Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բաքվի խանը դարձյալ սադրում է բոլորին

ANALYSIS
Վերջին օրերին Արցախի Հանրապետության սահմանին և շփման գծում աճող լարվածությունն, իհարկե, մեկնաբանության կարիք ունի: Ու թեպետ բնավ չենք հավակնում խնդրո առարկայի վերաբերյալ վերջնական ու միակ ճշմարիտ բացատրությունները հեղինակելուն, համոզված ենք, և փաստերն էլ դա են ապացուցում, որ պաշտոնական Բաքուն, հերթական սադրանքով, փորձում է հօգուտ իրեն ճեղքում գրանցել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում՝ ԱՄՆ նորընտիր նախագահի ուշադրությունը հակամարտության վրա հրավիրելով: Անշուշտ, հընթացս նաև վերջինիս սիրտը շահելով ու այսպես կոչված՝ դեմոկրատների թողած անարդարացի ժառանգությունից բողոքելով…
 
Այլ կերպ չի կարելի մեկնաբանել Ալիևի նամակը Թրամփին, որն իրականում ոչ այնքան շնորհավորական ուղերձ էր, որքան՝ ղարաբաղյան խնդրի «արդարացի լուծման» պահանջ: Ի դեպ, նույն կոնտեքստում էր տեղավորվում նաև Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն առ այն, թե՝ «Միայն այն պատճառով, որ դեմոկրատները նախապատվություն էին տալիս մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը՝ Օբամայի վարչակազմը, տուրք տալով հայկական լոբբիին, մշտապես պաշտպանեց հայկական կողմին: Սակայն, վերջին ընտրություններում նրանք ձեռնունայն մնացին, և դա կարևոր իրադարձություն է: Մենք այժմ ամբողջ վեց ամիս ունենք, որպեսզի հանգիստ զբաղվենք մեր գործով»:
 
Թե ինչ է Ալիևի համար նշանակում «գործով զբաղվել կամ՝ խնդրի արդարացի լուծում», անցած շաբաթվա ընթացքում ավելորդ անգամ պարզ դարձավ: Նախ՝ տեղեկացանք ռազմական հռետորաբանությամբ լիուլի ճարակված և, ինչպես հայկական կողմն է պնդում, միջազգային կարգի խախտմամբ ծավալվող զորավարժությունների վերաբերյալ: Այնուհետ, ապրիլյան պատերազմից հետո երկրորդ անգամ, Ալիևն ինքը զինվորական հագուստով այցելեց առաջնագիծ, որտեղ ոչ միայն պարգևներ շռայլեց բանակին, գլուխ գովեց նոր զինտեխնիկայի ու ռազմամթերքի ձեռքբերման նոր պայմանավորվածություններով, այլև խոստացավ «ազատագրել հայրենի հողը ճիշտ այնպես, ինչպես Լելե Թեփեն՝ ապրիլին»:
 
Ավելին՝ Բաքվի խանը հեգնեց Թալիշի վերաբնակեցման մասին՝ հայկական կողմի հայտարարությունը` նշելով, թե «նրանք դա չեն կարող անել այն պատճառով, որ հողն իրենցը չէ... բացի այդ՝ տեսել ենք այս ընթացքում ինչ են արել. ամենուր աղքատություն է, որն այլևս անհնար է թաքցնել»:
 
Ի դեպ, Ալիևը նաև «կես տարի ժամանակ տվեց միջազգային հանրությանը՝ խնդրի արդարացի լուծման համար», և, հավանաբար, այդ պատճառով են որոշ փորձագետներ անխուսափելի ռազմական ընդհարում և ռուսական քարտ–բլանշ տեսնում առջևում…
բայց այստեղ էլ, գոնե հրապարակային հարթակներում, ռուսական մեդիան փորձում է ցրել նմանօրինակ կասկածները` նրբորեն հիշատակելով, թե Ռուսաստանն ընդառաջ է գնացել ԱՄՆ–ի՝ «խնդիրը պիտի լուծել ոչ միայն տարածքային ամբողջականության համատեքստում» մոտեցմանը: Իսկ ահա տեղեկատվությունը, թե նախագահ Պուտինը հավանություն է տվել հայ–ռուսական զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիր ստորագրելու ՌԴ կառավարության առաջարկին, պատրաստվելով առաջիկայում համաձայնագիր ստորագրել, կարծես՝ ոչ ֆորմալ ակնարկ է Ալիևին առ այն, որ «պատերազմը կարելի է նաև հետաձգել»:
 
Եվ կամ թե՝ Ալիևը չի՛ ստանա ռուսական քարտ–բլանշ՝ նոր բռնություն հրահրելու գործում, եթե այն թարգմանելու լինենք:
 
Մյուս կողմից էլ՝ հայկական կողմերը չպետք է ձեռքերը ծալած սպասեն, որովհետև ապրիլյան քառօրյայի դասերից մեկն էլ հենց այն էր, որ Ալիևի դեպքում կարելի է և պե՛տք է առաջնորդվել խելագարության կանխավարկածով…
 
 Գոհար Սիմոնյան
Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer