Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թրամփն անհագստացնում է ՆԱՏՕ–ին և Եվրամիությանը

АНАЛИТИКА
ԵՄ–ում անհանգիստ են. Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը գործընկերների շրջանում այնպիսի փոթորիկ է առաջացրել, որ Բրյուսելը որոշել է միջազգային հարցերով խորհրդի երկօրյա նիստ հրավիրել:
 
Ի դեպ, դրա անցկացման ամսաթիվը՝ նոյեմբերի 14–15, ավելի վաղ էր պլանավորված, բայց կիրակի օրվան նախորդած՝ անդամ երկրների արտգործնախարարների ու ռազմական նախարարների ոչ ֆորմալ ընթրիքն անսպասելի էր: Եվ չնայած երեկ դեռ պաշտոնական տեղեկատվություն չկար, միջազգային մեդիա սպրդած լուրերը, այնուամենայնիվ, գաղտնազերծեցին քննարկված որոշ հարցեր: Այսպիսով, ԵՄ օրակարգում ոչ միայն հին՝ Իրանի, Իրաքի, Սիրիայի, Ռուսաստանի և առհասարակ՝ Եվրոպայի անվտանգության հետ կապված խնդիրներն են, այլև Թրամփի վարչակազմի հետ հետագա համագործակցության հետ կապված մտահոգությունները:
 
Իսկ մտահոգվելու առիթ իսկապես կա, և այն ոչ միայն քարոզարշավի ընթացքում բարձրաձայնված նոր արտաքին քաղաքականության կուրսով է պայմանավորված, այլև Թրամփի հետ անձնապես լեզու գտնելու դժվարությամբ: Ի վերջո, Քլինթոնի հաղթանակն ապահովված համարելով՝ Բրյուսելում շատերն էին անկեղծացել և դիվանագիտական զգուշությունը մի կողմ դրած՝ իրենք էլ իրենց հայտարարություններով շատ բան փչացրել...
 
Այս առումով երեկ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Եվրոպայի ընդհանրական տեսակետն է ամփոփել՝ նշելով, թե չնայած այն մարդկանց թվին է պատկանում, որոնք Թրամփին վտանգավոր են համարել, այդուհանդերձ, գտնում է, որ իբրև նորընտիր նախագահ՝ նա արժանի է իր աթոռով պայմանավորված հարգանքին:
 
Նաև հույս է հայտնել, թե հատկապես միջազգային հարցերում նախագահ Թրամփն իրեն այլ կերպ կպահի, քան երբ թեկնածու էր: Իբրև սկիզբ՝ Շուլցը Թրամփին առաջարկել է անփոփոխ թողնել ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի, ՆԱՏՕ–ի և Առևտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ, որովհետև «ՆԱՏՕ–ից հրաժարումը որքան ռիսկային կլինի գործընկերների, նույնքան էլ՝ ԱՄՆ–ի համար»:
 
Ըստ Guardian–ի՝ նա նաև հույս է հայտնել, թե առաջիկայում չեն կանգնի ի վնաս Եվրոպայի՝ ԱՄՆ–Ռուսաստան՝ չափազանց հեռու գնացող հարաբերությունների փաստի առաջ:
 
Իր հերթին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին DW–ին տված հարցազրույցում ասել է, թե Եվրոպայի քաղաքականությունն Ուկրաինայի առնչությամբ անփոփոխ է, և որ այն բնավ ԱՄՆ–ում չի որոշվում: Անմասն չի մնացել նաև ՆԱՏՕ–ի գենսեկ Հանս Սթոլթենբերգը: Բրիտանական Observer–ում հրապարակված հոդվածի համաձայն՝ նա Թրամփին զգուշացրել է մեկուսանալու վտանգավորության մասին և վերջինիս կոչ է արել կասկածի տակ չառնել Եվրոպայի հետ համագործակցությունը, որն ուժեղ ամերիկյան առաջնորդության կարիքն ունի: Սթոլթենբերգը նաև անդրադարձել է ՆԱՏՕ–ի կողմից Ռուսաստանի զսպման քաղաքականությանը, ինչը ոչ թե «կոնֆլիկտի հրահրման, այլ այն կանխարգելելու առաքելությունն ունի»:
 
Նա նաև կոչ է արել՝ չհրաժարվել այդ քաղաքականությունից, որովհետև Արևմուտքի վերջին սերունդը ողջ պատմության համար ամենանշանակալի մարտահրավերների առջև է կանգնած այս պահին:
 
ՆԱՏՕ–ի մտահոգությունը նույնպես հասկանալի է. ի վերջո, թեկնածու Թրամփը ալյանսին դերակատարումն ավարտած ծեր ռազմական կառույց էր որակել` հավելելով, թե իր ընտրվելու դեպքում ԱՄՆ–ում մի քանի անգամ կմտածեն՝ նախքան հարձակման ենթարկված որևէ գործընկերոջ օգնության հասնելը, մանավանդ՝ եթե նա անհրաժեշտ ներդրում չի արել ալյանսում, և դեռ դրան էլ գումարվում է Ռուսաստանը, որի հետ Թրամփը խոստացել է կարգավորել հարաբերությունները…
 
Բայց մինչ Բրյուսելն ու ՆԱՏՕ–ն մեկը մյուսի ետևից ազդանշաններ են ուղարկում՝ «անհրաժեշտ ալիքի վրա տեղափոխվելու» հորդորով, Թրամփը ԵՄ ապագան քննարկում է Բրիտանիայի անկախության կուսակցության նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջի հետ, որն ամենամեծ հարվածը հասցրեց եվրաինտեգրացիային և լուրջ դերակատարում ունեցավ Բրեքսիթում: Ինքը՝ Ֆարաջը, մինչ այդ բրիտանական մամուլում կատակել էր, թե պատրաստ է ԱՄՆ–ում Թագավորության դեսպանը լինել, եթե, իհարկե, Թրամփին անհրաժեշտ է իր պես եվրասկեպտիկի հետ գործ ունենալ: Բոլոր նախանշանները կան նաև Ֆրանսիական ազգային ճակատի ղեկավար, ազգայնական Մարին Լե Պենի հետ համագործակցության համար, որը հրապարակավ ողջունեց Թրամփին ու նրա նախանշած արտաքին կուրսը, իսկ Պուտինին էլ «ողջամիտ պրոտեկցիոնիստ» որակեց՝ հավելելով, թե նա ոչ մի վատ բան չի անում՝ պաշտպանելով իր երկրի շահերն ու ինքնությունը:
 
Իսկ մինչ այդ, Թրամփն իր առաջին հարցազրույցը տվեց CNS հեռուստաընկերությանը, որում վերահաստատեց թե՛ հղիության ընդհատումը քրեականացնելու իր նախկին որոշումը, թե՛ Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը և թե՛ մոտ երեք միլիոն կրիմինալ անցյալով անձանց վտարումը երկրից: Հընթացս որոշ նշանակումների մասին խոսելով՝ Թրամփը նաև հաստատեց, թե պատրաստվում է մեկ դոլարով աշխատել Սպիտակ տանը: Նաև հորդորեց չսարսափել իրենից և կատակով, թե առանց՝ համարյա բառացի խոստացավ իրեն լավ պահել…
Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов