Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


2017-ը քաղաքական սերնդափոխության աննախադեպ հնարավորություն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքական դաշտում տարատեսակ խմորումները գտնվում են դեռևս ստվերային, սակայն բավական ակտիվ փուլում։ Այս պայմաններում, եթե մի պահ շեղենք մեր ուշադրությունը քաղաքական դաշտի մշտական խաղացողներից, ապա կարող ենք տեսնել, որ Հայաստանում աննախադեպ հնարավորություն է ստեղծվել  քաղաքական դաշտում սերնդափոխություն իրականցնելու համար։ Անշուշտ, այդ հնարավորությունը պետք չէ գերագնահատել, քանի որ այսպես կոչված ավանդական կուսակցությունները տարիներ շարունակ մշակել են քվեներ ստանալու իրենց միջոցները՝ նախընտրական մուրաբաներից մինչև  մահացածների փոխարեն քվերակություն։ Սակայն մյուս կողմից ներկայումս իրավիճակը որոշակի փոփոխություններ է կրել։ Նախևառաջ նոր ընտրական օրեսնգրքով և ընտրողների ցուցակների հրապարակումը բավական նվազեցնում է ուղղակի ընտարկեղծիքների հնարավորությունը։

Բացի այս Հայաստանում քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիական գիտակցության մակարդակն անհամեմատ ավելի բարձր են նախորդ ընտրության ժամանակահատվածից։ Այս մասին էին վկայում անցած  ՏԻՄ ընտրությունները, քանի որ վերջիններիս պարագայում, ընդդիմությունը ոչ միայն համաձայնվեց գրանցված արդյունքների հետ, այլև ընդդիմության   և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ակտիվորեն վերահսկեցին բուն  ընտրական գործընթացը ընտրատեղամասերում։ Նշված հանգամանքների ֆոնին հայաստանյան քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունների նկատմամաբ հանրային անվստահության բավական մեծ չափաբաժինը կարող են ցատկահարթակ դառնալ  որակապես և նաև ֆիզիկապես նոր ու երիտասարդ քաղաքական ուժերի ու գործիչների համար։ Անշուշտ դա հեշտ գործընթաց չի լինելու, քանի որ հին գվարդիան երբեք էլ հեշտությամբ իր տեղը չի զիջի, սակայն մեր իրականության մեջ առկա պայմաններում նոր շունչ, ասելիք ու սկզբունքայնություն ներկայացնող ուժի անհրաժեշտությունը առավել քան զգալի է։

Ավելին, ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտում մասնավորապես ընդդիմության պառակտված ու անկազմակերպ վիճակի արդյունքում Հանրապետական կուսակցությունը մնացել է դաշտի միակ կուռ քաղաքական ուժը՝ իր ներքին խնդիրներով ու բախումներով հանդերձ։ Սակայն Հանրապետականի այս կարգավիճակը միաժամանակ նաև իր թուլությունն է, քանի որ ցանկացած ռեալ ու չշահարակված այլընտրանքի դեպքում հասարակական տրամադրությունը կարող է կտրուկ շրջադարձ կատարել, առավել ևս որ Հանրապետականը նույնպես հասարակական վստահություն չի վայելում։ Սա չի նշանակում, թե հանրապետականը մի քանի ամսում  կկորցնի իշխանությունը , ինչը կամա  թե ակամա, պետք է համաձայնենք որ առկա պայմաններում այնքան էլ իրատեսական չէ, սակայն մյուս կողմից  դաշտում նոր և թարմ ուժի հայտնվելը  բերելու է քաղաքական օրակարգում նոր խմբագրումների պահանջ, որոնց արդյունքում հնարավոր է քաղաքականությունը վերջնականապես լքեն մի շարք քաղաքական դիակներ, որոնց գործունեությունը դարձել է լիովին ինքնանպատակ։ Սա պետք է շեշտել, որ նաև օրակարգային խնդիր է, քանի որ խորհրդարանական կառավարման անցնելու պայմաններում  կենսական անհրաժեշտություն է  նոր որակի խորհրդարան ունենալը, որտեղ այլևս չեն լինելու ներկայիս կոճակ սեղմելու հոգեբանության կրող պատգամավորներ։

Իսկ վերջիններիս բացակայության առաջնային պայմաններից մեկը քաղաքական դաշտում և նաև կուսկացություններում սերնդափոխության հրամայականն ։ Այս առումով ի դեպ պետք է շեշտել, որ ներկայումս արդեն իսկ հայաստանյան քաղաքական դաշտում նկատվում են մի շարք գործընթացներ, որոնք կարող են բերել որակապես նոր քաղաքական կազմավորումների ի հայտ գալուն, որոնց և կանդարդառնանք առաջիկայում։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել