Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ազգային «խասյաթ»

ANALYSIS
Հայտնի առածն ասում է. «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»։ Սա թերևս տիպական է Հայաստանում գործող բոլոր կառավարությունների և նախագահների պարագայում։ Ի՜նչ ոգևորությամբ ենք աջուձախ «քլնգում» նոր կառավարությանը, ինչ բայղուշությամբ են շատերը սպասում նորերի ձախողմանը, ինչո՞ւ: Չէ՞ որ նույն նավի մեջ ենք:
 
Եթե հասարակության հիասթափությունն այս մասով հասկանալի է և մասամբ ընկալելի, ապա չի հասկացվում նույն իշխանության մաս կազմողների պարագայում։ Չնայած հասարակությունը, «կոնսոլիդացիա» ասված հասկացությունն ընկալում է միայն իշխանության մաս կազմելու տեսանկյունից։ Իրականում դա այդպես չէ։
 
Երբևէ, որևէ պատմական իրականության փուլում, չարախնդությունը չի եղել ավելի լավը կառուցելու միջոց կամ քաղաքական կատեգորիա։ Այն առավելագույնը կարող է լինել մաղձ արտահայտելու հերթական տեսակ, որից մեր հասարակության մեջ բազմազանության պակաս չի սպասվում։ Շատ տիպական է նաև հասարակության կամ քաղաքացիական հատվածի սպասումն առ այն, որ հերթականը ևս չի հաջողելու։ Յուրաքանչյուր չհաջողածից հետո, այդ հատվածը բավականությամբ շփում է ձեռքերը և լուրջ քաղաքական տեսաբանի դեմքով պնդում, որ ինքն արդեն գուշակել էր։ Այնինչ, նման մոտեցումների պարագայում, դժվար չէ գուշակել այդ իրականությունը։ Նույն խնդիրն է նաև իշխանության մեջ եղածների պարագայում, ովքեր տարիներ շարունակ օգտվել են, բայց այժմ, իրենց նաև ոչ բարեխիղճ աշխատանքի արդյունքում հայտնվել են լուսանցքում։ Սակայն այստեղ գործում է հասարակությունից անջատ տրամաբանություն։ Նրանց մոտ գործում է նեղացվածության սկզբունքը, որի կենցաղային համարժեքը չենք օգտագործում՝ ելնելով կոռեկտության նորմերից։ Լուսանցքում հայտնվելով և իրենց սխալները խմբագրելու փոխարեն, հները մեկ քայլ վեր են կանգնում հասարակության չարախնդության սկզբունքից։ Եթե առաջինները ոչինչ չանելով չարախնդում էին, ապա հները դրան զուգահեռ գործում են։ Գործում են նորերին խանգարելու համար։ Գործում են, որպեսզի հավաստիացնեն, որ իրենք ավելի լավն էին։ Սակայն ավելի լավն ունենալու համար, պետք էր ազատվել հենց այդ հներից։
 
Գործում են նաև վերադարձի հույսեր ունենալու պատճառով։ Ու զարմանալին այն է, որ նրանք ստանում են որոշակի խմբերի աջակցություն։ Սակայն ներեցեք, դա այդքան էլ զարմանալի չէ։ Այդ խմբերը, որոնք արտաքուստ ուզում են լավ երկիր, հայհոյում են բոլորին ու քննադատում բոլորից բարձր, պատրաստ են կաշառք տալ ու վերցնել անգամ պարզագույն հերթն առաջ գցելու համար։ Պատրաստ են վաճառվել ու վաճառել ամեն ինչ ՝ սկսած ստորագրությունից ու քվեից, վերջացրած...
 
Շարքը կարելի է շարունակել անվերջ։ Բայց հանգրվանը նույնն է. իրենցից հետո եկողները չեն հաջողելու և իրենք նորից չարախնդալու են։ Տողերիս հեղինակը չգիտի, թե սա խորհրդային վերջին փուլի պորտաբուծության արդյո՞ւնք է, թե հասարակության մեջ ձևավորված ազգային խառնվածք։ Երևի թե վերջինը։ Դրվագի հետ կապված հիշենք Շիրվանզադեին, ով Թբիլիսիի թեյարաններում թեյ խմելով ու «բուլվարներում» աչոնիկների հետ սեթևեթելով հանդերձ, չէր մոռանում չարախնդալ Անդրանիկ Զորավարի վրա, որ վերջինիս չի հաջողվում պայքարի դուրս բերել հայությանը և ազատագրել Արևմտյան Հայաստանը։ Այսօր նույն խնդիրն ունենք՝ ազատագրել սեփական միտքը, ազատվել չարախնդությունից, աշխատել ռացիոնալ դաշտում և օգնել, որ աշխատողներն աշխատեն։
 
Վահրամ Թոքմաջյան
 
Past.am վերլուծաբան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal