Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սիրիական ռադիկալություն և չափավորություն կամ՝ Քրդական խնդիրը Սիրիայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ասադի «անարդար իշխանությունը» և քրդական շարժումը տապալելու մասին՝ Էրդողանի վերջին հայտարարությունից հետո նույնիսկ միջազգային մեդիան է սիրիական քրդերին Ասադի «բնական դաշնակիցը» ճանաչում: Մինչդեռ ակնհայտ է, որ այդկերպ թացն ու չորը խառնվում են իրար: Եվ որքան էլ ջանանք քրդերին ներքին–չափավոր ընդդիմություն «դարձնել»՝ ապացուցելով, թե 2003–ին ստեղծված Քրդական դեմոկրատական խորհուրդ կուսակցության միջոցով նրանք սոսկ մշակութային–քաղաքական իրավունքների համար տարվող դեմոկրատական պայքար էին ծավալում Սիրիայում, կսխալվենք նույնիսկ այն դեպքում, եթե պնդենք, թե նրանք միջանկյալ դիրք են գրավում չափավոր ընդդիմության և դրսից կառավարվող քաղաքական/ռազմական կառույցների միջև: Ավելին՝ այդպես միայն կփաստենք, որ Սիրիայի ներկայի դրությունը մեծապես պայմանավորված է քրդական գործոնով, և որ՝ նրանք առաջինն էին, որ Ազգային ինքնապաշտպանության ուժերի գրոհայիններով Քամիշլիում կռվելով Ասադի դեմ՝ Սիրիայի մասնատումն իբր օրինական պահանջ ներկայացրին: Հանգամանք, որի խմորումը գուցե ժամանակին շփոթեցրեց Ասադին՝ իր հերթին քրդերի դեմ պայքարող խորամանկ Թուրքիային «բնական դաշնակից» ճանաչելու առումով…

Այսուհանդերձ, որպեսզի այս պնդումը մերկապարանոց չհամարվի, փորձենք հասկանալ՝ ինչ գունապնակից է կազմված սիրիական քաղաքական ընդդիմությունը: Նշեցինք արդեն, որ, խոշոր հաշվով, այն կազմված է արտաքին և ներքին ընդդիմությունից: Վերջինիս կարևոր մասն է Ազգային ճակատը, որ ձևավորվել է 2011–ին՝ կոմունիստական կուսակցության ղեկավար, հայտնի ընդդիմադիր Քադրի Ջամիլի կողմից: Ի դեպ, խորհրդարանական ուժ է, մերժում է դրսի ցանկացած միջամտություն մշտապես ներգրավվել է, այսպես կոչված, ռուսական բանակցություններում: Հարկ է նշել նաև, որ 2012–2013 թթ. Ջամիլը Սիրիայի տնտեսական հարցերով փոխվարչապետն էր, և այժմ մեղադրվում է միաժամանակ ռադիկալների կողմից՝ Ասադի երբեմնի դաշնակիցը լինելու, իսկ Ասադի կողմից՝ կառավարությանը դավաճանելու համար: Քրդերն այստեղ որևէ կերպ ներկայացված չեն, թեպետ Ջամիլը ջանացել է դրա համար:

Այսպես կոչված՝ ներքին ընդդիմության մեկ այլ խոշոր ներկայացուցիչ է Դեմոկրատական փոփոխությունների ազգային կոորդինացիոն կոմիտեն՝ փորձառու Հասան Աբդել Ազիմի գլխավորությամբ: Այն ձևավորվել է 2013–ին, ձախական կուսակցության միավորմամբ: Ազիմը կողմ էր Ասադի հետ երկխոսությանը, հրաժարվեց ժնևյան հանդիպումից՝ ռադիկալներին մեղադրելով սաուդիներից ղեկավարվելու համար, և ինչպես տեսնում եք՝ քրդերն այս չափավորների մեջ էլ չկան, ինչպես փորձում են արևմտյան փորձագետները տեսնել: Ավելին՝ կասկածում եմ, թե օրերս ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատը հենց նրա՛նց է զենք ու զինամթերք, դրանց թվում՝ բալիստիկ հրթիռներ տրամադրելու համար կողմ քվեարկել…

Ինչ վերաբերում է արտաքին ընդդիմությանը, անշուշտ, դրա առաջին ներկայացուցիչը Սիրիական արտաքին խորհուրդն է, ստեղծված՝ 2011–ին, թուրքական քաղաքական միգրանտների, նրանց թվում՝ Սիրիայում արգելված Մուսուլման եղբայրների կողմից: Դարձյալ կոմունիստ Ջորջ Սաբրայի այս միավորումը ֆինանսավորվում է սաուդիների և Քաթարի կողմից, կողմ է բացառապես Ասադի հեռացմանը, ի տարբերություն քրդերի՝ երկրի մասնատումը խրախուսող որևէ հայտարարություն չի արել, բայց հզոր ռազմական թև ունի և, ցավոք, ԵՄ–ի, ԱՄՆ–ի կողմից ճանաչվել է իբր «երկրի օրինական քաղաքական ներկայացուցիչ»…

Հաջորդը ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան է, որ ստեղծվել է 2012–ին՝ Քաթարում, նույնիսկ դեսպանություն ունի այնտեղ, ստվերային կառավարություն, ղեկավարվում էր ԱՄՆ քաղաքացի Հասան Հիտտոյի, իսկ անցած տարվանից՝ թուրքական քաղաքացի Հալեդ ալ խոջայի կողմից, որ մերժեց ժնևյան բանակցությունները՝ պահանջելով Ասադի անհապաղ հեռացումը, միաժամանակ մերժելով Սիրիայի մասնատումը: Վե՛րջ: Այսքանով, այսպես կոչված, չափավոր ընդդիմության քաղաքական թևի թվարկումն ավարտվեց, և քանի որ քրդերն այստեղ էլ ներկայացված չեն, ստացվում է՝ նրանց պիտի բացառապես ռազմական թևերում որոնել, որոնց թվարկումը միայն ահռելի ծավալ կգրավի: 

Օրինակ՝ Սիրիայի ազատագրական բանակը դիտարկենք, որ կազմված է դասալիք սպաներից և, սունի Մուսուլման եղբայրների գերակշռմամբ, բազում դրուզների, լիբիացիների, սիրիացի թուրքմենների է միավորում: Սրանք միակն են, որ կողմ են երկրի մասնատմանը, ենթադրվում է՝ հօգուտ թուրքմենների, ինչը քրդերի կողմից, տես որ չի խրախուսվում հակաթրքության պատճառով: Հաջորդը Սիրիայի իսլամական ճակատն է՝ գրոհայինների 11 կառույցներից բաղկացած, որտեղ դոմինանտը Ահրար աշ–Շամն է՝ ահաբեկչական Ջեբհաթ–ան–Նուսրայի և Մուհաջիրան վալ–Անսարի միավորմամբ: Թեպետ Ջեբհաթ–ան–Նուսրան ամենաագրեսիվը համարվող առանձին ճակատով էլ է ներկայացված Սիրիայում: Ստեղծվել է 2012–ին ու չնայած Արևմուտքի բարեհաճությունն ունի՝ Ալ–Քաիդայի փաստացի սիրիական ճյուղն է: Արաբ սունիներից բացի՝ այստեղ շատ են Եվրոպայի քաղաքացիները և խիստ բազմազան՝ ենթախմբավորումները. Քոուաֆիլ աշ–Շուհադա, Անսարուլ Հաքք, Քաթաիբ ատ–Թաուհիդ, Մաարրաթ ան–Նուամա և այլք, որոնց միայն թվարկելու և հասկանալու համար, թերևս, մի կյանքն էլ բավարար չլինի (չխոսենք այլևս այն մասին, որ չթվարկեցինք, այսպես ասած, պրոասադյան, պրոհըզբոլլահական և առհասարակ՝ պրոիրանական ուժերին, որոնք էլ իրենց հերթին ռազմական թևեր ունեն…):

Բայց հստակ է մի բան. քրդերը Սիրիայում ոչ դասական քաղաքական ընդդիմություն են, ոչ՝ չափավոր, ոչ ասադական են, ոչ էլ՝ հակաասադական: Ավելի ճիշտ՝ լավ զինված են և ասադական են, երբ պայքարում են նաև Իրաքում իրենց թշնամի ԴԱԻՇ–ի դեմ, և հակաասադական/ահաբեկչական՝ երբ գիտակցում են, որ Ասադը երբե՛ք Սիրիայի մասնատումը չի թույլատրի: Նույնիսկ եթե ռուսներին միաժամանակ և իրենց բարեկամը համարենք, և Ասադի, անգամ եթե Կրեմլին հաջողվի քրդերին իբր առանձին կողմ ներկայացնել Ժնևում, միևնույն է, ընտրության դեպքում Պուտինը Ասադին կընտրի, որ Կրեմլի մերձավորարևելյան ազդեցության գլխավոր լծակն է դարձել: Այնպես, որ, ցավոք քրդերի հետ գուցե պատահի այն, ինչ նրանց օգնությամբ հայերի հետ պատահեց Թուրքիայում: Ինչ–որ պահից սկսած, հնարավոր է, քրդերն այստեղ սկսեն խանգարել բոլորին՝ գրոհայիններից մինչև Ասադ, Էրդողանից մինչև Պուտին և Թրամփ: Սպասենք՝ տեսնենք ինչով կզարգանան իրադարձությունները, որովհետև Սիրիայի հարավ–արևելքում ակնհայտ է, որ այլևս փաստացի քրդական ինքնավարության հետ գործ ունենք, բայց ակնհայտ է, որ կոնկրետ մեր երկրի տեսանկյունից նայելու դեպքում, շատ կասկածելի է, թե քրդերը կարող են Հայաստանին դաշնակից լինել Սիրիայում, Իրաքում, որտեղ նրանք դարձյալ անկախության են ձգտում, Իրանում, որտեղ քրդական ՓՋԱԿ–ը (Ազատ կյանք Քուրդիստանում) դարձյալ կենտրոնախույս տրամադրություններ ունի և նույնիսկ Թուրքիայում, որտեղ Իրաքի հյուսիսն ու Սիրիայի հարավ–արևելքը սեփական տարածքներ են դիտվում և որի մասնատման գաղափարը, քրդական գործոնով Թուրքիային թուլացնելն այդքան ոգևորում է մեզնից ոմանց:

Չենք պնդում, թե ասվածը վերջնական ճշմարտություն է, սակայն, հատկապես նրանք, որոնք Հայկական հարցին զուգահեռ՝ Թուրքիայում և ընդհանրապես տարածաշրջանում միայն թուրքական և ոչ նաև քրդական խնդիր են տեսնում, ստիպված են հակառակն ապացուցող շատ կոնկրետ փաստարկներ ներկայացնել՝ առանց հին ու նոր տագնապների և առանց նոր ցնորքներով կաղապարվելու: Փորձելով բոլորիս համոզել՝ ինչ կշահի և ինչ կկորցնի Հայաստանը հնարավոր բոլոր սցենարներում և ի վիճակի՞ է, արդյոք, որևէ կերպ ազդել պրոցեսների վրա՝ իրողությունները գոնե ինչ–որ չափով իր ուզած հուն տեղափոխելով...

Գոհար Սիմոնյան

Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար