Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այսօր կա թատերական երկու ուղղություն՝ «խրխնջիզմ» և «դլեյամանիզմ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Past.am-ի հյուրն է թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը.
 
– Պարոն Ծատուրյան, Ձեր սերունդը, Ձեզնից առաջ եղած սերունդը իսկական աստղաբույլ էր: Հիմա թատրոնն ո՞ւմ ձեռքերում է: Ովքե՞ր են ճաշակ և որակ թելադրում:
 
– Էսօր ամբողջ երկիրը «ֆայլաբազար» է: Ով ասես նկարում է, ով ասես բեմադրում է, գրում ու խաղում է: Դրա համար էլ արվեստը, եթե իհարկե դա արվեստ է, դարձել է փող աշխատելու միջոց: Ախր, արվեստի մեջ գլխավորը փող աշխատելը չպետք է լինի: Մյուս կողմից էլ, արվեստագետին փող է պետք, որ գնա աշխարհ տեսնի, մտահորիզոնն ընդլայնի: Թե չէ, մենակ կապկում ենք դրսի եղածը: Մեջը հոգի ու էություն չկա:
 
– Դուք երկար տարիների ռեժիսոր եք: Մարդկանց պահանջները թատրոնից այսօր փոխվե՞լ են: Հանդիսատեսն ինչի՞ կարիք ունի:
 
– Այսօր Հայաստանում կա թատերական երկու ուղղություն՝ «խրխնջիզմ» և «դլեյամանիզմ»:
 
– Ի դեպ, բեմադրվող ներկայացումների մեծ մասը կատակերգություն է: Ինչո՞ւ:
 
– Մենք քննադատում ենք, բայց… Ախր, ասեմ՝ ժողովուրդը ինձնից կնեղանա: Ահավոր անգրագետ ազգ ենք: Ռուսական «Կուլտուրա» ալիքով նայում եմ «Синяя птица» հաղորդումը: Էդ երեխեքը ո՜նց են խոսում, տրամաբանում: Եվ անընդհատ մտովի պատկերացնում եմ հայ երեխուն՝ խեղճ, բառապաշարը չնչին:
 
– Գուցե մենք պարզապես տեղ չե՞նք տալիս լավերին: Նման ծրագրերը կազմակերպում են հեռուստաընկերությունները, իսկ դրանց մակարդակը մեզանում բոլորիս է հայտնի:
 
– Բան չունեմ ասելու: Բայց գլխավորը ուսումն է: Երեխային պետք է կրթել մանկապարտեզից: Ու կրթողն ինքը պետք է շատ կիրթ լինի, ճաշակ ունենա, որ երեխայի մեջ ի սկզբանե դնի գեղեցիկի ընկալումը: Ոչ թե «Վերնիսաժ» տանի, այլ` Ազգային պատկերասրահ: Թույլ չտա, որ ռաբիս լսի: Որպեսզի մենք չմնանք էս մեր ճահճում, ու գորտի նման կռկռանք: Աշխարհից էնքա՜ն հեռու ենք: Մի առիթով ասել եմ՝ աշխարհը 21–րդ դարում է ապրում, մենք՝ 19–րդում: Նույնը թատրոնի դեպքում է: Էդ ռաբիսը մտել է և' կինո, և' թատրոն: Մի անգամ մեր նահապետը՝ Սոսը, լավ բան ասաց՝ «էս անտեր Հայաստանի թատրոնից հոտ չի գալիս»: Իսկ օրինակ, նույն ռուսներինը շատ բարձր թատրոն է: Բեմում միայն ճշմարտություն է: Այդպես պետք է լինի, որ մոռանաս՝ թատրոնում ես: Պետք է այնքան մխրճվես էդ իրականության մեջ, որ ցավես էդ մարդու համար, ջղայնանաս, ուրախանաս:
 
– Իսկ Ձեր բեմադրություններում այդ ճշմարտությունը փորձո՞ւմ եք պահել:
 
– Անընդհատ դրանով եմ զբաղված: Չեմ ասում, թե 100%–ով հաջողում եմ: Բայց կան ներկայացումներ, որոնց տակ կստորագրեմ: Բայց իմ ասածը չի նշանակում, որ հայկական թատրոնում լավ ներկայացումներ չկան: Կան: Կան առկայծումներ: Ինձ հրավիրեցին մի ներկայացման: Կոչվում էր «Я здесь»: Երկու հոգի էին խաղում: Չէին խաղում, ապրում էին: Էդ ի՜նչ բավականություն ստացա: Մեկ էլ՝ մի ջահել աղջիկ կա՝ Նարինե Գրիգորյան: Մի ներկայացում ունի՝ «Թռիչք քաղաքի վրայով»: Վայ ես քո ցա՛վը տանեմ: Էս վերջերս էլ շատ հավանեցի «Կյանք ու կռիվ» ֆիլմը: Այնպես որ, էնպես չի, որ ոչինչ չեմ հավանում: Ուղղակի լավը շատ քիչ է:
 
Արփի Սահակյան
 
Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն