Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թալիշների, լեզգիների ուծացումը Ադրբեջանում

АНАЛИТИКА
Շաբաթներ շարունակ Ադրբեջանի Թալիշստանի մայրաքաղաք Լենքորանում ձերբակալություններ էին կատարվում, մարդկանց չէին թողնում մզկիթ գնալ: Քաղաքը լիքն էր ոստիկանական ուժերով: Մարդկանց նույնիսկ արգելել են տանը ոգեկոչել իրենց իմամ Հուսեյնին, ինչը նրանք արել են դարեր շարունակ: Դիմեցինք արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանին, ով երկար տարիներ զբաղվում է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների խնդիրներով:
 
Նախապատմություն
 
Թալիշները բնիկ ժողովուրդ են, ովքեր միշտ ապրել են այս տարածաշրջանում: Նրանց լեզուն պարսկերենի տարատեսակ է: Ժամանակին Իրանի կազմում եղել է թալիշական խանություն, որը վերացել է 1813 թ. Գյուլիստանի պայմանագրով: Այսօր Թալիշստանը կազմված է երկու հատվածից: Մեկը գտնվում է Իրանի տարածքում` Ատրպատականն է` Արդաբիլ կենտրոնով, մյուսը` Ադրբեջանում: Տարբեր հաշվարկներով, Իրանի տարածքում այսօր ապրում է մոտ 1 մլն թալիշ, իսկ Ադրբեջանի տարածքում` 2 մլն: Ադրբեջանում ապրող թալիշները միշտ ձգտել են անկախանալ և ազատվել ադրբեջանական լծից: Ցանկացել են պահպանել իրենց լեզուն, սովորույթներն ու ավանդույթները:
 
20–րդ դարում մի քանի անգամ հայտարարվել է Թալիշ–Մուղանի հանրապետություն, բայց ամեն անգամ տևել է ընդամենը մի քանի ամիս: Առաջին անգամ եղել է 1919 թ.: Անկախանալու այս փորձը տևեց երեք ամիս: Երրորդ անգամ Թալիշ–Մուղանի հանրապետություն հռչակվեց 1993–ին: ԼՂ պատերազմի տարիներին թալիշներն ունեին առանձին զորագունդ, որը կռվում էր ադրբեջանական զորքերի կազմում: Հրամանատարը գնդապետ Ալաքրամ Գումբաթովն էր: Այն բանից հետո, երբ թիկունքում գտնվող ադրբեջանական ուժերն սկսեցին հրետակոծել ոչ թե արցախյան դիրքերը, այլ թալիշական զորագունդը, հրամանատարը զորքը շրջեց դեպի Լենքորան և տեղ հասնելուն պես հռչակեց Թալիշ–Մուղանի հանրապետություն: Ստեղծեցին կառավարություն, նաև մեջլիս: Սակայն Հեյդար Ալիևի ջանքերով, տեղի ժողովուրդը դուրս եկավ գնդապետ Գումբաթովի դեմ: Նրան ձերբակալեցին և ցմահ ազատազրկման դատապարտեցին: 2004–ին, միջազգային տարբեր կառույցների ճնշման տակ, նա ազատ արձակվեց, զրկվեց քաղաքացիությունից և արտաքսվեց Հոլանդիա:
 
Ադրբեջանի քաղաքականությունը
 
Իր ստեղծման առաջին օրից Ադրբեջանն անհաշտ պայքար է մղել երկրի ներսում ապրող ազգային փոքրամասնությունների դեմ: Միշտ այդպես է` զավթիչները փորձում են «չեզոքացնել» բնիկներին, քանի որ պարզից էլ պարզ է` պատեհ առիթի դեպքում բնիկ ժողովուրդները չեն վարանի ապստամբել և ուժի միջոցով լուծել իրենց հարցերը: Ուստի Ադրբեջանը փորձել է տարբեր միջոցներով վերջ դնել ազգային փոքրամասնությունների հարցերին: Առաջին տեղում, իհարկե, ձուլելու խնդիրն էր:
1930–ականներից թալիշներին սկսեցին պարտադրել իրենց անձնագրերում ազգություն տողի դիմաց նշել «ադրբեջանցի»: Խրախուսվում էին խառնամուսնությունները:
ԽՍՀՄ փլուզումից հետո անկախ Ադրբեջանն էլ ավելի խստացրեց իր քաղաքականությունը: Եթե խորհրդային տարիներին թալիշներն ունեին դպրոց, պատմություն էին ուսումնասիրում, ազատ խոսում էին իրենց լեզվով, ապա անկախացումից հետո թալիշական բոլոր դպրոցները փակվեցին, թալիշերեն ազատ խոսելը դարձավ վտանգավոր: Այսօր շատ թալիշներ ծպտված են, վախենում են բարձրաձայնել իրենց ինքնության մասին:
 
Ուծացնելու մեկ այլ ձև էլ դարձավ նրանց «գնելը»: Այս քաղաքականությունը, մասնավորապես, կիրառվում է Կուսարիում, որտեղ հիմնականում ապրում են լեզգիներ:
Ազգային փոքրամասնությունների հարցը փակելու մեկ այլ տարբերակ է նրանց ֆիզիկական ոչնչացումը: Ու այդ առումով ղարաբաղյան պատերազմը հրաշալի առիթ էր: Արդեն նշեցինք, որ այդ տարիներին թալիշներն առանձին զորագունդ ունեին: Մեծ թվով լեզգիներ, ավարներ ու թաթեր էին զորակոչվում, ովքեր կռվում էին ամենավտանգավոր կետերում:
 
Նույն սցենարը Ադրբեջանը գործի դրեց նաև ապրիլյան պատերազմի օրերին: Հենց այդ ժամանակ Թալիշստանի ազգային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց «Սա մեր պատերազմը չէ» հաղորդումը, որի ընթացքում հաղորդման վարող, թալիշ ակտիվիստ Զաբիլ Մադոժը բացահայտեց, որ առաջնագծում կռվածների մեծ մասը Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին, ովքեր չէին անցել հատուկ պատրաստություն:
 
Եթե արտաքուստ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները նորմալ են, դա ամենևին չի նշանակում, որ խորքում լարվածություն չկա: Բակուր Կարապետյանի կարծիքով, Լենքորանի վերջին դեպքերը ուղղված են առաջին հերթին Իրանի դեմ:
Այս համատեքստում ամենևին պատահական չէր, որ վերջերս Արդաբիլում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Ամելին ելույթ ունեցավ և խիստ քննադատության ենթարկեց Ադրբեջանին ու նրա վարչակարգը` կապված շիա հավատացյալների նկատմամբ այդ երկրում իրականացվող ճնշումների հետ:
 
Ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ այսօր թալիշները կարողանում են ապավինել հայերին: 2013 թ. մարտից Շուշիի ռադիոաշտարակից հեռարձակվում է «Թալիշստանի ձայն» («Թալիշստանի սադո») ռադիոկայանը: Օրը հինգ անգամ մեկ ժամ տևողությամբ ռադիոհաղորդումները եզակի են, քանի որ մինչ այդ թալիշերեն լեզվով ռադիոհաղորդումներ հեռարձակվում էին միայն Իրանում, այն էլ շաբաթը երկու անգամ:
 
Արփի Սահակյան
 
 
Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ