Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վիգեն Սարգսյանի նախագիծն ու արմատական զտումները ՊՆ-ում

ANALYSIS

Հայաստանյան մեդիան և սոցցանցային հանրույթը ամենաբուռն կերպով քննարկում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած նախագիծը, համաձայն որի զինծառայողների ու նրանց ընտանքիների կյանքի և առողջության ապահովագրության նոր համակարգ է ստեղծվելու։ Առաջարկվող համակարգով յուրաքանչյուր աշխատող ամսեկան 1000 դրամ է հատկացնելու  այս նպատակի համար։ Անշուշտ, հանրային արձագանքը չափազանց բուռն էր նման նախագծին, քանի որ մասնավորապես նշվում է, որ աշխատավարձը սեփականություն է, որը նույնպես անձեռնմխելի է, մյուս կողմից, երբ հարցը վերաբերում է բանակին, ապա բացահայտ այդ 1000 դրամը չվճարելու մասին հայտարաություններ գրեթե չկան, քանի որ բուն նախագծի մասին առկա ինֆորմացիան պաթոսի բավական մեծ չափաբաժին է պարունակում։ Ուստի նման պայմաններում դժգոհության հիմնական ալիքն ուղղվում է արդեն առավելապես աչքի ընկած օդիոզ  զինվորականների կողմը, որոնք յուրօրինակ բանակային օլիգարխներ են։

Թերևս հենց այստեղ էլ կանգ առնենք։ Ամենայն հանավականությամբ վարչակարգը կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել Սերժ Սարգսյանը անակնկալ կերպով ասպարեզ  իջեցնելով այսօրինակ նախագիծ հենց նման արդյունքի էլ սպասում էր։ Բնական է, որ բանակի հարցերում մեր հասարակությունը բավական իներտ է և բանակի հետ կապված հանրային  դժգոհության  հիմնական վեկտորն ուղղվում է այդ համակարգում գործող կոնկրետ անհատների՝ մասնավորապես գեներալիտետի կոնկրետ ներկայացուցիչների։ Հասկանալի է, որ այս նախագծի հրապարակումը բերելու է հերթական անգամ որոշակի անձերի դեմ ուղղված հակաքարոզչության, քանի որ արդեն իսկ նկատելի են հրապարակային հարթակներում այն մոտեցումները, թե մի քանի գեներալի «կուլակաթափ անելով հնարավոր  է անհրաժեշտ գումարները ձեռք բերել»։

Այս մոտեցումը, որը գուցե և վերահսկվում է իշխանական օղակներից բավական լայն հնարավորություններ է ընձեռելու հանրային դժգոհության քողի տակ սկսել բանակային համակարգի այսպես ասած զտումը՝ այնտեղ  ստվերային դերակատարություն ստանձնած հրամանատարական կազմի մի շարք անդամներից։ Ըստ էության նման նախագծով Սերժ Սարգսյանը մի քանի նապաստակ է միանգամից խփում, քանի որ նախ շոշափում է հասարակական տրամադրությունները, ապա հավելյալ դիվիդենտներ է ձեռք բերում իր իսկ կողմից հայտարարված բարեփոխումներն իրականացնելու համար և միաժամանակ ամրապնդում է իր դիրքերը Զինված ուժերում, որտեղ ներկայումս առկան են բավական լուրջ դերակատարներ։ 

Ի դեպ զարմանալի չէ, որ նախագիծը հրապարակվեց բավական  նախնական տեսքով, ինչը նախագիծը վերջնական տեսքի բերելու համար խուսանավելու մեծ հնարավորություններ է ընձեռում։ Այս այսպես ասած խայծը, մեր համացանցային հանրույթը բավական հեշտությամբ կուլ տվեց, քանի որ հայկական սոցցանցերն ու լրատվական հարթակներն արդեն իսկ ողողված են նախագծի քննարկումներով ու քննադատություններով։

Հետաքրքիրն այն է, որ նման քննարկումներում արդեն իսկ նկատելի են հիմնական միտումները, որոնք հեռանում են բուն նախագծի բովանդակությունից, որի մասին ի դեպ շատ քիչ բան է հայտնի, և ուղղորդվում են դեպի «1000 դրամի բազար», «օլիգարխ գեներալների կուլակաթափություն» և նմանօրինակ ձևակերպումների կողմը։

Անշուշտ, պետք է նշել, որ ներկայացված նախագծին և վերջինիս բոլոր ենթատեքստերին մեկ դիտարկման  սահմաններում հնարավոր չէ անդրադառնալ, ուստի առաջիկայում այն կլինի մեր ուշադրության կենտրոնում։ Այս տեսանկյունից ներկա պահին ամփոփելով կուզենայինք նշել, որ անկախ թեր և դեմ կողմերից  և այն լրամշակումներից, որոնք պահանջվում են,  այս նախագիծը ներկա կառավարության թերևս ամենակարևոր քայլերից մեկն է ՝ զինծառայողների կյանքի երաշխիքային ապահովագրության համակարգի ներդրման տեսանկյունից։ Թե ինչպես այն կյանքի կկոչվի, դա բոլորվին այլ խնդիր է՝ իր բազմաթիվ անհայտներով ու հարցերով, սակայն միանշանակ է, որ բովանդակային առումով նման համակարգի  անհրաժեշտությունը առավել քան հրամայական է։

Շարունակելի․․․

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal