Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սարգսյանի թիրախը Սարգսյանն է, թե՞…

ANALYSIS

Մինչ հայոց քաղաքական երկնակամարն ալեկոծվում է սպասվող նախընտրական դաշինքների մասին խոսակցություններով և հնարավոր տոկոսային հարաբերակցությամբ, անցյալից վերադառնում են գործիչներ, որոնց հասարակության մի զգալի մասն արդեն մոռացել էր: Նրանցից մեկն էլ Արամ Սարգսյանն էր, ով վերդառնալով հայտարարեց, թե պատրաստ է ստեղծել արևմտամետերի դաշինք: Այս և այլ հանգամանքների կանդրադառնանք ստորև:

Իր վերջին հարցազրույցում Սարգսյանը տպավորություն թողեց, թե ուղղորդված է Ծառուկյանի դեմ: Բավականին ծավալուն անդրադառնալով Ծառուկյանի վերադարձի թեմային, Սարգսյանն ակամա հակասում է իրեն: Մի դեպքում պնդելով, թե իրենց թիրախը Սերժ Սարգսյանն է, իսկ մյուս դեպքում միայն մեկ տողով անդրադառնալով Սերժ Սարգսյանի խնդրին, Արամ Սարգսյանը հիմնական թիրախ է դարձնում Ծառուկյանի վերադարձը: Հասկանալի է, որ ոչ իշխանական (ի նկատի չունենք ընդդիմադիր, ոչ իշխանականը և ընդդիմադիրը տարբեր եզրույթներ են) դաշտում գործող ցանկացած գործիչ, ով հավակնում է որոշակի տոկոսների, կարող է վախենալ Ծառուկյանի վերադարձից: Հատկապես սա այն ֆոնին, երբ նշմարվում է «Հանրապետություն», «Ժառանգություն» և ՔՊ եռյակ: Անգամ եթե այս խմբին գումարենք «Լուսավոր Հայաստանին», ապա տոկոսային առումով էական փոփոխություններ չենք ունենա: Ինչու՞ Ժառնագությունում 5 մարդ ունի յոթ կարծիք և սա ակնհայտ է այդ կուսակցության վերջին շրջանի գործելաոճից, ՔՊ-ի պարագայում կան ազնիվ գաղափարական անհատներ, բայց նրանք քիչ են: Լուսավոր Հայաստանը դեռ պետք է ապացուցի, թե իշխանական պրոյեկտ է՞, թե ոչ:

Ինչ մնում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա այս կուսակցության հնարավորությունների և ռեսուրսների մասին պատկերացում կարելի է կազմել սեփական գյուղում կրած պարտություններից: Անշուշտ, եթե հաշվի առնենք Ծառուկյանի ունեցած ռեսուրսները և քաղաքական կապիտալը, ապա կտեսնենք, որ նա էական գործոն է քաղաքական դաշտում: Հատկապես այն քաղաքական դաշտում, որտեղ չկա միջանկյալ իրական վիճակ: Ասել կուզե, մի կողմից հեղինակազրկված իշխանությունն է, իսկ մյուս կողմից, լրջագույն հարվածներից ու հատկապես արտագաղթի արդյունքում տուժած արմատական ընդդիմությունը:

Ու այստեղ, ռացիոնալ քաղաքական դաշտում խուսանավող ուժերը, որոնք իրենց լուսավոր երազներում կարող են ունենալ հինգ տոկոսի ակնկալիք, պետք է նախ և առաջ պայքարեն հենց այդ գործոնի դեմ: Սակայն կարող է գործել հակադարձ էֆեկտը, երբ փորձելով սևացնել Ծառուկյանին, նրանք հայտնվեն լուսանցքում: Իսկ դա շատ ավելի ռեալ է, քանի որ պարոն Սարգսյանն արդեն իսկ թույլ է տվել մի քանի քաղաքական վրիպումներ: Նախ, չհաջողված վարչապետությունը, այնուհետ, ոչ հստակ քաղաքական ծրագրեր և որպես այս ամենի թագ ու պսակ, արևմտյան կողմնորոշում: Էական քաղաքականության և լուրջ դաշտերում, նման, ինչ-որ բանամետերի հայտարարություններ չեն անում: Մեկը հյուսիսամետ է, երկրորդը` արևմտամետ, երրորդը` ցենտրիստ, անհասականալի է մնում, թե այդ դեպքում ո՞վ է պետականամետ, ու՞մ շահերի համար են պայքարում այդ ուժերը: ՀՀ քաղաքացու՞, թե ինչ որ կենտրոնի:

Այս դաշտում ևս, միջին վիճակագրական հայաստանցու համար, որ կարևորում է մի քանի էական գործոններ` քաղաքական քաշ, ռեսուրսներ, ինչու ոչ, նաև ֆինանս, ապա Ծառուկյանի պարագան բավականին հստակ է ի հակադրություն Սարգսյանի և նրա կազմած դաշինքի շուրջ պոտենցիալ հավաքվողների կերպարների: Պատկերացրեք մի վիճակ, երբ ենթադրենք Գերմանիայի Կանաչների կուսակցությունը, թողած իր երկրի խնդիրներն ու պետական հարցերը, հայտարարի որ իրենց ուժը ամերիկամետ է, կամ ռուսամետ:

Համոզված եղեք, որ այդ դեպքում նրանք չեն հաղթահարի 0.1 տոկոսի շեմը: Ամեն դեպքում, քաղաքականապես կոռեկտ չէ, երբ հայտարարում ես, թե քո թիրախը Սերժ Սարգսյանն է, բայց ավելի ծավալուն հատված ես նվիրում գոնե պաշտոնապես քաղաքականության մեջ չգտնվող անձի դեմ:

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia