Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Israel rules կամ ՑԱԽԱԼ-ը հարվածում է Ասադին

ANALYSIS
Սիրիական պատերազմի լուսաբանման ընթացքում միջազգային մամուլը, ասես հատուկ, զանց է առնում իսրայելական գործոնը և բացարձակ չի հրապարակում մեծամասամբ արաբական մեդիայով տիրաժավորվող այն տեղեկատվությունը, որ ՑԱԽԱԼ–ն այստեղ հաճախ է գործողություններ ծավալում: Ընդ որում, ոչ այնքան «Իսլամական պետության» գրոհայիններին, որքան Ասադի կառավարական ուժերին թիրախավորելով:
 
Երեկ, օրինակ, արաբական մամուլը գրել է, թե Իսրայելի օդուժը նույն օրը ռմբակոծել է Սիրիայի կառավարական ուժերի հենակետերը Դամասկոսում, ինչպես նաև՝ շարքից հանել նույն ուժերին պատկանող ավտոշարասյունը: Արդյունքում ահռելի վնաս է հասցվել բանակի 38–րդ բրիգադին, իսկ ահա ավտոշարասյան ու դրանում եղած, հավանաբար, ռազմամթերքի կամ զոհերի մասին արաբական կողմն էլ հավելյալ մանրամասներ չի հաղորդում:
 
ՑԱԽԱԼ–ի լրատվական կենտրոնը որևէ բացատրություն չի տվել կատարվածի առիթով, իսկ կառավարական ներկայացուցիչը փորձել է տպավորություն ստեղծել, թե, հնարավոր է, սիրիական ավտոշարասյունը դեպի Լիբանան էր ուղևորվում՝ զենք ու զինամթերք հասցնելով Հըզբոլլահի գրոհայիններին:
 
Թե՛ Լիբանանում, թե՛ Սիրիայում վրդովված են այս առիթով: Նախ՝ ենթադրությունների հիման վրա որևէ երկիր իրավունք չունի ռազմական ագրեսիա դրսևորել սուվերեն երկրի նկատմամբ: Բացի այդ՝ պատերազմի ամբողջ ընթացքում հավաքագրված փաստերը վկայում են, որ Իսրայելն այս ամբողջ ընթացքում ոչ թե Հըզբոլլահի կամ նույնիսկ ԴԱԻՇ–ի դեմ է գործողություններ ձեռնարկում Սիրիայում, այլ իրականում հենց կառավարական ուժերին է հարվածի տակ առնում: Անգամ իսրայելական մամուլը, մասնավորապես՝ newsRU.co.il–ը, երեկ ժամ առ ժամ ներկայացրել է այն բոլոր գործողությունները, որոնք տարիներ շարունակ իրականացվել են ՑԱԽԱԼ–ի կողմից:
 
Միայն ընթացիկ ամսում, օրինակ, ՑԱԽԱԼ–ն առնվազն չորս հաստատված հարված է ուղղել Սիրիային: Մասնավորապես՝ խոստովանվում է, որ նոյեմբերի 30–ին պատահել է հենց այն, ինչ վերևում է նկարագրվել: Նոյեմբերի 28–ին իսրայելական օդուժը ռմբակոծել է Դամասկոսում ՄԱԿ–ի նախկին նստավայրը, որտեղ, իբր, ԴԱԻՇ գրոհայիններ են եղել, իսկ արաբական կողմի վկայությամբ՝ կառավարական ուժեր, որոնց մեծ վնաս է հասցվել: Նոյեմբերի 27–ին ՑԱԽԱԼ–ը հարվածել է Գոլանի բարձունքներում հերթապահություն իրականացնող պարեկապահակային ծառայություններին, ընդ որում՝ առանց որևէ բացատրություն ներկայացնելու: Իսկ ահա նոյեմբերի 9–ին թիրախավորվել է սիրիական օդուժը, ինչի մասին ռուսական աղբյուրներն էլ վկայեցին:
 
Այս հանգամանքը հերթական անգամ փորձագիտական հանրության և քաղաքական էլիտաների առջև պաղեստինա–իսրայելական հակամարտության լուծման անհրաժեշտությունն է վեր հանել, ինչն, իհարկե, մեծապես կլիցքաթափի լարված իրավիճակն առհասարակ Մերձավոր Արևելքում: Ընդ որում, քննարկումների առիթը նաև ՄԱԿ–ի կողմից պաշտոնապես հաստատված՝ Պաղեստինի հետ միջազգային համերաշխության օրն էր, որ մի շարք միջոցառումների ուղեկցությամբ նշվում է նոյեմբերի 29–ին, և որի առիթով ամենատարբեր ուղերձներ հղվեցին թե՛ ՄԱԿ–ի ղեկավարության, թե՛ քաղաքական էլիտաների կողմից:
 
ՖԱԹՀ–ի՝ նույն օրը կայացած համագումարը և Պաղեստինի փաստացի ղեկավար Մահմուդ Աբասի՝ շարժման առաջնորդի պաշտոնում վերընտրությունը նույնպես բարենպաստ հանգամանք է դիտարկվում բոլորի կողմից: Ի վերջո, Աբասի փոխարեն կարող էր ընտրվել ՖԱԹՀ–ի այսպես ասած՝ ռազմական թևի ներկայացուցիչը, և իրավիճակն այդ դեպքում ավելի կլարվեր: Իսկ այսպես, ինչպես Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչն է նշել ՄԱԿ–ին ուղղված իր շնորհավորական հեռագրում, հույս կա, որ կողմերը հաշտության կգան, և Պաղեստինի անկախությունը վերջապես կճանաչվի այն սահմաններում, որում դեռ 1967–ին էին մտադիր ճանաչել ...
Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia