Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բռնության հակառակ կողմը

ANALYSIS
Օրերս հայաստանյան հասարակությունն ամենատարբեր հարթակներում քննարկում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Քննարկողների մի զգալի հատվածը դեմ էին արտահայտվում այս նախագծին, մի մասն էլ այն պաշտպանում էին սրերով։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ Արդարադատության նախարարն առժամանակ հետ է կանչել օրենքի նախագիծը, որպեսզի ծավալվի ավելի լայն քննարկում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք էլ կուզենայինք որոշակի դիտարկումներ անել օրենքի նախագծի վերաբերյալ։
 
Մինչ բուն օրինակներին անցնելը, փաստենք, որ ոչ միայն ընտանիքում, այլ նաև հասարակության մեջ պետք է բացառել բռնությունը` դրա ցանկացած դրսևորմամբ։ Սակայն, Հայաստանի նման չկայացած դատական համակարգ ունեցող երկրում, այս ձևակերպումներով օրենքի ընդունումը կհանգեցնի հերթական զավեշտալի իրավիճակի։
Անկախ այն բանից, թե այն կկարգավորի՞ մտերիմ ազգականների ու կողակիցների իրավահարաբերությունները թե ոչ, մեկ բան ակնհայտ է, որ սա կհանգեցնի անձնային հարաբերությունների խոր ճգնաժամի, եթե կողմերից մեկը որոշի իր հարաբերությունները կարգավորել իրավական դաշտում։ Ընդհանրապես, ցանկացած օրենք ընդունելիս, հարկ է հաշվի առնել սովորութային իրավունքը ևս։ Տվյալ հասարակությունը ի՞նչ արժեհամակարգի կրող է, ինչպիսի՞ սովորութային բաղադրիչներ են առկա այդ հասարակության մեջ և այլն։
 
Նույն արևմտյան արժեհամակարգում, բազմաթիվ օրենքներ ընդունվում են, անգամ հաշվի առնելով տվյալ տարածքի լոկալ մտածողությունը։ Պապից առավել կաթոլիկ չի կարելի լինել։ Այս նախագիծը խոսում է հենց դրա մասին։ Բերենք օրինակ սեռական բռնության հետ կապված. «ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամի կամքին հակառակ վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը կամ նրան սեռական հարաբերության հարկադրելը» այս օրենքի նախագծով պատժվում է։ Այսինքն, նստած են այր ու կին, նրանցից իքս մեկը, կարևոր չէ թե որ կողմը, չունի տրամադրություն, մյուս կողմն ունի տրամադրություն, և քնքշալից որևէ գործողություն է կատարում իր զույգի նկատմամբ, դա կլինի հպումի, գգվանքի կամ մեկ այլ տեսքով։
 
Սա կարող է դիտարկվել որպես սեքսուալ բնույթի գործողություն՝ դրանից բխող պատժամիջոցներով։ Մյուս կողմից, հասարակական հարաբերություններում և ընտանեկան հարաբերություններում մասնավորապես, էական հստակեցում չկա, և պետք էլ չէ որ լինի, որոշակի տնտեսական, նյութական, և այլ բարիքների բաշխումը։ Հայկական ընտանիքներում, սովորաբար ընտանիքի բյուջեն ձևավորվում է ընտանիքի բարիք ստեղծող անդամների կողմից։
 
Օրենքի նախագիծը, չգիտես ինչու, որոշում է տեղավորվել այս դաշտում ևս, և որոշել, թե ով ինչքան կարող է, ինչպես կարող է ու ինչ միջոցներով կարող է ծախսել ընդհանրապես։ Այս ամենի զավեշտը ամբողջանում է այն դրվագում, երբ շատերը պնդում են, թե օրենքը հատկապես միտված է կանանց իրավունքների պաշտպանությանը։ Վստահորեն կարելի է պնդել, որ պատմական կտրվածքով Հայաստանում կանանց իրավունքները միշտ եղել են բարձր հիմքերի վրա։ Իսկ անկախացումից հետո, կապված տարբեր գործընթացների հետ, այդ իրավունքները համահարթեցվել են։ Այն, որ ընտանիքներում կա որոշակի հեգեմոնիա տղամարդու կողմից կնոջ նկատմամբ, դա համատարած փաստ է, ոչ միայն Հայաստանում, մյուս կողմից, բոլոր այն կանայք, ովքեր ուզում են գերակա դեր կամ հավասարազոր իրավունքներով ամուսիններ, հաստատապես ճարում են այդպիսիք։ Ուստի, հարկի չէ շահարկել այս դրույթն անընդհատ։ Նման սեքսիստական վերաբերմունքն արդեն հանգեցրել է այլ ծայրահեղության՝ տղամարդկանց իրավունքների պաշտպանության խնդրին։
 
Վահրամ Թոքմաջյան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal