Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փառատոն, որ միավորել էր Հայաստանը, Արցախն ու սփյուռքը

ՄՇԱԿՈՒՅԹ

Բարձր տրամադրություն, պարգևներ, մաղթանքներ ու անսահման ծափահարություններ. այսպիսին էր տրամադրությունը նոյեմբերի 25–ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ուր բեմից դեպի հանդիսատես ու հակառակ ուղղությամբ ներկաներն իրար էին փոխանցում այն դրական էներգիան, որը կուտակվել էր ասմունքի հանրապետական 9–րդ փառատոնի գալա համերգի ողջ ընթացքում:

Համերգին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերի, Արցախի և Ջավախքի 14 և 17 տարիքային խմբերում ընդգրկված մրցույթ–փառատոնի հաղթողները, ովքեր համերգի ժամանակ ներկայացրին Վահագն Դավթյանի և Գևորգ Էմինի բանաստեղծությունները:

Նշենք նաև, որ արդեն 9–րդ տարին անընդմեջ այս փառատոնն անց է կացվում Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, ով ներկա էր համերգին:Համերգի ավարտին նա իր խոսքում ողջունելով ներկաներին վստահեցրեց, որ վարչապետի պաշտոնից հրաժարվելն ամենևին էլ չի խոչընդոտի փառատոնի հետագա ընթացքին և նշեց, որ հաջորդ տարիներին նույնպես այն շարունակական կլինի:

«Կարևորելով պատանիների շրջանում հայ գրականության հանդեպ սեր արթնացնելու և հայ գրականության հանրահռչակման կարևորությունը, ինը տարի առաջ ծնվեց ասմունքի փառատոն կազմակերպելու գաղափարը: Վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո փառատոնի կազմակերպչական կազմի անդամներն ինձ հարցրեցին, թե ինչ է լինելու փառատոնը` շարունակվելո՞ւ է, թե՝ ոչ: Ես ասացի, որ իմ հրաժարականը որևէ կապ չունի փառատոնի հետ և ինչպես անցած ինը տարիներին անցկացվել է, այդպես էլ շարունակվելու է անցկացվել: Այսօր իմ տրամադրությունը շատ բարձր է և տեսնելով, թե ինչպես են մեր պատանիները ներկայացնում մեր անվանի հայ բանաստեղծներ Վահագն Դավթյանի և Գևորգ Էմինի ստեղծագործությունները, մեկ անգամ ևս համոզվեցի, թե որքան կարևոր էր այս փառատոնի կայացումը: Նշեմ նաև, որ ոչինչ հավերժ չէ և պաշտոնը չէ, որ պետք է գեղեցկացնի մարդուն: Ամենակարևորն այս կյանքում, ինչպես մեծն Թումանյանն է ասում, մարդ մնալն է»,– ասաց Հ. Աբրահամյանը:

Համերգի ավարտին Հովիկ Աբրահամյանի կողմից փառատոնի մասնակիցներին հանձնվեցին նաև խոշոր դրամական պարգևներ, Հ. Աբրահամյանի ստորագրությամբ շնորհակալագրեր և այլ թանկարժեք նվերներ: Հավելենք, որ անցած ինը տարիների ընթացքում փառատոնի մասնակիցների թիվը 300–ից հասել է 250 հազարի, ընդլայնելով նաև իր աշխարհագրությունը` Հայաստանի մարզերից հասնելով Արցախ և Ջավախք: Գալա համերգին պատանի ասմունքողներից բացի ելույթներով հանդես եկան նաև Սիլվա Յուզբաշյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Արսեն Գրիգորյանը, Լեյլա Սարիբեկյանը:

Արմինե Գրիգորյան

Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահ