախմբել առողջ ուժերին, երկրի ապագայով մտահոգված մարդկանց՝ հիմնային լուծումներ տալու բոլոր այն կենսական խնդիրներին, որոնք կասեցնում են երկրի զարգացումը: «Միասնությունը», որ իսկական ֆենոմեն է դարձել հասարակական-քաղաքական դաշտում՝ ձևավորելով գործունեության սկզբունքորեն նոր չափանիշներ, իր առջև երբեք խնդիր չի դնում ամեն գնով ընդլայնվելու,հարց չի բարձրացնում՝ ամեն գնով նորանոր մարդկանց իր շարքերն առնելու, քանի որ շարժման նպատակը ոչ թե քանակապես ծավալվելն է, այլ միանգամայն նոր որակական ստանդարտների հաստատումը, առանց որոնց հնարավոր չի դառնալու երկրում իրականացնել այն անհրաժեշտ բարեփոխումներն ու ձեռնարկները, որոնք կարող են ու պետք է Հայաստանը դուրս բերեն անկումային վիճակից.«Միասնությունն», ըստ էության, այն միակ ու իրական առանցքն է,որի շուրջ համախմվելով է, որ հնարավոր է դառնալու հասնել շոշափելի ձեռքբերումների, վերափոխելու այն իրականությունը, որում այժմ գտնվում է հասարակությունը:

Ակնհայտ է, որ Հայաստանն այլևս եկել-հասել է մի սահմանագծի, որից անդին լինել չլինելու հարցն է՝ ծառացած ոչ այնքան իշխանությունների, որքան ժողովրդի առաջ: Սա, թերևս, այն խնդիրն է, որի լուծման բանալին գտնվում է ավելի շատ ժողովրդի, հասարակության, քան իշխանավորների ձեռքին. «Միասնություն»-ը հենց այն միակ ուժն է, որը հնարավորություն է տալիս հասարարակության առողջ հատվածին՝ ինքնադրսևորվելու, սեփական տեսլականը կյանքի կոչելու, և այս իմաստով այն ոչ միայն համազգային, այլև հայրենատիրական շարժում է…

 

 

Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել