Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լավ գաղափարի վատ մատուցում. իշխանության խնդիրը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ զինծառայողների կյանքի ապահովագրության համակարգի ներդրման նախագծի հրապարակումից հետո հայաստանյան լրահոսն ու սոցցանցերը գլխովին ներքաշվեցին նախագծի քննարկումների մեջ։
 
Կարծիքներն այս հարցում բավական տարբեր էին, հակասական, սակայն ամենաէական խնդիրներից մեկն այն էր, որ օրեր շարունակ տարվող քննարկումներում և քննադատություններում նախագծի բովանդակային ու գաղափարական կողմը հետին պլան մղվեց, ինչն արտահայտվեց է անգամ այդ նախագծի հրապարակային անվանման մեջ, որն սկսեցին կոչել «1000 դրամի նախագիծ»։ Ավելին` մոտավորապես նույն վերտառությամբ՝ «ընդդեմ 1000 դրամի» բողոքի ակցիա նախաձեռնվեց Ազգային ժողովի մոտ։ Հենց այստեղից ակնհայտ է դառնում, ուշադրության առանցքում է հայտնվել զուտ 1000 դրամը։
 
Դժվար է ասել, թե, արդյոք, իշխանությունը շրջանառության մեջ դնելով այս նախագիծը, ենթադրում էր նման զարգացում, թե` ոչ, և ինչքանով էր միտումնավոր այն, սակայն ակնհայտ է, որ այս պարագայում մենք գործ ունենք գաղափարի և վերջինիս մատուցման հակասականության հետ։
 
Խնդիրն այն է, որ բովանդակային առումով զինծառայողների կյանքի և առողջության երաշխիքային ապահովագրությունը այս կառավարության թերևս ամենակարևոր և արմատական նախաձեռնություններից մեկն է, որն ինչ–որ տեղ նաև բավական ուշացած է։ Գաղափարական տեսանկյունից նման համակարգը հրատապ խնդիր է, որի ներդրումը հասունացած էր։ Պետք է շեշտել, որ այստեղ էական էր հենց համակարգի բովանդակությունը, իսկ թե ինչ միջոցների հաշվին այն կլիներ, արդեն հարցի մյուս կողմն էր։ Սակայն ներկայում հրապարակային խոսակցությունների ու քննադատությունների մակարդակում առավել մեծ ուշադրության արժանացավ համակարգի հենց երկրորդային բաղադրիչը, այսինքն, այն միջոցների հայթայթումը, որը պետք է ապահովեր համակարգի գործունեությունը։
 
Այս իրավիճակ, ըստ էության, պայմանավորված էր մի քանի հանգամանքով, որոնցից առաջինը գաղափարի թերի մատուցումն էր։ Իշխանությունը հրապարակելով բավական հում նախագիծը, որն ուներ բազմաթիվ թերի և խոցելի կողմեր, ուղղակիորեն նպաստեց տարատեսակ հակասական խոսակցությունների ի հայտ գալուն, ընդ որում այդ խոսակցություններն ու քննադատությունները սկսվում էին կուլակաթափությունից և ավարտվում «չենք վճարելու 1000 դրամ» բողոքական ձևակերպումներով։ Վերջինիս մասով տպավորություն է ստեղծվում, թե մենք խոսում ենք քաղաքային տրանսպորտի թանկացման մասին, իրականում, սակայն, այստեղ արմատական բարեփոխման մասին է խոսք գնում, որն այդպես էլ ըստ արժանվույն ուշադրության չի արժանանում՝ զուտ գաղափարական տեսանկյունից։
 
Նման իրավիճակը ենթադրել է տալիս, որ անգամ լավ գաղափարների բարձրաձայնման հարցում իշխանությունները ունեն այն հասարակությանը մատուցելու խնդիր, որի արդյունքում էլ ցանկացած նախաձեռնություն կամ գաղափար հանրային քննարկումների մակարդակում արժեզրկվում է և զատվում իր բովանդակային բաղադրիչից։
Անշուշտ, պետք չէ բացառել, որ այս խնդրում իշխանության վարքագիծն ուներ նաև միտումնավոր բնույթ և նախագիծը ներկա հում վիճակով հրապարակվում էր տարբեր քաղաքական դիվիդենտներ հավաքագրելու համար։ Սակայն սա այլ խնդիր է և չի լուծում այն հարցը, որ իշխանության և լայն հասարակության միջև առկա է անհասկացվածության անջրպետ։
 
Այստեղ բնականաբար իր դերն է խաղում նաև իշխանության կամ վերջինիս անգամ ստորին օղակների նկատմամբ հասարակական անվստահության առկայությունը, որի պայմաններում ավելի լայն արձագանք ու ուշադրություն է ստանում գաղափարի կամ նախաձեռնության պրակտիկ և երկրորդական բաղադրիչը։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ առկա կառավարության և ընդհանրապես իշխանության բոլոր օղակների համար արդիական է մնում հանրային վստահության բագաժի ապահովումը, որն էլ պետք է յուրօրինակ քաղաքական կապիտալ դառնա այս կամ այն նախաձեռնության իրականացման համար։
 
Աղասի Մարգարյան
 
Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է