Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կոմիտասին մենք ենք դարձրել գենոցիդի սիմվոլ, իրականում նա գենոցիդը հաղթահարելու սիմվոլ է

INTERVIEW
Past.am-ի զրուցակիցն է երաժշտագետ Մհեր Նավոյանը.
 
– Պարոն Նավոյան, այսօր ինչքանո՞վ է Կոմիտասը մերը, ինչքանո՞վ ենք մոտեցել նրան:
 
– Նայած, թե «մենք»–ի շրջանակն ինչպես ենք գծում: Եթե նեղ մասնագիտական շրջանակի մասին է խոսքը, ապա մենք ճանաչում ենք Կոմիտասին, ըստ արժանվույն գնահատում ենք նրան: Նա մերն է, նրա արվեստի հիմնական օրինաչափությունները մեզ հայտնի են:
 
Եթե նկատի ունենք լայն զանգվածը, ապա նա Կոմիտաս չգիտի, երևի չի էլ ուզում իմանալ, ճաշակային, արժեքային առումներով քիչ կապ ունի կամ կապ չունի Կոմիտասի հետ: Գիտի նրա անունը, այդ անունը նրա համար երևի թանկ է, կիրառում է իր ինքնության հարացույցի կենտրոնում, իր ինքնությունը ճշտելու և այլ հարցերի տեսանկյունից շատ կարևորված է: Բայց փաստացի լայն զանգվածը Կոմիտաս չգիտի:
 
– Իսկ Կոմիտաս մարդո՞ւն ինչքանով գիտենք:
 
– Կոմիտասի կենսագրությունը կրկին մասնագիտական առումով հստակեցված է: Բայց ասեմ, որ մասնագիտական շրջանակից դուրս այս հարցը շատ էլ ընդգծել պետք չէ: Որովհետև ցանկացած մեծության արժեքն իր ժողովրդի համար նրա արածն է: Եվ, որպես կանոն, մեծերի գործը գերաճում է նրանց անձը: Եվ հաճախ նրանց անձը ստվերվում է նրանց գործով:
 
Օրինակ, Դուք հիմա ինչքա՞ն բան գիտեք Նարեկացու մասին: Կամ նրա կենսագրության ի՞նչ դետալների եք տեղյակ: Կամ ի՞նչ դետալներ գիտեք Մաշտոցի կյանքից: Հարցնում եմ, որովհետև Նարեկացին ու Մաշտոցը հարաբերելի մեծություններ են Կոմիտասին:
 
– Պարզապես Կոմիտասը մեր ժողովրդի համար մի քիչ առանձնանում է այն առումով, որովհետև նրա գործը նույնացվում է մեր ժողովրդի պատմության մի հատվածի հետ: Այդ ելակետից` նրա կյանքը ուսանելի՞ է, մեզ մի բան տալի՞ս է:
 
– Համաձայն եմ, այդպես է: Եվ այդպես է մի քանի խոշոր բանաստեղծի շնորհիվ: Չարենցից` մինչև Սևակ: Չարենցի նման հսկան, ում հիրավի շատ տեղին է բնորոշել գրականագետ Դավիթ Գասպարյանը` հայ պոեզիայի մայրաքաղաք, իր Ռեքվիեմում, հետագայում` նաև Պարույր Սևակը, կարողացան Կոմիտասի կյանքը համադրել, լծորդել ժողովրդի կյանքին: Եվ մենք ունեցանք այդ համաձուլվածքը:
 
Այս փաստը և դրական երես ունի, և` բացասական: Բացասականն այն է, որ միչև այսօր էլ աշխարհի տարբեր ծագերում Կոմիտասին մենք ընկալում ենք, նաև արձաններ ենք կանգնեցնում նրա կերպարով, մեր պատմության ամենասև էջի` եղեռնի, գենոցիդի հետ զուգահեռելով:
 
Բայց Կոմիտասը գենոցիդի սիմվոլ չէ: Կոմիտասը, ճիշտ հակառակը, գենոցիդ հաղթահարելու սիմվոլ է:
 
– Բայց նա գենոցիդը չկարողացավ հաղթահարել իր մեջ:
 
– Այդ պատճառով եմ ասում, որ իր կյանքը այս իմաստով քիչ հետաքրքիր բան է մեզ համար: Իսկ նրա արվեստը, նրա երաժշտությունը դեռ հարյուրամյակներ առաջ պետք է գնան: Այն հոգևոր արժեքը, որ տվեց, մեզ ապրեցնելու է դարեր: Դա գենոցիդ հաղթահարելու, ցանկացած արգելք հաղթահարելու լավագույն ձևն ու ճանապարհն է, որի մասին կարող էին շատ ու շատ ժողովուրդներ երազել: Իսկ մենք նրան դարձրել ենք գենոցիդի սիմվոլ:
 
Խոսքը ոչ թե այն մասին է, որ մենք հրաժարվենք գենոցիդի փաստից, հրաժարվենք մեր պահանջատիրությունից, որ Կոմիտասին դուրս դնենք արդեն սրբադասված գենոցիդի զոհերի շրջանակից, այլ որ մենք Կոմիտասին ընկալենք որպես կենդանի արժեք:
 
– Իսկ այսօր ինչ–որ բան արվո՞ւմ է, որպեսզի Կոմիտասին այլ կերպարով մատուցենք ժողովրդին, նրան առանձնացնենք գենոցիդից: Թեկուզ խոսենք Կոմիտաս` բացառիկ կենսախինդ մարդու մասին:
 
– Այո, արվում է: Եվ նրա երաժշտությունը պրոպագանդելը հիմնական այդ գործն է: Կոմիտասը շարժուն, առինքնող, մեծ հմայքի տեր, սուր կատակաբան, ուրախ, շրջապատի ոգին եղող մարդ էր: Նրա` այս նկարագրությունն առկա է ժամանակակիցների հուշերում: Մեկն ասում է` եթե դուք նրան տեսնեիք շրջապատում, կասեիք` այս ֆարսի դերասանը, կատակաբանը մի՞թե Կոմիտասն է, որ ասում էիք: Իսկ եթե տեսնեիք առանձին աշխատելիս, կասեիք` այս գերման գիտնականը, այս մեծ կենտրոնացումի մարդը նույն այն մա՞րդն է, այն Կոմիտա՞սն էր, որ ասում էիք:
 
– Մեր ժողովրդին այդքան էլ հայտնի չէ, որ նա հրաժարվել է Գերմանիայում իրեն արված հեռանկարային առաջարկներից ու եկել է Հայաստան: Օպերային երգիչ էին նրան առաջարկել:
 
– Այո, օպերային երգիչ էին առաջարկել: Բայց նա կարող էր մնալ այնտեղ նաև որպես դասախոս: Որովհետև նրան տարբեր տեղեր դասախոսություններ կարդալու առաջարկներ էին անում: Ընդ որում` ոչ միայն հայ երաժշտության վերաբերյալ, այլև արևելքի երաժշտության: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող միակ մարդը, որ կարող էր այդ շրջանում Եվրոպայում դասախոսություններ կարդալ արևելյան երաժշտության մասին և ընդհանուր առմամբ լինել պատասխանատու ամբողջ արևելքի համար, Կոմիտասն էր: Ամբողջ արևելքի մասին, արևելյան մշակույթի մասին նրանից էին հարցնում, նրանից էին ինչ–որ բան իմանում:
 
Եվ նա այդ ամենը թողեց ու եկավ Հայաստան: Որովհետև հանձնառու և հլու էր, և իր հոգևոր կարգին, և իր ժողովրդին: Եթե կարդաք նրա նամակները, կտեսնեք, որ նա ապրում էր իր ժողովրդի ու երկրի մտահոգություններով:
 
Մի բան էլ ասեմ` աշխարհաքաղաքական այնպիսի վերլուծություններ է արել, որ կզարմանաք: Պետականության ձևավորման հստակ սխեման է տվել: Այն սխեման, որով ձևավորվեց առաջին հանրապետությունը:
 
Գոհար Սարդարյան
Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer