Անչափ հուզիչ ապրումներ ունեցանք, երբ ես ու ամուսինս առաջին անգամ տեսանք եւ գրկեցինք մեր բալիկին. Արեւիկ Ալավերդյան
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնի է` երեկ Փարիզում ծնվել է երգչուհի Արեւիկ Ալավերդյանի առաջնեկը: Երջանիկ մայրիկը հենց ծննդատնից փոքրիկ զրույց է ունեցել Life.panorama.am-ի հետ.
«Հրաշք է տեղի ունեցել, հրաշք բալիկ ենք լույս աշխարհ բերել: Սա անբացատրելի զգացմունք է, անչափ հուզիչ ապրումներ ունեցանք, երբ ես ու ամուսինս առաջին անգամ տեսանք եւ գրկեցինք մեր բալիկին: Աստված բոլորին այդպիսի պարգեւ թող շնորհի»,- պատմեց Արեւիկն ու նշեց, որ ամուսինը մեկ վայրկյան անգամ նրան միայնակ չի թողել.
«Ամուսինս մասնակցում էր ծննդաբերությանը, կողքիս էր սկզբից մինչեւ վերջ, ինչն ինձ էլ ավելի էր ուժ տալիս ու ոգեւորում: Շնորհակալ եմ նրան: Ամուսինս էլ այժմ անչափ երջանիկ ու հպարտ է»,- նշեց նորաթուխ մայրիկը:
3 կգ կշռող Դավիթը մայրիկի խոսքով եւ հայրկին է նման, եւ մայրկին.
«Իհարկե, նմանություններ գտնելը դեռեւս բարդ է, բայց ասում են` ինձ է նման: Իրականում, կարծում եմ, հայացքն ու աչքերը իմն են, մնացածը` հայրիկինը»,- հավելեց Արեւիկը:
Դավիթը ծնվեց դեկտեմբերի 7-ին, նույն այն օրը, երբ 28 տարի առաջ տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը.
«Ուրախ եմ, որ տղաս հենց դեկտեմբերի 7-ին ծնվեց, ինչպես քույրս էր նշել իր շնորհավորանքում` այդ օրը բալիկներ պետք է շատ ծնվեն. Ամեն»,- ավարտեց երջանիկ մայրիկը: