Թրամփը 85 հանդիպում է ունեցել իր վարչակազմում տարբեր պաշտոնների թեկնածուների հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 85 հանդիպում է ունեցել իր վարչակազմում տարբեր պաշտոնների թեկնածուների հետ ու այսօր կարող է հայտարարել նոր նշանակումների մասին։ Այս մասին դեկտեմբերի 8-ին կանոնավոր ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչ Շոն Սփայսերը։
Նրա խոսքով, նոր վարչակազմի ձեւավորման ընթացքում իրենք թեկնածուների ավելի քան 71 հազար ռեզյումե են ստացել։ «Ներկայացվել են մոտ 200 հազար զանազան գաղափարներ ու առաջարկներ։ Հիմա նոր վարչակազմի պաշտոնների ավելի քան 50 տոկոսն արդեն զբաղեցված է, ու դա ժամանակակից պատմության մեջ վարչակազմերի ձեւավորման ամենաարագ տեմպերն են»,- նկատել է Շոն Սփայսերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ Թրամփի անցումային թիմի 175 անդամներ արդեն ուղարկվել են դաշնային տարբեր գերատեսչություններ գործերն ընդունելու համար, ու եւս 40 մարդ էլ նրանց դեկտեմբերի 8-ին կմիանա։