Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արժեքային կոլապս

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Օրերս, տեղեկություն տարածվեց այն մասին, որ Աֆղանստանից Գերմանիա տեղափոխված միգրանտը մեղադրվում է 19–ամյա ուսանողուհու բռնաբարության և սպանության մեջ: Սպանվածը պատահական մարդ չէր։ Նա Եվրահանձնաժողովի բարձր պաշտոնյա, իրավունքի դոկտոր Կլեմենս Լադենբուրգերի դուստրն էր։ Ընդհանրապես, եթե դատենք ոչ միայն այս դրվագով, այլ առկա իրողություններով, ապա պետք է փաստենք, որ Եվրոպան այսօր կանգնած է լրջագույն խնդրի առաջ։ Դա ունի իր մի քանի հիմնական գործոնները։ 90–ականների սկզբներին, երբ Եվրոպան հասկացավ, որ չի կարողանում ապահովել ծնելիություն, իսկ դրա գլխավոր պատճառներից մեկը հենց արևմտյան մտածողությունն էր, սկսեց այդ բացը լրացնել հետխորհրդային տարածքի և, այսպես ասված, «երրորդ աշխարհի» երկրների հաշվին։ Ժամանակի ընթացքում, չգիտես ինչու, հետխորհրդային տարածքի երկրների բնակչության ներգաղթը կասեցվեց, իսկ արաբական աշխարհինը թողնվեց նույն տեմպերով։ 

Սա առնվազն տարակուսելի է մի քանի գործոններից ելնելով։ Նախ, հետխորհրդային տարածքի ժողովուրդներից շատերը՝ հայեր, ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ, ավելի շուտ էին ադապտացվում այդ միջավայրին։ Նրանք հիմնականում խնդիրներ չէին ստեղծում մշակութային և կրոնական հակադրությունների դաշտում, ինչն առկա է արաբների կամ մյուս մուսուլմանների պարագայում։ Առավելագույն հանցագործությունները, որ կարող են կատարել, դա մանր զեղծարարություններն են և գողությունները, որոնց մեջ ներքաշված են նաև արաբները, աֆղանները, իրաքցիները և այլք։ Սակայն, ի տարբերություն առաջինների՝ հետխորհրդային ժողովուրդների, այս վերջինները ներքաշված են նաև ավելի ծանր հանցագործությունների մեջ՝ ահաբեկչություն, սպանություններ, բռնաբարություններ, կազմակերպված հանցագործություններ։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ինչո՞ւ է Եվրոպան շարունակում հանդուրժող գտնվել նրանց նկատմամբ, իսկ ավելի շուտ ինտեգրվող ժողովուրդների հանդեպ՝ ոչ։ 

Այս հարցի պատասխանը գտնել շատ դժվար է։ Ակնհայտ է, որ արևելքի հետ կան ամենատարբեր հակադրությունները, որոնք արտահայտվում են մշակութային ընկալումների դաշտից սկսած, մինչև քաղաքական ասպեկտ։ Եվրոպայում հայտնված արաբը կամ աֆղանը, մտածում է, որ շարունակելու է ապրել այն արժեքային դաշտում, որում ապրել է երկար տարիներ։ Անգամ նրա երրորդ սերունդը չի փոխվում։ Իսկ եվրոպացին ստիպված է հանդուրժել նրան, քանի որ ժամանակի կարճատես քաղաքականության արդյունքում, դարձել է ԱՄՆ քաղաքականության ֆորտպոստը։ Այդ նույն ժողովրդագրական ճգնաժամը նրանք կարող էին հաղթահարել ինչպես հետխորհրդային տարածքի ժողովուրդների, այնպես էլ պակաս վտանգավոր չինացիների հաշվին։ Սակայն յուրաքանչյուր թեժ կետ ստեղծելուց հետո, ԱՄՆ–ն, տեղի խաղաղ բնակչության խնդիրները պարտադրում է Եվրոպային։ Բայց նրանք խաղաղ են միայն տեղում։ Հենց հայտնվում են Եվրոպայում, տեղի է ունենում արժեքային բախում և հակադրություն, որի մասին վերը խոսեցինք։ 

Իսկ այդ բախումներում, երրորդների անհատի շեշտվածությունը դառնում է թելադրող։ Այդպես է եղել Աֆղանստանի, Իրաքի, իսկ այժմ արդեն Սիրիայի պարագայում։ Իսկ Եվրոպան, ոչինչ չի կարողանում անել։ Միայն հայտարարում է ձևական մարդասիրություն, և էլ ավելի խճճվում և կորցնում դիմագիծը։ Ու այստեղ, որպես վերջաբան, արդիական է դառնում երկու հայտնի հարցադրում՝ պատմության ավա՞րտը, թե՞ Եվրոպայի մայրամուտը։

Վահրամ Թոքմաջյան

ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար