Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պարապների հայրենասիրությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վերջին օրերին պաշտպանության նախարարի ներկայացրած օրենսդրական առաջարկի կապակցությամբ հայրենասիրությունից սկսեցին խոսել բոլոր նրանք, ովքեր ժամանակ ունեին դրա համար։ Առանձնահատուկ կերպով իրենց բուռն ռազմահայրենասիրական ճառերով աչքի էին ընկնում վաղուց արդեն երիտասարդության շեմը հետևում թողած երիտհանրապետականները, որոնցից շատերը չեն ծառայել բանակում։

Անշուշտ, շատ կան դեպքեր, երբ բանակում ծառայած չլինելը չի կարող դիտվել որպես բացասական կողմ, քանի որ հայրենասիրությունը կամ հայրենիքին ծառայելը միայն բանակում ծառայելով չի որոշվում, սակայն երբ ակնհայտորեն տեսնում ես կիսագործիչների, որոնց միակ լինելիության նպատակը իշխանությանը շողոքորթելն ու անվերապահ ծառայելն է, ապա արդեն իսկ պարզ է, որ վերջիններս ուղղակի խուսափել են զինծառայությունից՝ այլևայլ եղանակներով։

Սակայն դա մի կողմ։ Ռազմահայրենսիրական պաթոսը ընդհանրապես բոլոր իշխանությունների համար եղել է բավական արդյունավետ գործիք՝ տարատեսակ դիվիդենտների ու քարոզչության համար։ Սակայն նույնիսկ այս դեպքում կան սահմաններ, որոնք պետք չէ հատել։ Ցավոք, այս սահմանների մասին մեր երիտհանրապետական մնացած կիսագործիչները չգիտեն կամ պարզապես չեն կարողանում ընկալել և լրատվական դաշտն ու ԱԺ ամբիոնը օգտագործում են ձանձրալի, ոչինչ չասող և ոչինչ չտվող հոխորտանքներով:

Հենց նմանօրինակ հռետորաբանությունն է նաև, որ իշխանության և վերջինիս ներկայացուցիչների նկատմամբ ձևավորվում է հանրային անվստահություն, իսկ երբեմն էլ պարզապես անտարբերություն, քանի որ սովորաբար նման հռետորաբանությունը լինում է ընդամենը փուչիկ, որն ուղղակի ստեղծում է այն գաղջ մթնոլորտը, որի մասին շարունակաբար խոսում են տարբեր պետական պաշտոնյաներ։ Գուցե հենց այս հարցերի շուրջ պետք է մտորի իշխանությունը և պարզապես լռեցնի իր ռազմահայրենասեր նվիրյալներին, որոնց ծառայությունները հակառակ ազդեցությունն են ունենում և ձևախեղում ընդհանրապես հայրենասիություն երևույթի ընկալումները։ Ի վերջո, հայրենասիրությունն ու հայրենիքը սահմանափակված չեն լոկ ճառերի ու հոխորտանքների արանքում։ Մինչդեռ մեր ռազմահայրենասերների պարագայում ճառասացությունը վերածվել է հայրենասիրության դրսևորման միակ միջոցի։

Վերջապես վերոնշյալ անհատները արժեզրկում են նաև հայրենասիրություն երևույթը՝ վերջինս օգտագործելով ու շահարկելով քաղաքական հակառակորդներին քննադատելու, կամ որ ավելի վատ է, պիտակավորելու համար։ Սա չափազանց վտանգավոր պրակտիկա է դառնում, քանի որ այն իռացիոնալ է դարձնում քաղաքական դաշտն ու քաղաքական պայքարը և վերացնում քաղաքական տեքստը՝ փոխարենը առաջարկելով զգացական ու պաթոսախառը մի լեզու, որն սպառնում է լիովին արժեզրկել առանց այն էլ նախանձելի վիճակում չգտնվող մեր քաղաքական մշակույթը։

 
Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր