Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հանուն ժողովրդի, նրանից` անկախ

ANALYSIS
Վտանգին ընդառաջ միավորվելը խիստ մարդկային է: Նույն հաջողությամբ այս սկզբունքը գործում է նաև քաղաքական դաշտում: Ապրիլին խորհրդարանական ընտրություններ են: Ու քաղաքական, ավելի կոնկրետ ընդդիմադիր դաշտում նորից ու նորից վեր է բարձրանում «հրամայականը» միավորվելու, համախմբվելու: «Հրամայական», որն արդեն 20–25 տարի նախընտրական շրջանների գլխավոր թեման է, բայց որն այդ ընթացքում հասցրել է դառնալ կեղծ կատեգորիա` արժեզրկելով թե բուն գաղափարը, թե իրագործման հնարավոր մեխանիզմները:
 
Ինչպես մնացած բոլոր ընտրություններից առաջ, այս անգամ ևս քաղաքական գրեթե բոլոր ուժերն սկսել են խոսել միավորվելու, քաղաքական միասնական բևեռ ձևավորելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարեց նաև Վարդան Օսկանյանը: Այս մասին բարձրաձայնել են ՀԱԿ–ը, «Հայկական վերածնունդը», ԲՀԿ–ն, մանր ու մեծ այլ ուժեր ևս: Նույնիսկ ՀՀԿ–ն է հայտարարել, որ բաց է համագործակցության համար: Քանի որ առաջիկա ընտրությունները խորհրդարանական են, իսկ երկրի կառավարման համակարգն էլ փոխվում և դառնում է խորհրդարանական, կուսակցությունների կշիռն ինքնաբերաբար մեծանում է, ուստիև` միավորվելու քաղաքական բովանդակությունը դառնում է ավելի հիմնավոր: Բայց դա չի խանգարում, որ գործեն հին օրենքները, խաղի հին կանոնները:
 
Մեզանում նախընտրական բոլոր դաշինքները տապալվել են կամ մինչև բուն ընտրությունները, կամ էլ եթե հաղթահարել են ընտրությունների փորձությունը` դրանցից հետո: Պատճառները մի քանիսն են: Թեպետ դաշինք կազմելուց առաջ գրեթե բոլորը հայտարարում են, որ հանուն իշխանափոխության կամ երկրի լուսավոր ապագայի` կհամագործակցեն միայն այն ուժերի հետ, որոնց հետ գաղափարական հենք ունեն, կուսակցական իդեոլոգիաները քիչ թե շատ համընկնում են, բայց իրականում դրանց համագործակցության հատման կետը միշտ հանգում է մեկ գաղափարի` դառնալ հնարավորինս մեծ ուժ, որպեսզի իշխանությունը չկարողանա «կուլ» տալ: Մեզանում կուսակցական գաղափարախոսություն կամ ընդհանրապես գաղափարախոսություն ասածը գոյություն չունի: Լավագույն տարբերակում` գոյություն ունի թղթի վրա, երբ գրվում է կուսակցական ծրագիրը: 70–ից ավելի գաղափարախոսություն իրականում չի կարող լինել: Կուսակցություններն ստեղծվում են անձանց ամբիցիաները բավարարելու և այսրոպեական քաղաքական խնդիրներ լուծելու համար: Ընդամենը: Ուստիև դաշինքներ ձևավորվում են պահի քաղաքական թելադրանքով, շահով: Իսկ դա երկարաժամկետ հեռանկար ունենալ չի կարող: Հիշենք ՀԱԿ–ԲՀԿ–Ժառանգություն տանդեմն ու դրա ճակատագիրը, նույն ՀԱԿ–ի ձևավորումն ու անկումը և այլն: Իսկ հետընտրական դաշինքի վառ օրինակ էր վերջերս Վանաձորում ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված ԲՀԿ–«Լուսավոր Հայաստան»–«Հայկական վերածնունդ» եռյակը, երբ դեռ չձևավորված` քանդվեց, երբ գործեց նրանցից մեկի քաղաքական շահը, ավելի կոնկրետ` գցելու սովորությունը:
 
Ու հիմա նորից խոսում են համագործակցելու, դաշինքներ կազմելու մասին: Բոլորը բաց են, պատրաստակամ են, որ իրենց շուրջ միավորվեն ու առաջ գնան: Ի դեպ, դաշինք կազմելու պարագայում գործում են ոչ միայն քաղաքական, այլև անձնական ամբիցիաները: Մեր մարդ–կուսակցությունները խիստ անհատապաշտ են: Հենց իրենք են ամենաընդդիմադիրը, իսկական ընդդիմադիրը, ուստի իրենք էլ պետք է դառնան առանցքը միասնության: Գուցե մեր քաղաքական դաշտում կան իսկապես ընդդիմադիր ուժեր, որոնց խնդիրը միայն իշխանության մաս կազմելը կամ դրա բարիքներից օգտվելը չէ: Բայց ընդհանուր պատկերն այլ բանի մասին է խոսում: Իշխանությունն այնքան հմտորեն ու գեղեցիկ է կործանել ու ձեռնասուն դարձրել գրեթե ողջ քաղաքական դաշտը, որ հատուկենտ շողարձակումները չեն կարող փոխել ընդհանուր գորշ պատկերը: Ուստի նախընտրական դաշինքներ կազմելը մի կողմից ուղղված է իշխանության համար` դաշտը ավելի վերահսկելի և կառավարելի դարձնելուն, մյուս կողմից` դաշինք կազմողներին թույլ է տալիս ավելի մեծ հավակնություն դրսևորել` ապագա բարիքներից մաս ստանալիս:
 
Հ.Գ. Իսկ զավեշտալին այն է, որ այդ ամենը արվում է ժողովրդի հրամայականով և հանուն նրա ապագայի: Խեղճ ժողովուրդ: Թե ասա` դու ո՜ւր, նրանք ո՜ւր:
 
Արփի Սահակյան
 
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia