Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բոլոր ժամանակների 5 ամենահայտնի կախարդական հնարքների բացահայտումը. դուք կապշեք դրանց պարզությունից

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Կախարդական ներկայացումը երեխաների ուրախացնելու ամենափորձված մեթոդներից մեկն է։ Երբեմն, նայելով այդ ֆանտաստիկ իլյուզիաներին, նույնիսկ մեծահասակներն են զարմանում և մտածում, թե ինչպես է դա հնարավոր։

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունը, BlogNews–ը պատրաստել է բոլոր ժամանակաների 5 ամենահայտնի կախարդական հնարքների բացատրությունները։

Գլխարկից նապաստակ հանել


Այս հնարքն իրագործելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի ծածկոցով փակված սեղան, նապաստակ, շորի կտոր և ցիլինդրաձև գլխարկ։ Վերցրեք սև և ամուր կտորը և դրա բոլոր 4 ծայրերը իրար կապեք։ Նապաստակին դրեք այդ ձեռագործ պարկի մեջ։ Ապա սեղանի հակառակ կողմում ամրակ ամրացրեք և պարկը կախեք դրանից։ Սեղանի ծածկոցը պետք է դնել այնպես, որ հանդիսատեսը չտեսնի նապաստակին։ Ելույթի սկզբում ցուցադրեք գլխարկը այնպես, որ բոլորը տեսնեն, որ այն դատարկ է։ Այնուհետև դրեք գլխարկը սեղանին։ Այժմ ամենաբարդ մասն է․ վստահ և սահուն շարժումով բարձրացրեք գլխարկի մի ծայրը և պարկը դրեք տակը։ Հետո մի քանի շարժում արեք հանդիսատեսի համար՝ կարծես կախարդում եք և շրջեք գլխարկը՝ ցուցադրելով նապաստակին։ Դուք կապշեք հանդիսատեսի ոգևորությունից։

Մատներով ծուխ առաջացնել


Վերցրեք լուցկու տուփ և կտրեք վառվող եզրերից մեկը։ Առանձնացրեք իրականում վառվող թուղթը տուփից։ Ապա ծալեք բարակ թուղթը և վառեք այն։ Թողեք որ թուղթը ամբողջովին վառվի, ինչից հետո հավաքեք այրումից հետո մնացածը։ Ստացված մոխրի օգնությամբ Դուք կկարողանաք ծուխ ստեղծել։ Քսեք ստացվածը Ձեր մատներին։ Ձեզ կմնա միայն մատները շփել միմյանց հետ, և ծուխ կառաջանա։ Մի՛ մոռացեք համարից հետո լվանալ ձեռքերը։

Ճկվող գդալ


Այս հնարքը հաջողությամբ կատարելու համար Դուք պետք է փոքրիկ արծաթե մետաղադրամ թաքցնեք Ձեր ձեռքում։ Երբ պատրատվեք «ճկել» գդալը, պահեք մետաղադրամն այնպես, որ հանդիսատեսը տեսնի դրա միայն մի ծայրը։ Գդալը այնպես պահեք, որ հանդիսատեսին թվա, թե մետաղադրամը ուղղակի գդալի բռնակի շարունակությունն է։ Գդալի օվալաձև ծայրը հենեք սեղանին և ձևացրեք, թե հսկայական ջանքեր եք թափում այն ճկելու համար։ Այս ընթացքում թողեք, որ գդալի պոչը իջնի ներքև։ Քանի որ մետաղադրամի ծայրը կերևա վերևում, մարդկանց կթվա, որ Դուք իսկապես ճկել եք գդալը։

Ճախրող մարդու հնարք


Այս հնարքի սկզբում աճպարարի օգնականը, որը սովորաբար կին է լինում և երկար զգեստ է կրում, պառկում է սեղանին։ Պառկելու ընթացքում նա համոզվում է, որ իր զգեստի փեշերը ընկնեն հատակին։ Դրանից հետո աճպարարը այնպես է անում, որ աղջիկը սկսի ճախրել սեղանի վրա։ Հնարքը հաջողությամբ կատարելու համար պետք է համոզել հանդիսատեսին, որ աղջիկը օդ է բարձրանում կախարդանքի շնորհիվ։ Հնարքն ավելի հետաքրքիր դարձնելու համար աճպարարը մի օղակ է վերցնում և դա անցկացնում է աղջկա շուրջ։ Օղակը ոչ մի առանձնահատկություն չունի։ Միակ պայմանն այն է, որ օղակը պետք է բավականաչափ մեծ լինի, որ դրա միջով անցնի աղջիկը, և այն չդիպի բարձրացող մեխանիզմին։ Համարի ընթացքում աճպարարը պետք է այնպես կանգնի, որ թաքցնի այն մետաղյա հարմարանքը, որը բարձրացնում է աղջկան։

«Զիգզագաձև աղջիկ»


Այս ֆանտաստիկ հնարքը հնարավոր է մի քանի 35 սանտիմետրանոց տուփերի և 20սմ բարձրությամբ շարժական հարթակի շնորհիվ։ Երբ աճպարարի օգնականը մտնում է կառույցի մեջ, նա կանգնում է շարժական հարթակի վրա, որը հատուկ բացվող դարակ ունի իր մեջ։ Երբ աճպարարը փակում է դուռը, օգնականը օգտվում է դարակից և նստում այդեղ՝ խաչված ոտքերով։ Արկղերը երկու կողմ ունեն՝ իրական և կեղծ։ Օգնականը մտնում է ներս իրական կողմով, սակայն հետո աճպարարը պտտում է այն դեպի կեղծ կողմը, որտեղ կան մի քանի պատուհանիկներ, որոնք թաքցնում են մարմնի որոշ մասերը։ Այդ բոլոր պատուհանիկների մեջ հատուկ մանեկեններ են դրված, որոնք նման են օգնականի մարմնի համապատասխան մասերին և կրում են նույն հագուստը։ Համարի ընթացքում աճպարարը բացում է պատուհաններից մեկը, ապա խառնում արկղերը։ Սա արվում է հանդիսատեսին խճճելու համար։ Երբ վերջում բացվում են բոլոր պատուհանները, հադիսատեսը տեսնում է օգնականի մարմնի խառնված տարբերակը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal