Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ապակուսակցական կրթության հրատապությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտնել է, որ «Բարձրագույն կրթության մասին օրենքում» ամրագրվելու է կետ, համաձայն որի պետական պաշտոնյաներն այլևս իրավունք չեն ունենալու դառնալ Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման խորհրդի անդամ։ Սա, ըստ էության, եզրաքարային կետ կարող է դառնալ բուհերի ազատականացման և բարձրագույն կրթության ոլորտում առողջ մթնոլորտի ձևավորման տեսանկյուններից։ Ըստ էության, մինչ այժմ հայաստանյան առաջատար բարձրագույն կրթական հաստատությունների կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդների ղեկավարներն են ընտրվել պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք։ Արդյունքում, կամա թե ակամա, բուհական միջավայրը անհարկի քաղաքականացվել է։

Հասկանալի է, որ պաշտոնյայի ներկայացվածությունը բուհի կառավարման խորհրդում ինքնաբերաբար սահմանափակում է հաստատության ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունները և բերում է նրան, որ բուհը պարզապես վերածվում է այս կամ այն կուսակցության գիծն իրականացնող մարմնի։ Նման իրավիճակը շղթայական ռեակցիայով հասնում է մինչև ուսանողական և գիտական խորհուրդներ, որոնք պարզապես ոչնչացնում են ուսանողության՝ որպես առանձին և անկախ հասարակական խավի ձևավորումը։

Պետք է արձանագրել, որ ուսանողությունն հասարակության այն հատվածն է, որն առավելապես պետք է ներգրավված լիներ երկրի կյանքում տեղի ունեցող հասարակական–քաղաքական գործընթացներում, սակայն միաժամանակ նաև փաստ է, որ հայաստանյան ներկայի ուսանողությունը պարզապես զրկված է սեփական դեմքից և սա առավելապես պայմանավորված է բուհերում պետական իշխանության չափից ավելի ներկայացված լինելուց։ Թերևս գաղտնիք չէ, որ ուսանողական կազմակերպությունները և ուսանողական խորհուրդները հանրապետականացված են և, ըստ էության, այս կազմակերպությունները տարբեր անհատների կողմից դառնում են ցատկահարթակներ քաղաքականություն մտնելու համար։

Չմոռանանք որ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը և բազմաթիվ այլ հանրապետական գործիչներ իրենց կարիերան սկսել են որպես ուսխորհուրդների նախագահներ։

Այս տեսանկյունից հնարավոր չէ և նպատակահարմար էլ չէ որևէ կերպ սահմանափակել ուսանողների քաղաքական գործունեությունը, ավելին` ուսանողությունը պետք է հնարավորինս ակտիվ լինի այս դաշտում, սակայն ներկայում կուսակցականացված ուսխորհուրդների առկայությունը մտորելու տեղիք է տալիս, որ այս կազմակերպությունները թիրախային են իշխանության կուսակցության համար, քանի որ անհրաժեշտության դեպքում իշխանությունն օգտագործում է այն որպես հավելյալ ռեսուրս։

Ուստի ուսանողությունը պետք է առավելագույնս ազատ լինի պետական իշխանության հնարավոր բոլոր ճնշումներից, քանի որ վերջիվերջո, հասարակական հենց այս խավից են դուրս գալու ապագայի պետական գործիչները, ովքեր ցանկալի է, որ ձևավորվեն ոչ թե կուսակցական կարիերիզմի արդյունքում, այլ իրական, այսպես ասած, մրցակցության պայմաններում։ Կընդունվի, արդյոք, ԿԳ նախարարի ներկայացրած դրույթը և կստանա այն օրենքի ուժ, պարզ կդառնա առաջիկայում, սակայն ակնհայտ է, որ ներկայացված հոդվածը պետք է լինի առաջին քայլը բուհական հաստատություններն ավելորդ կուսակցականացումից ապահովագրելու համար։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է