Լավրով․ Ռուսաստանի գործընկերներից Հալեպում գործողությունների վերաբերյալ որոշակիություն չենք լսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի մի շարք գործընկերներ հատուկ մտահոգություն են հայտնել Հալեպում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին դեկտեմբերի 8-ին Համբուրգում, ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր զրուցակիցներից շատերը՝ Ֆրանսիայի նախարարը, մի շարք այլ գործընկերներ երկկողմանի հանդիպումների ու լիագումար նիստերի ժամանակ հատուկ մտահոգություն են հայտնել Հալեպում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Բայց երբ սկսում ես գործընկերներիդ հետ առարկայական խոսել, երբ սկսում ես թվարկել, թե ինչ է անում ՌԴ-ն, Հմեյմիմում Հաշտեցման հարցերով մեր կենտրոնի զինվորականները ու հարցնում ես, թե որտեղ են ձեր կողմից ձեռնարկված նմանատիպ գործողությունները, ապա ոչ մի որոշակիություն չես լսում»,- շեշտել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։