Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանն ու Սերժ Թանկյանը դիտո՞րդ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Համաշխարհային հռչակ ունեցող մեր հայրենակիցները՝ Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան և այլք, որոշել են որպես դիտորդներ մասնակցել 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին՝  իշխանություններին զգոն պահելու և ընտրախախտումները բացառելու համար։ 

Ընդհանրապես Հայաստանի ներքին կյանքում Սփյուռքի մասնակցության վերաբերյալ կա երկու հիմնական տեսակետ՝ մեկն այն է, որ Սփյուռքը պետք է ամենաակտիվ կերպով ներգրավված լինի Հայաստանի հասարակական–քաղաքական կյանքում, մյուսը` Սփյուռքն անելիք չունի Հայաստանի ներքին գործերում և առավել ևս քաղաքականության մեջ, իսկ եթե սփյուռքահայերը ցանկանում են մասնակցություն ունենալ երկրում ընթացող գործընթացներին, պետք է մշտական բնակություն հաստատեն Հայաստանում։

Այս երկու տեսակետների միջև շատ երկար կարելի է տատանվել, քանի որ երկու դեպքում էլ կան ռացիոնալ կետեր, որոնց հետ դժվար է չհամաձայնել։ Մի կողմից, եթե մենք խոսում ենք Հայաստան–Սփյուռք կապերի սերտացման անհրաժեշտության մասին, օգտագործում ենք նաև պետական մակարդակով Սփյուռքի տարբեր ռեսուրսները և վերջապես նույն մեր հայրենակից սփյուռքահայերով հպարտանում ու ներկայանում աշխարհին, ապա տրամաբանական է, որ նրանք էլ իրենց հերթին կփորձեն մասնակից դառնալ Հայաստանի կյանքին։ Մյուս կողմից կարծիք է հնչում, թե նման անհատները, մշտապես չբնակվելով Հայաստանում, չկիսելով հայաստանցու հոգսն ու առօրյան, իրավունք չունեն խառնվել երկրի ներքաղաքական կյանքին։ 

Սակայն թողնելով այս տեսակետների հակասությունները, անդրադառնանք հայ հայտնիների կողմից որպես ընտրությունների դիտորդ ներկա լինելու հանգամանքին։ Անշուշտ, անկախ Սփյուռք–Հայաստան հարաբերությունների մակարդակից ու դրանց շուրջ եղած տարակարծություններից, պետք է արձանագրենք, որ Սփյուռքի կամ սփյուռքահայ գործիչների ցանկությունը` մասնակցել Հայաստանում կատարվող գործընթացներին, արդեն իսկ դրական է, և այս առումով պետք է շեշտել, ծայրահեղական է այն մոտեցումը, թե սփյուռքահայը, որը չի ապրում Հայաստանում, իրավունք չունի խառնվել երկրի ներքին գործերին։ 

Սակայն այստեղ խնդիրն այլ է։ Սերժ Թանկյանի կամ Արսինե Խանջյանի մասնակցությունը ընտրություններին որպես դիտորդ, կամ որևէ այլ ձևաչափով, գուցե և շատ դրական ցանկություն է, այստեղ սակայն հարցն այն է, թե ինչ խնդիր նրանք կարող են լուծել։ Ըստ էության ընտրությունների վերահսկման գաղափարի առումով մեր հայրենակիցները փոքր–ինչ հետ են մնացել հայաստանյան իրականությունից, քանի որ այստեղ ընտրությունների տոտալ վերահսկողություն գաղափարն առաջ է քաշվել 2–3 տարի առաջ։ Ավելին, անցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ընտրակեղծիքների, ավելի բարդ ու անաղմուկ եղանակներ են գտել, և ընտրակեղծարարությունը կամ ընտրակաշառքը տեղի են ունենում ընտրատեղամասերից դուրս։ Այսինքն, բուն քվեարկելու գործընթացը գրեթե անթերի է անցնում, ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում նույնպես ընտրատեղամասերում որևէ լուրջ խախտում չի արձանագրվի։ Նման պարագայում արդեն հարց է առաջանում, թե ինչ վարքագիծ կդրսևորեն մեր սփյուռքահայ բարեկամները, արդյոք, կկարողանա՞ն տեսնել այն շատ ավելի խորքային երևույթները, որոնք առկա են ցանկացած ընտրական պրոցեսում, թե պարզապես կարձանագրեն «քաղաքակիրթ» ընտրությունների փաստը։ Արդյոք Սերժ Թանկյանը կամ մյուսները պատրա՞ստ են առերեսվել հայկական իրականության հետ, որի մասին նրանք խորը պատկերացումներ չունեն ու պետք էլ չէր, որ ունենան, սակայն եթե ցանկանում են դրական գործոն դառնալ հայաստանյան կյանքի գործընթացներում, ակամայից հանդիպելու են այն իրականությանը, որի մասին նրանք հեռավոր պատկերացումներ ունեն։

Այս տեսանկյունից թերևս պետք է բոլոր այն սփյուռքահայ գործիչներին, որոնք ցանկություն ունեն որևէ կերպ մասնակից դառնալ Հայաստանի հասարակական–քաղաքական գործընթացներին, նախապատրաստել, որպեսզի վարդագույն ակնոցներով չտեսնեն մեր իրականությունը և ոչ էլ չափից ավելի մուգ ու գորշ երանգներով, այլ ուղղակի կարողանան տեսնել իրական պատկերը։ Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ ամենայն հավանականությամբ որևէ սփյուռքահայ գործիչ առանց, այսպես ասած, համապատասխան պատրաստվածության, չի կարող սթափ գնահատական տալ հայաստանյան որևէ իրողության։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ