Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նալբանդյանի զեկույցը. Նիգերի, Կոնգոյի, Մալիի հարցերը

ANALYSIS

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանրապետության նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների ու ձեռքբերումների, այդ թվում՝ օրերս Ֆրանկոֆոնիայի 16–րդ գագաթաժողովում կայացված որոշման համաձայն Հայաստանի կողմից միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության նախագահության ստանձնման, ինչպես նաև գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցության ամրագրման մասին:

Ոչինչ չասող այս հաղորդագրությունը վերաբերում է հերթական դեկլարատիվ ֆիկցիային։ Արդեն տհաճ են այն կոչերը, որոնք վերաբերում են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ Դա բոլորն են ասում, սակայն յուրաքանչյուրն ունի իր տեսլականը։ Մեր խնդիրը չէ այդ տեսլականի արտացոլումը։ Ավելի շատ կուզենայինք անդրադառնալ Նալբանդյանի գործունեությանը։ Բավական ժամանակ է արդեն, ինչ այս գործիչը դարձել է ֆեյսբուքյան օգտատերերի և թերթերի հումորային–ժամանցային անկյունների մշտական հերոսը։ Երբ օրվա ձանձրույթը ներխուժում է առօրյա, այն փարատելու համար մարդիկ հիշում են Նալբանդյանին և ավել ոչինչ։ Իսկ նման մոտեցման հիմքը տվել է հենց ինքը ՝ ՀՀ արտաքին հարցերի պատասխանատուն։ Նրա ուշացած արձագանքներն ամենատարբեր, կարևոր խնդիրների շուրջ, ինքնուրույն որևէ քայլ չկատարելու զարմանալի հատկությունը, ամիսների լռությունը տալիս են այդ հիմնավորումը։

Թվում էր թե, Հայաստանի նման երկրում, որն ունի բարդագույն հարաբերություններ հարևաններից առնվազն երկուսի հետ, գտնվում է ամենալարված տարածաշրջաններից մեկում, ԱԳ–ից եկող հաղորդագրություններն ու պաշտոնական դիրքորոշումները պետք է հորդեն հեղեղի նման։ Սակայն մենք ականատեսն ենք այլ, իրականությունից բացարձակ կտրված իրողության։ Ու սա, նախ և առաջ ոլորտի համար մեկ պատասխանատուի անձից է կախված։ Ընդհանրապես, եթե նայենք Նալբանդյանի իշխանավարության տարիները, ապա կտեսնենք, որ Հայաստանի միջազգային մեկուսացումն ավելի է խորացել, ԱԳ նախարարության գործառույթների մեծ մասը, հատկապես ՀԱՊԿ գործընթացներում, ԼՂ հիմնախնդրում, ՆԱՏՕ–ի հետ հարաբերություններում, կատարել է մեկ այլ գերատեսչություն՝ ՊՆ–ն։ Իսկ սա տալիս է տրամաբանական հարցերի շարան, որոնցից թերևս կարևորագույնն այն է, թե Նալբանդյանը կոմպետենտ է՞ իր զբաղեցրած պաշտոնին, թե ոչ։ Ցավոք, երկրորդ պարագայի հիմնավորումներն ավելի շատ են։

Ինչ մնում է վերը նշված գագաթաժողովին, ապա դա կարող է միայն ծիծաղ առաջացնել։ Թողած տարածաշրջանային լրջագույն խնդիրները՝ Իրանի հետ տնտեսական ու քաղաքական համագործակցությունը, ԼՂ հիմնախնդիրը, Թուրքիայի հետ հարաբերությունները, Վրաստանում առկա հայության խնդիրները, տեսեք թե հանդիպումների ինչ տպավորիչ շարք է անցկացնում Նալբանդյանն այդ գագաթաժողովին։ Եվ այսպես, նա դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիգերի հետ, հանդիպել է Մալիի արտգործնախարարին, Կոնգոյի արտգործնախարարի հետ քննարկել են Ֆրանկոֆոնիայի զարգացման հետ կապված հարցեր և այլն։ Հիրավի տպավորիչ է։ Իսկ եթե ավելի լուրջ վերաբերվենք այս ամենին, ապա պետք է փաստենք, որ ՀՀ ԱԳ գերատեսչությունն ունի վիրահատական կտրուկ միջամտության կարիք, այլապես ստացվել է հերթական պարապ հաստիքների ժողովածուն։

Վահրամ Թոքմաջյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer