Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքական դաշտի շարունակական ամայացում

ANALYSIS
Հայաստանյան քաղաքական դաշտում ներկայում ընթացող խմորումների ֆոնին, այնուամենայնիվ, կարծես թե, քաղաքական խճանկարը շարունակական բեկման գործընթացում է։ Առաջին հայացքից թվում էր, թե հաշվի առնելով 2017–ի խորհրդարանական ընտրությունների կարևորությունն ու առանձնահատկությունը, հայ քաղաքական ուժերն ու կուսակցություններն արդեն իսկ պետք է որոշակիորեն հստակեցնեին իրենց, այսպես ասած, մարտավարությունն ու ռազմավարությունը։ Սակայն պարզվում է` խորհրդարանական ընտրություններից և ամենակարևորը` խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարելուց ընդամենը մի քանի ամիս առաջ, մեր քաղաքական կուսակցությունների մեծ մասը այդպես էլ չի կարողանում ձևակերպել հստակ քաղաքական օրակարգ։
 
Մեծ հաշվով մասնավորապես ոչ իշխանական դաշտի ներկայացուցիչների գործունեությունը սահմանափակված է լոկ տրաֆարետային ու գործնական ոչինչ չենթադրող հայտարարությունների ու կոչերի շրջանակներում, որոնց բազմազանությունը հայաստանյան հասարակական–քաղաքական իրականության մեջ, մեղմ ասած, հոգնեցրել է հանրությանը։ Դեպքից դեպք հայաստանյան ընդդիմադիր և ոչ իշխանական կուսակցությունները հանդես են գալիս միասնական ճակատ, դաշինք կամ ընդհանուր քաղաքական օրակարգի ձևակերպման անհրաժեշտության հռչակագրային բարձրաձայնումներով, որոնք, սակայն, տպավորություն է, որ բացարձակ կտրված են իրականությունից։ Արդյունքում մենք ունենում ենք հերթական անգամ հիասթափված ու որ ամենավատն է, անտարբեր հասարակություն, որին բացարձակ վստահություն չեն ներշնչում ոչ միայն իշխանությունները, այլև իշխանությունից հեռու ընդդիմադիր կուսակցությունները։
 
Նման իրավիճակը, կամա թե ակամա, ենթադրել է տալիս, որ հայաստանյան քաղաքական դաշտի ներկայի ամենահրատապ խնդիրը այդ դաշտի թարմացումն է կամ, այլ կերպ ասած, «ռեստարտը», քանի որ առկա ուժերն ու կուսակցությունները պարզապես պատրաստ չեն խորհրդարանական ընտրություններին գնալու: Իհարկե, այս իրավիճակը հետևանք է մասնավորապես ընդդիմության անգործության և իրավիճակի չպատկերացման և ձևավորվել է տևական ժամանակի ընթացքում։ Անշուշտ, մշտապես էլ ցանկացած ընդդիմության հնարավորությունները սահմանափակ են, սակայն քաղաքական գործունեության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կուսակցությունը և առավել ևս քաղաքական հավակնություններ ներկայացնող ուժը պետք է շարունակաբար միջոցներ գտնի հանրային մոբիլիզացիայի որոշակի մակարդակ պահպանելու համար և գոնե ունենա որոշակի կայուն ընտրազանգված։ Այս առումով հայաստանյան քաղաքական դաշտում առկա կուսակցությունների ներկայի վիճակը մեծ հույսեր չի ներշնչում, քանի որ վերջիններիս գործունեության հիմքում, կարծես թե, դրված է միայն իրավիճակային խնդիրների հաղթահարումը՝ օրինակ Ազգային ժողովում հայտնվելը։ Սակայն հենց այս խնդիրն արդեն իսկ մեծ հարցականի տակ է հայտնվում, քանի որ պետք է խոստովանենք, որ ներկայի քաղաքական խճանկարի պահպանման արդյունքում որևէ ոչ իշխանական քաղաքական ուժ ի զորու չէ միայնակ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու շեմը։
 
Սակայն նույնիսկ այս պայմաններում ընդդիմադիր կուսակցությունները այդպես էլ չեն կարողանում որոշակի կոնսենսուսի հասնել, ինչի հետևանքը կարող է լինել այն, որ 2017–ի խորհրդարանում կհայտնվեն միայն իշխանական կուսակցությունը և նրա արբանյակները, որը կվտանգի քաղաքական դաշտի բազմաբևեռությունը։ Նման պայմաններում ոչ իշխանական կուսակցությունները կամ պետք է պարզապես թողնեն քաղաքական ասպարեզը, կամ էլ վերջապես կարողանան ձևակերպել հստակ և իրատեսական քաղաքական օրակարգ, առանց որի հայաստանյան քաղաքական դաշտում ոչ իշխանական ճամբարը կարող է հայտնվել քաղաքական գործընթացների լուսանցքում։
 
Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal