Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում փականագործ գտնելն ավելի դժվար է, քան՝ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է մեր երկրում նախարար գտնելն ավելի հեշտ է, քան օրինակ՝ փականագործ, խառատ և այլն: Չնայած, որ գուցե ինչպես շատ ապրանքներ, այնպես էլ այս մասնագետներին հնարավոր լինի օրինակ՝ Չինաստանից էժան գներով մեր երկիր «ներմուծել», բայց հարց է ծագում՝ ի՞նչ երկիր առանց սեփական փականագործի, խառատի կամ այլ արհեստավորի: 

Զովունիում գտնվող «Մետաղամանեղենի» գործարանը խորհրդային տարիներից բոլորիս ծանոթ տարբեր արտադրամասերից բաղկացած մինի քաղաք հիշեցնող մի անծայրածիր տարածք է, որտեղ թեև վարպետ–մասնագետներից քչերն են մնացել, բայց կարևորն այն է, որ նրանք ոչ միայն շարունակում են ալյումինի կաթսաներ արտադրել, այլև իրենց արտադրած չայրվող թավաներով ու կաթսաներով փորձում են մրցել նաև դրսից ներկրվող նույնանման «թուրքական» ապրանքների հետ: 

Այս գործարանում է աշխատում նաև վարպետ Կարոն, ով մասնագիտությամբ թեև ատամնատեխնիկ է, բայց շատ տարիներ առաջ է պատահաբար հայտնվել գործարանում ու այդ օրից մինչ օրս այդտեղ է աշխատում: 

«Փաստի» հետ զրույցում նա ասաց, որ գործարանի բոլոր հաստոցներից ու արտադրության բոլոր պրոցեսներից ոչ միայն գլուխ հանում է, այլ բարձր մակարդակով տիրապետում է դրանց կառավարման արհեստ–արվեստին:

«Խորհրդային տարիներին այս նույն արտադրամասի ղեկավարն էի, աշակերտներ էլ ունեի, բայց հետագայում արդեն բոլորն էլ գնացին, քանի որ աշխատանք չկար: Հիմա փորձում ենք շարունակել որոշ ապրանքների արտադրությունը, բայց հայ սպառողը փոխանակ հայի արտադրած ապրանքը գնի և հայ արտադրողին օգնի, Պակիստանի արտադրածն է գնում: Երկիր, որը նույնիսկ Հայաստանին չի ճանաչում որպես պետություն»,– զայրացած ասում էր վարպետ Կարոն: 

Երիտասարդ տարիների աշխատասիրությունը պահպանած 70–ամյա վարպետը երիտասարդներին հորդորում է համակարգչից բացի նաև արհեստ սովորել, քանի որ երկրին ոչ միայն համակարգիչների դիմաց նստողներ են պետք, այլ՝ արհեստավորներ: 
«Պետք է տեղական արտադրությունը զարգացնել: Գործարանները պետք է աշխատեն, պետք է արտադրության տարբեր ճյուղերը զարգանան, որպեսզի երկիրը կարողանա շունչ քաշել: Առնել–ծախելով երկիր չեն կառուցում, այդպես երկար դիմանալ չի լինի: Պետք է կարողանաս քո սեփականը արտադրելով, նաև աշխատատեղեր ստեղծելով երկիրը զարգացնել: Բայց արտադրությունում կան մասնագիտություններ, որոնք սկսել են «մեռնել» և եթե այսպես շարունակվի մեզանից հետո մեզ փոխարինողներ չեն լինի: Պետք է այսօրվանից այդ մասին մտածենք, հակառակ դեպքում վաղը ուշ կլինի»,–  ասում էր վարպետ Կարոն:


Նարե Գրիգորյան

Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է