Իսպանիայի ԱԳ նախարար․ Ուկրաինական ճգնաժամը պառակտում է Եվրոպան
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինական ճգնաժամը պառակտում է Եվրոպան այս բարդ ժամանակաշրջանում։ Այս մասին դեկտեմբերի 8-ին ասել է Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը, ելույթ ունենալով ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների 23-րդ գագաթնաժողովի ժամանակ Համբուրգում։
Նրա խոսքով ուկրաինական ճգնաժամի կարգավորումը պետք է բացառապես քաղաքական լինի։ «Դրա համար անհրաժեշտ է նորից գործարկել քաղաքական- զինվորական երկխոսությունը, որը կներառի սպառալիքների գնահատում ու համագործակցության մեխանիզմների վերլուծություն»,- ասել է Դաստիսը։ Նա հիշեցրել է, որ ուկարինական խնդիրը արդեն երեք տարի է ԵԱՀԿ «գլխավոր մտահոգությունն է», քանի որ իրենից ներկայացնում է «տարածքային ամբողջականության սկզբունքի, անվտանգության ոլորտում եվրոպական ճարտարապետության հիմքի խաթարում»։ Նախարարը հավելել է, որ «այդ ճգնաժամը ռազմական լուծում չունի», նաեւ ուշադրություն է հրավիրել այն քաղաքական դերի վրա, որը կատարում են Գերմանիան ու Ֆրանսիան այդ կարգավորման գործում։