Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Համաշխարհային շուկան հանդարտվել է, իսկ արևը՝ նորից ծագել

ANALYSIS
Ամբողջ աշխարհին շարունակում է հետաքրքրել՝ Ո՞վ եք դուք, պարոն Թրամփ հարցը: Եվ ամենազարմանալին այն է, որ տարբեր շերտերի համար այս հարցը տարբեր պատասխաններ է ունենում: Մեկի համար նա անկանխատեսելի փսիխոպատ է, համարյա՝ Ապոկալիպսիսի առիթ, մյուսի համար՝ Հիտլեր, Մուսոլինի, երրորդի համար՝ վերածնված Ռեյգան, որով նոր ու փառավոր շրջան կսկսվի Ամերիկայի պատմության մեջ, չորրորդի դեպքում՝ Պուտինի խամաճիկ, ամերիկյան Ժիրինովսկի, իսկ հաջորդի աչքում՝ անպատրաստ արկածախնդիր, համարյա՝ Քաջ Նազար: Ճիշտ է և այն, որ բոլոր այս էմոցիաներն ու հատկապես դրանց հետ կապված զանգվածային նիհիլիզմը համաշխարհային մեդիան էլ ի՛ր հերթին է խորացնում, ասպարեզ բերելով այնպիսի ցցուն վերտառություններ, ինչպիսին է, օրինակ, Թրամփն ու հեղհեղուկ նոր աշխարհակարգը: Որքան էլ տարօրինակ է՝ դեմոկրատներից ու նրանց հետ կապված շրջանակներից զատ, կրակին յուղ են լցնում նաև բոլոր այն հանրապետականները, որոնք Թրամփին նախ և առաջ իրենց իսկ գաղափարախոսությունը–հեղինակությունը ոտնատակ անող դուրսպրծուկ են համարում…
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ–ն, այնուամենայնիվ, համակարգի, ոչ թե անձերի երկիր է, մեր կարծիքով՝ իրականությունն անհրաժեշտ է որոնել համենայն դեպս ո՛չ ծայրահեղ բևեռներում: Աչքի առաջ ունենալով նաև այն փաստը, որ չէր լինի Թրամփի հաղթանակը, եթե ամերիկյան իսթաբլիշմենթը փոքր–ինչ ավելի ուշադիր լիներ հանրությունից եկող ազդակներին, չբավարարվեր միայն քանակական սոցիոլոգիայի՝ պարզ գլխաքանակ հաշվելու մեթոդին և չտրվեր անփոխարինելի թեկնածուի առաջադրման գայթակղությանը…
 
Ինչ վերաբերում է Ապոկալիպսիսին՝ այս առումով մշտական և կայուն օգնություն կարող է դառնալ շուկայի արձագանքը: Ի տարբերություն մատից հոտ քաշողների վերլուծությունների ու իռացիոնալ տագնապների՝ պրագմատիզմն այստեղ էական կշիռ ունի: Եվ բավական հետաքրքիր էր այն հանգամանքը, որ Թրամփի առաջին ելույթին իսկ, չնայած արդեն արձանագրված ցնցումներին, համաշխարհային շուկան բավական լավատեսորեն արձագանքեց:
 
Ճիշտ է՝ ասիական շուկաները դեռ չեն հասցրել վերականգնվել, և Ճապոնիայի, Հնդկաստանի, նույնիսկ Նոր Զելանդիայի ֆոնդային բորսաները մինչև 6% անկում էին ցույց տալիս երեկ կեսօրվա դրությամբ, սակայն, ընդհանուր առմամբ, շուկան շատ ավելի արագ վերականգնման նշաններ ցույց տվեց, քան նույնիսկ աշխարհի վերջը չհամարվող Բրեքսիթի՛ պարագայում:
 
Փաստացի այդ աութսայդերը հանգստացրեց շուկային՝ հանդես գալով հաղթողի նախագահական ելույթով, որի լեզուն առանձնապես չէր տարբերվում իսթեբլիշմենթի լեզվից...շատ հստակ էր ուղերձը, որ նա պատրաստվում է բոլորի՛ նախագահը լինել՝ Financial Times–ի համար այսպիսի մեկնաբանություն է արել City Index–ի հեղինակավոր փորձագետ Քեթլին Բրուքսը, միաժամանակ հավաստելով, որ շուկայի համարյա բոլոր ցուցանիշները Թրամփի ելույթից հետո էականորեն բարելավվեցին: Նույն եվրոպական ինդեքսներն, օրինակ, այս պահին ընդամենը 0,2–2%–ով են անկում դրսևորում, ինչը, հնարավոր է, այս տողերի հրապարակման պահին արդեն վերադարձած լինի նախկին դիրքին:
 
Մենք ռիսկային ակտիվների մասով բավական տպավորիչ վերականգնման հետ գործ ունենք՝ իր հերթին Bloomberg–ին է փոխանցել Քրեյգ Քոլլինզը՝ լոնդոնյան Bank of Montreal–ի դեպարտամենտներից մեկի տնօրենը, հավելելով, որ հիմնական՝ Dow Jones, NASDAQ ամերիկյան ցուցանիշների արագ վերականգնումն ու ընդամենը 0,3% այսրոպեական անկումը բավական խոսուն է շուկայի ադեկվատության և տարածվող խուճապն արհամարհելու առնչությամբ:
 
Այլ կերպ ասած՝ աշխարհի վերջը հերթական անգամ հետաձգվում է: Եվ ինչպես Օբաման երեկ նկատեց այլևս էքս նախագահության իր առաջին ելույթում՝ արևը շարունակում է արևելքից ծագել, իր ջերմությունից չզրկելով նաև ազատ շուկային, որտեղ, համոզված ենք, բոլոր ցուցանիշները շատ շուտով կդրսևորվեն կոնկրետ ընկերությունների գործունեության, ոչ թե զանգվաային փսիխոզի համատեքստում:
Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia