Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Միասնության տեսլական

ANALYSIS
Որքան մոտենում են ապրիլյան ընտրությունները, այնքան ավելի շատ է խոսվում ընդդիմության հնարավոր միավորվելու մասին։ Սակայն այս դեպքում, ընդդիմություն եզրույթը շատ ուժերի համար կարող է ոչ տիպական թվալ։ Նրանց ավելի հարմար է անվանել ոչ իշխանական ուժեր։ Վերջերս, տված հարցազրույցներում, նրանցից որևէ մեկը չի բացառում դաշինքներով հանդես գալու հեռանկարը։ Անգամ ՔՊ–ն, որն ի սկզբանե հայտարարել էր, թե դեմ է որևէ տեսակի դաշինքներին, կարծես թե հիմա, հասկանում է, որ լուրջ խնդիրներ ունի ակնկալվող տոկոսների հետ։
 
Արամ Սարգսյանի վերադարձը, Հրանտ Բագրատյանի հարցազրույցը, և մինչ այդ ՀԱԿ կողմից հնչեցված մտքերը թույլ են տալիս ենթադրել, որ կուսակցությունների դաշինքներ ամեն դեպքում կստեղծվեն։ Կարծես ուրվագծվում է «Ժառանգություն», «Հանրապետություն», «ՔՊ» դաշինքը, որոնց կարող է միանալ նաև Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ «Հանրապետությունը» վաղուց չի մասնակցել գործընթացների և ռեսուրսների առումով շատ դիտարկումներ չենք կարող անել։ Սակայն, այն, որ ՏԻՄ ընտրություններում նրանց կողմից բացահայտ կամ թաքույց սատարվող թեկնածուները պարտվել են կուսակցության առաջնորդի ավանդական ազդեցության գոտիներ համարվող տարածքներում, բարդացնում է նրանց վիճակը։
 
«Ժառանգությունն» իր լավագույն տարիներն անցել է, և այսօր չունի էական ռեսուրսներ։ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը ոչ թե տակտիկական ինչ–որ քայլ էր, ինչպես փորձում են մեզ մատուցել, այլ իրականում ռեսուրսների բացակայություն։ Միայնակ այս կուսակցությունը ոչինչ չի կարող անել։ ՔՊ–ի պարագայում, ակնհայտ երևաց, որ կուսակցությունը կարող է կրկնել Իմպիչմենթ դաշինքի հայտնի պատմությունը։
Ճիշտ է, ՏԻՄ ընտրություններին ավելի շատ աշխատում է կլանային, խնամիական, թաղային համակարգը, ինչպես եղավ «Լուսավոր Հայաստանի» պարագայում, բայց ամեն դեպքում դա ցուցանիշ է։ Ակնհայտ է, որ նույն «Լուսավոր Հայաստանը» համապետական ընտրություններին, անգամ նույն Վանաձորում այդքան ձայն չի կարող ապահովել։ Եթե այս ուժերն ամեն դեպքում միավորվեն և իրենց հայտարարեն նաև այսպես ասած արևմտամետների դաշինք, ապա նրանց կարող է միանալ նաև Քոքոբելյանի կառույցը, որն այսօր ինտենսիվ բանակցությունների մեջ է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։ Բագրատյանն ինքն էլ չի հերքում դա։ Սակայն հետաքրքիր է Բագրատյանի մոտիվացիան, ով հավակնում է լինել միասնական ընդդիմության առաջնորդ։ Կասկածի տակ չդնելով Բագրատյանի ունակությունները և հմտությունները, ամեն դեպքում կարծում ենք, որ նա չունի առաջնորդի այն հատկությունները, որոնք պետք են ընդդիմության առաջնորդին՝ իշխանափոխության համար։ Իսկ ընդհանրապես, հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, եթե ցուցակի առաջնորդն իրականում խարիզմատիկ լիդեր չէ, ինչպես օրինակ դա Տեր–Պետրոսյանի դեպքում էր, ապա այդ դաշինքների մի զգալի մասը փլուզվում է արդեն ընտրություններից առաջ, հաշվի առնելով ներկայացվող ցուցակների շուրջ եղած տարաձայնությունները։ Իհարկե, եթե անգամ այս միավորումները տեղի ունենան, ապա կլինեն մանր–մունրներ, որոնք կհանգրվանեն այդ միավորումներում, միայն առաջնորդի տեղը տասնյակում ապահովելու նկատառումով։
 
Նախկին ՕԵԿ–ին երբևէ ընդդիմություն չենք համարել, ուստի չենք դիտարկում, իսկ Համախմբումը կարող է ունենալ ռեալ կշիռ ոչ իշխանական, բայց պռոքոչարյանական դաշտում։ Բանակցությունների մեջ է նաև ՍԴՀԿ–ն, բայց կարծում ենք, ում հետ էլ որ գնա դաշինքի, կգնա առանց Լյուդմիլա Սարգսյանի։ Այստեղ բաց է մնում ՀԱԿ–ի հարցը։ Այն, որ կուսակցությունը հանդես է գալիս արմատական ընդդիմադիր դաշտից, կարծես ոչ մեկին գաղտնիք չէ։ Ունի նաև իր մշտական, երբեմն նաև կրիտիկական զանգվածը, որոնք երկար տարիներ արդեն պայքարի մեջ են։ Սակայն չի նշմարվում այն ուժերի հանգրվանը, որոնց հետ ՀԱԿ–ը կարող է համագործակցել։ Այստեղ դեր է խաղում նորից Տեր–Պետրոսյանի գործոնը։ Շատ ուժերի առաջնորդներ, ժամանակից շուտ մեծացել են և հավակնում են առաջին համարի, սակայն Տեր–Պետրոսյանի գործոնի առկայության դեպքում, նրանք չեն կարող հավակնել դրան։ Հաշվի առնելով Փաշինյան–ՀԱԿ հակասությունները և տարբեր մակարդակներում դրսևորվող խնդիրները, գրեթե անիրատեսական ենք համարում այդ միավորումը։ Սակայն մեկ իրողություն ակնհայտ է, եթե անգամ ընդդիմադիրները միավորվեն մի քանի դաշինքների մեջ, ապա դրանով էլ ավելի կհեշտացնեն իշխանության կյանքը։
 
Վահրամ Թոքմաջյան
 
Past.am վերլուծական
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal