Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադամ Ռապա. «Գլոբալացումը բնաջնջում է բնիկ մշակույթներն ամբողջ աշխարհում»

INTERVIEW
Բացառիկ հարցազրույց աշխարհահռչակ շեփորահար Ադամ Ռապայի հետ
 
Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ Երևանում ժամանակին հանդես եկավ աշխարհահռչակ շեփորահար Ադամ Ռապան: Հայ հանդիսատեսին հիացրին ոչ միայն Ռապայի կատարողական արվեստը, այլ նաև նրա ստեղծագործությունները, որոնք անասելի հուզում են, ու նաև՝ ոգեշնչում: Ռապան նաև ճանաչված մանկավարժ է և վիդեոդասերի սկավառակներ է թողել Հայաստանի ուսումնական հաստատություններին: Մեր թղթակիցը կապվեց Բոստոն` Ադամ Ռապայի հետ, և աշխարհահռչակ շեփորահարը սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:
 
– Եթե երաժիշտ չդառնայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
 
– Չեմ պատկերացնում, թե կընտրեի որևէ այլ բան, քան երաժիշտ լինելը: Այնքան անիրատեսական է ընտրել երկրորդ տարբերակը: Ես միշտ երաժիշտ եմ եղել, դեռ մանկուց: Դա պարզապես կարիերա չէ, դա ապրելակերպ է, աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց: Իհարկե, կան այլ բաներ ևս, որ սիրում եմ անել, բայց ես պարզապես անկարող կլինեի այլ մասնագիտություն ունենալ:
 
– Երբևէ դուդուկ նվագե՞լ եք:
 
 
– Թեև դուդուկի բազմաթիվ ձայնագրություններ եմ լսել, երբեք չեմ փորձել նվագել այն: Սակայն, Հայաստան իմ ուղևորության ժամանակ մի դուդուկ եմ ձեռք բերել, այնպես որ, միանշանակ է՝ պետք է փորձեմ:
 
 
– Երևանում ի՞նչը հավանեցիք:
 
 
– Երևանը շատ դուր եկավ ինձ: Բացօթյա առևտուրը հաճելի էր, հատկապես՝ նկարների բացօթյա ցուցահանդես–վաճառքը: Շատ քիչ քաղաքներ ունեն նման բան: Ինձ դուր եկավ, որ քաղաքը շուտ չի քնում: Բազմաթիվ ռեստորաններ բաց էին բավական ուշ ժամերի, ինչը լավ է ինձ նման «բուի» համար: Ես նաև մեծ հաճույք ստացա ջրի մոտ հրաշալի ռեստորանում ճաշելիս, որտեղ վայելեցի խորովածի հայկական հրաշալի ավանդույթը գեղեցիկ միջավայրում:
 
 
– Ձեր բնավորության գլխավոր գիծն է...
 
 
– Երբ ես որոշում եմ ինչ–որ բան անել, ամբողջապես նվիրվում եմ դրան, լիովին պարտավորվում եմ անել այն հնարավորինս լավ: Եթե ոգևորված չեմ ինչ–որ բան անել, այն չարժե իմ ժամանակը և ջանքը: Իսկ եթե ոգևորված եմ` պատրաստ եմ աշխատել անհավատալիորեն լավ: Նույնիսկ եթե դա, ասենք, փոշեկուլ միացնել է, որտեղ իրականում կիրք լինել չի կարող, ես փորձում եմ լավագույնն անել: Ինչո՞ւ թերի անել ինչ–որ բան:
 
 
– Տղամարդու ո՞ր որակներն եք արժևորում:
 
 
– Որևէ մեկի հետ շփվելիս կամ աշխատելիս արժևորում եմ ազնվությունն ու բարեսրտությունը՝ ամեն ինչից վեր: Նույնիսկ եթե ինչ–որ մեկը բարի չէ, բայց անկեղծ է՝ նորմալ է: Ցանկանում եմ մարդիկ հստակ ասեն ինձ, թե ինչ են ուզում: Սա հեշտացնում է համագործակցությունը: Թաքուն օրակարգերն ու չասված ակնկալիքներն ամեն ինչ շատ ավելի բարդ են դարձնում, և ավելի քիչ՝ օգտակար: Ես հստակություն եմ սիրում, որպեսզի հասկանամ, թե ինչ կարող եմ անել լավագույնս՝ ցանկացած իրավիճակում: Սա վերաբերում է նաև վստահությանն ու հուսալիությանը: Եթե վստահ չես ինչ–որ մեկի գործողություններում կամ մտադրություններում, անհնար է վայելել փոխազդեցությունը: Իսկ բարեսրտություն նշանակում է այլոց հետ վարվել այնպես, ինչպես կցանկանայինք մեզ հետ վարվեն, եթե նույնիսկ նրանք տարբեր ապրելակերպ կամ այնպիսի արժեքներ ունեն, որոնք չեն համապատասխանում մեր սեփականին: Սա բոլորին հարգելու գլխավոր սկզբունքն է՝ չդատել, խտրականություն չդնել (ռասայական և այլն) և, իհարկե` չբռնանալ:
 
 
– Երջանկությունը Ձեր պատկերացմամբ:
 
– Լավ հարց է: Կփորձեմ կարճ պատասխանել: Երջանկությունն ինձ համար կյանքը սիրով ապրելն է: Ամենակարևորը սիրած էակ և լավ ընկերներ ունենալն է: Ու նաև, իմ երաժշտական բեղմնավոր փորձը, ճանապարհորդելը և այլ հնարավորությունները ինձ օգնում են երջանկացնել մարդկանց, ինչն էլ՝ երջանկացնում է ինձ:
 
– Ձեր սիրած բանաստեղծները...
 
 
– Ռումի, Պաբլո Ներուդա, Է. Է. Քամի
 
– Ի՞նչն եք ատում:
 
 
– Իրականում՝ ոչինչ չեմ ատում: Մաղթում եմ, որ աշխարհում բռնություն չլինի, ագահությունից և մարդկային այլ սարսափելի հատկանիշներից աշխարհն ազատ լինի, սակայն չէի ասի, թե ատում եմ դա: Դրանք գոյատևման բնազդներ են, որ հավասարակշռությունից դուրս են եկել: Այնուամենայնիվ, որոշ բաներ ահավոր ամոթալի եմ համարում մարդկային ցեղի համար՝ Ամերիկայի քաղաքական համակարգը, շարիաթի օրենքները, ռասիզմը, մարդկության անհեռատեսությունը բնապահպանական քաղաքականության մեջ, ինչպես նաև այն, որ գլոբալացումը բնաջնջում է բնիկ մշակույթներն ամբողջ աշխարհում, որպեսզի ճանապարհ բացի ավելի շատ McDonalds–ի ու The Gap–ի համար...
 
 
– Ինչի՞ համար եք զղջում:
 
 
– Որևէ բանի համար չեմ զղջում: Եթե անցյալի իրավիճակները և հնարավորությունները նույն ձևով կրկնվեին հիմա, նույն ընտրությունը չէի անի, սակայն ես գոհ եմ այն բանից, թե ուր եմ հասել և ինչ եմ անում, այնպես որ՝ ափսոսանք չունեմ: Իմ կյանքում որոշ ափսոսանք զգացել եմ ավելի վաղ, բայց մայրս «ջնջեց» դրանք մահից առաջ: Նա շատ նրբանկատորեն սովորեցրեց ինձ ամբողջովին ընդունել, թե ով եմ ես, ինչպիսին եմ եղել, ու նաև ընդունել այն ամենն ինչ տեղի է ունեցել իր կյանքում: Այդ ներողամտությունն ու ըմբռնումը օգնեցին ինձ շատ բաներ ընդունել ու բաց թողնել այս կյանքում:
 
– Ձեր հերոսներն իրական կյանքում:
 
– Առաջինը մայրս` Սանդրան: Նա շատ բան հնարավոր դարձրեց ինձ համար` չնայած երկար տարիների հիվանդությանն ու այլ դժվարություններին: Նա է ամենամեծ պատճառը, թե ինչպիսի մարդ ու երաժիշտ եմ ես այսօր: Շատ քչերին է բախտ վիճակվել ունենալ նման հրաշալի աջակցող և ոգևորող մայր: Մյուսը` ընկերս` Մայք Վելչը, ով աներևակայելի ոգևորող մարդ էր մինչ հաշմանդամ դառնալը, իսկ դժբախտ պատահարից հետո նա անհավատալի ուժ ու հաստատակամություն ցուցաբերեց: Հաջորդը` Դեյվիդ Մոնետեն, շեփոր ստեղծող մեծագույն վարպետն աշխարհում (բարեբախտաբար նաև իմ շեփորը ստեղծողը) ու իմ մտերիմ ընկերը: Նա ինձ շատ առումներով է օգնել, իմ երաժշտական ապագային հավատալով: Դեյվը մի յուրահատուկ շեփոր և անհամար մուշտուկներ է ստեղծել ինձ համար՝ անվճար: Մարդիկ կան, որ ունեն գաղափարներ, որոնք շատ ավելի մեծ են, քան այն գումարը կամ հնարավորությունը, որն անհրաժեշտ է այդ գաղափարները կյանքի կոչելու համար: Դեյվը այդպիսի գաղափարներով մարդ է:
 
– Ո՞րն է ձեր նշանաբանը:
 
 
– Կարգախոսներ չունեմ, մի քանի չափանիշ կնշեմ, որոնց հետևում եմ կյանքում. «Ոսկե կանոնը»՝ «Դիմացինի հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանաս քեզ հետ վարվեն»:
Ռեյկիի ավանդույթում, որի ապաքինման համակարգը ես գործնականում կիրառում և սովորեցնում եմ, կա 5 սկզբունքների մի ցանկ` ամեն օր կատարելու համար.
 
 
1. Հենց այսօր ես չեմ զայրանա:
 
 
2. Հենց այսօր ես չեմ անհանգստանա:
 
 
3. Հենց այսօր ես կանեմ իմ աշխատանքն ազնվորեն:
 
 
4. Հենց այսօր ես կպատվեմ իմ ընտանիքը:
 
 
5. Հենց այսօր ես շնորհակալ կլինեմ իմ շատ օրհնությունների համար:
 
Ոչ ոք կատարյալ չէ և չի կարող իրականացնել հինգ սկզբունքն էլ ամեն օր, հատկապես առաջինը և երկրորդը, սակայն դրանք հիանալի նպատակներ են՝ մտքում ամեն օր ունենալու համար:
 
Աիդա Մարտիրոսյան
Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli