Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ֆալշ» ստա՞րտ, թե...

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2017–ի խորհրդարանական ընտրություններին բավականին քիչ ժամանակ է մնացել։ Անկախ ընդդիմության ծայրահեղ վատ վիճակից, անմխիթար վիճակում է նաև իշխանությունը։ Հասարակական բոլոր շերտերում, այս երկու հակադիր բևեռները կորցրել են վստահության գործակիցը։

Ուստի, ելնելով վերոգրյալից, նրանք պետք է ֆանտաստիկ ջանքեր գործադրեն ցանկալի արդյունքի հասնելու համար։ Ընդդիմությանը դեռ կանդրադառնանք։ Գանք իշխանական խնդրին։ Մեծ հաշվով, եթե իշխանությունը գնա ռեպրեսիաների հին մեթոդին, կարող է ցանկալիից ավելին էլ ապահովել, սակայն ամեն ինչ, ինչ–որ փուլում սպառվում է։

Ասել է թե ՝ անսպառ ռեսուրսներ չկան։ Ընտրական իմիտացիան ապահովելու համար, իշխանությանն անհրաժեշտ են չկեղտոտված, քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող և ամենակարևորը՝ ՀՀԿ–ի հետ չասոցացվող գործիչներ։ Այդ նպատակի համար նրանք պատվիրում են բաց և փակ հարցումներ ՝ իրավիճակին հստակ տիրապետելու համար։ Իշխանության վիճակը հատկապես ծանր է ընդդիմադիր համարվող Շիրակում, ի մասնավորի՝ Գյումրիում։ Դրա հետ առնչվող խնդիրները և հիմնավորումները շատ են, դրանց չենք անդրադառնա։ Ահա այստեղ իրավիճակը շտկելու համար, իշխանությունը պետք է գնա կտրուկ քայլերի, հարդյունս՝ ձայների ակնկալիքով։

Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ Բալասանյանի ռեսուրսները հազիվ բավականացնում են իր երերուն իշխանությունը պահելու համար, իսկ եթե այդ վիճակով նա բացահայտ լծվի ՀՀԿ–ին սատարելու գործին (համայնքային ընտրություններում հատուկ ՀՀԿ անվանումը չկար), ապա կարող է լինել լրիվ հակառակ էֆեկտ։ Ստեղծված իրավիճակում, իշխանական ճամբարը շրջանառության մեջ է դրել մի քանի անուններ, հասկանալու նախ հասարակական ռեզոնանսը, ապա նաև սեփական թիմի ներսում առկա մոտեցումները։

Ի վերջո, կառույցը, որի մասին խոսում ենք, այդքան էլ միաձույլ չէ։ Դրանում ներառված յուրաքանչյուր ոք, ով տիրապետում է որոշակի ռեսուրսների, ունի հավակնություններ։

Այսպես, շրջանառվող շարքի ամենահայտնի անունը Ֆելիքս Ցոլակյանն է։ Նա Շիրակի նախկին մարզպետն է, աչքի չի ընկել աղմկահարույց պատմություններով, ունի բավականին դրական անուն։ Ռեյտինգային կոչված աճպարարությունը հնարավորություն տալիս է այս անձին զուգահեռ ներառել այլ տարբերակներ ևս։

Մարտուն Գրիգորյան։ Կարելի է ասել, որ նա սպասում էր իր նախկին առաջնորդի ՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձին։ Սակայն այդ վերադարձը ուշանում է։ Գրիգորյանը չի առաջադրվել քաղաքապետի թեկնածու ՝ հեշտացնելով Բալասանյանի կյանքը։ Իշխողները որևէ կերպ պետք է փորձեն կոմպենսացնել այս հանգամանքը։ Հաջորդ թեկնածուն Արման Սահակյանն է, որը նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է։

Բիզնեսմեն պատգամավորը կարող է ունենալ հաջողություններ, եթե հաշվի առնենք գյումրեցիների սերն առ սպորտ և նրա օրոք ակումբի գրանցած հաջողությունները։ Հավակնություններ ունի նաև քաղաքապետի որդին և միջին «կալիբրի» մի քանի հանրապետականներ, ովքեր ունեն որոշակի ֆինանսներ ու հեղինակություն։

Այստեղ բաց է մնում Սուքիաս Ավետիսյանի հարցը, որը հավանաբար տեղ կգտնի ՀՀԿ համամասնական ցուցակում։

Աշոտ Աղաբաբյանի հարցը վերջնական փակ է։ Նրա շիրակցի լինելու գործոնը սպառել է իրեն, իսկ նեղացածի կերպարն իշխանությունից, վերջնականապես նրան զրկել է քաղաքական նպատակներից։

Ըստ տարբեր հրապարակումների` մարզի ՀՀԿ–ականները հստակ դեմ են քաղաքապետի որդու թեկնածությանը։ Մնացած դեպքերում գործում են հետևյալ մեխանիզմները։ Մարտուն Գրիգորյանն ունի ֆինանսական հնարավորություններ և հեղինակություն, որը հատկապես երևաց Պերմյակովի դեպքերի հետ կապված։

Արման Սահակյանի դեպքում, ինչպես արդեն նշեցինք, դեր է խաղում ֆինանսական հնարավորությունները։ Նախընտրական փուլում, տեղային շտաբներում, նա կարող է ներառել բազմաթիվ անձանց ոչ միայն Գյումրիից, դա հատկապես երևաց այն ժամանակ, երբ նա առաջադրվեց մեծամասնական մանդատով ՝ Բալասանյանի թափուր տեղի համար։ Այստեղ դեր է խաղում նաև նրա ջավախեցի լինելու գործոնը։

Չմոռանանք, որ բազմաթիվ ջավախեցիներ, ունեն երկու քաղաքացիություն և հիմնականում գրանցված են Շիրակի մարզում։ Այս մասին, ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմությունը բարձրաձայնեց։

Ֆելիքս Ցոլակյանի պարագայում լինելու է պարզապես դրական ֆիգուրի հանգամանքը։ Չենք կարծում, թե իշխանությունը նրանից կպահանջի ֆինանսական կամ այլ ռեսուրսներ։

Թե վերջնական ի՞նչ ռեյտինգային ցուցակով հանդես կգա ՀՀԿ–ն այս մարզում, կիմանանք շուտով։ Բայց, ամենայն հավանականությամբ, այն շատ չի տարբերվի մեր ներկայացրած ցանկից։

Վահրամ Թոքմաջյան
 
Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»