Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Յուրաքանչյուր գործարար պետք է իր թիկունքին զգա պետության աջակցությունը

ANALYSIS
Հոկտեմբեր ամսվա սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների հրապարակումը հերթական անգամ արդարացրեց այն վատատեսական սպասումները, որոնք սկիզբ էին առել դեռևս հուլիսից, երբ հրապարակվեց հունվար–հուլիսի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այն ժամանակ, արդեն որոշակի կասկածներ կային, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկման միտումը այսուհետ կշարունակվի:
 
Եվ ահա տասը ամիսների ընթացքում տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0,4%–ով կամ գրեթե զրոյական ցուցանիշով: Եթե նոյեմբերը նույնպես շարունակվեց այս տեմպերով (հիշեցնենք, որ հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ տնտեսության ակտիվության անկումը կազմել է 18,7%), ապա 2010 թ.–ից հետո առաջին անգամ կհատենք բացասական տնտեսական ակտիվության ցուցանիշի հոգեբանական շեմը: Կարելի է ասել, տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում (բացառությամբ ծառայությունների և արդյունաբերության ոլորտների երկու–երեք ենթաճյուղերի) անկման կամ ճահճացման միտումներ են դրսևորվում և անհրաժեշտ են արագ «շոգային թերապիայի» միջոցառումներ:
 
Հոկտեմբերի վերջի դրությամբ վարչապետության նույնիսկ երկու ամիսը չպաշտոնավարած վարչապետին ստեղծված վիճակի համար մեղադրելը անշուշտ անիմաստ է: Հակված չեմ նաև կարծելու, թե նոյեմբերի ցուցանիշները ավելի լավը կլինեն: Սահմանին «ինվոյսների» կիրառումը, գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից վարկերի տոկոսադրույքների իջեցման մտադրությունները, իհարկե, դրական են ընկալվում գործարար աշխարհի կողմից, սակայն միայն այս քայլերով արագ և էական արդյունքների չենք հասնելու:
Մեր տնտեսության հիվանդությունները շատ հին են և այնքան բազմաթիվ, որ դրանց բուժումը կարճ ժամանակում և միայն վարչապետի անձով պայմանավորված չեն, սա պետք է լավ հասկանանք: Որքան հիվանդությունները հին են, այնքան դրանց բուժումը երկարատև է:
 
Կարեն Կարապետյանը, ստեղծված նախառեցեսիոն իրավիճակի համար անշուշտ հարկաբյուջետային քաղաքականության, ինչպես նաև Կենտրոնական բանկի հետ դրամավարկային քաղաքականության նորացված մոտեցումներ կկիրառի: Հուսով եմ, որ կվերանայվի հատկապես հարկային քաղաքականության մոտեցումները փոքր և միջին բիզնեսի համար: Լուրջ լուծումներ պետք է տրվեն վարկային բեռի տակ գտնվող գյուղացիական տնտեսությունների խնդիրների հանգուցալուծման համար: Նաև զուգահեռաբար դատական և ընդհանրապես արդարադատության համակարգում «հակավիրուսային» մաքրման և առողջացման ծրագրեր պետք է գործարկվեն, այլապես տնտեսական բլոկում տեղի ունեցող գործընթացները անարդյունավետ կլինեն:
 
Թեև նրա թիմի կողմից շատ են կարևորվում տնտեսության զարգացման մարտավարական և ռազմավարական ծրագրերը, սակայն պետք են նաև գործառնական (օպերատիվ) նշանակության ակտիվ և ռեակտիվ արդյունավետ քայլեր: Այսպիսի հաջող նախադեպերը կարող են լուրջ վստահություն ստեղծել և տնտեսության վերականգնման համար կրկին լուրջ հիմքեր ստեղծել:
 
Այսպես, նախորդ և այս շաբաթների ընթացքում ի հայտ եկան երկու խնդիրներ, որոնք շտապ հակազդեցության անհրաժեշտություն ունեն: Դա գարեջրի ոլորտում ՏՄՊՊՀ–ի կողմից «Երևան Գարեջուր» և «Գյումրի գարեջուր» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթների արդյունքներն էին: Միգուցե, գարեջրի ոլորտում ուժեղ մրցակցային պայմաններում գտնվող այս ընկերությունները գերիշխող դիրք ունեն (որը դեռ պետք է հիմնավորվի հանձնաժողովի կողմից) և ըստ օրենքի պահանջի, կարող են ՏՄՊՊՀ–ի կողմից ենթարկվել ստուգումների` գերիշխող դիրքը չարաշահելու և այլ մեղադրանքներով, սակայն արդյոք այդքան հրատապ էր, մեր տնտեսության իսկական մենաշնորհային ոլորտները թողած, արդյունաբերության քիչ թե շատ առողջ աշխատող ճյուղի սուբյեկտներին ենթարկել ճնշումների: Համենայն դեպս այդ երկու ընկերություններն էլ որոշակի կողմնակալ միտումներ են տեսնում հանձնաժողովի գործելաոճում և ընդհանրապես հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը ևս պետք է գնահատման ենթարկվի:
 
Այսպիսի իրավիճակներում, երբ ցանկացած տնտեսվարող, անկախ մասշտաբներից, զգա իր մեջքին պետության աջակցությունը, ապա դա կարող է ավելի հզոր խթան լինել տնտեսության համար, քան բոլոր տեսակի հայեցակարգերը կամ քաղաքականությունները միասին վերցրած:
 
Նոնա Սարգսյան
Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak