Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքական խճանկար

ANALYSIS

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքն այլևս իրողություն է, համապատասխան հուշագիրը ստորագրված։ Մյուս կողմից Լևոն Տեր–Պետրոսյանը ակտիվորեն մասնակցելու է  նախընտրական պայքարին և գլխավորելու է ՀԱԿ–ի ցուցակը։ Այս կապակցությամբ շատերը նշում են, թե այդ դեպքում ինչու էր Տեր–Պետրոսյանը իր տարիքը մատնանշելով հրաժարվում նախագահական ընտրապայքարի մեջ մտնելուց։ Այս առումով թերևս ընդամենը պետք է ասել, որ նախագահական ընտրապայքարն ու խորհրդարանական ընտրությունները բոլորովին տարբեր բաներ են, և իմաստ չկա որևէ ընդհանրացում անել այս երկու արմատապես տարբեր իրողությունների շուրջ։ 

Ամեն դեպքում Լևոն Տեր–Պետրոսյանի ակտիվ ներգրավվածությունը առնվազն հետաքրքիր է դարձնելու նախընտրական գործընթացները։ Մյուս կողմից` ներկայում չեն դադարում խոսակցությունները Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին։ Ըստ էության, այդ վերադարձը լիովին գծագրված է և մնացել են միայն, այսպես ասած, տեխնիկական բնույթի հարցեր։ Նման պայմաններում հայաստանյան քաղաքական դաշտը բավական հետաքրքիր գունավորումներ է ստանում։

Մի կողմից պետք է նշել, որ զուտ Տեր–Պետրոսյանի անձը բավական լուրջ հաղթաթուղթ է դառնում ՀԱԿ–ի համար, անշուշտ հաղթաթուղթ 5%–ի արգելքը հաղթահարելու տեսանկյունից, քանի որ  պետք է խոստովանենք, որ «ռեժիմը բոլորովին էլ խուճապի մեջ չէ» և իշխանափոխություն հեռանկարում պարզապես չկա։ Հենց այսպիսի դերակատարություն կունենա նաև Գագիկ Ծառուկյանի անձը, ընդ որում` Ծառուկյանի պարագայում խնդիրը բավական բարդ է։ Նախ, դեռևս պարզ չէ, թե ինչ ձևաչափով կվերադառնա Ծառուկյանը, արդյոք ԲՀԿ–ի միջոցով և այլ ուժով, իսկ միգուցե նաև այլ դաշինքով, որը տվյալ պարագայում ամենագերադասելի տարբերակը կլինի, սակայն անկախ այդ ձևաչափից, Ծառուկյանն արդեն իսկ լուրջ հավակնություններով է մտնելու ընտրապայքար և, բնականաբար, այստեղ չի կարող խոսք գնալ նվազագույն շեմ հաղթահարելու մասին։

Հաջորդ խնդիրը վերաբերում է ներկայում դաշինք կազմած երեք կուսակցություններին։ Քաղաքական գործընթացի տեսանկյունից այդ դաշինքն ինքնին դրական երևույթ է, քանի որ հայաստանյան տիպի քաղաքական համակարգ ունեցող երկրների պարագայում քաղաքական դաշինքները կարելի է ասել նույնիսկ անհրաժեշտություն են։ Սակայն անցած փորձը ցույց է տվել, որ հայաստանյան քաղաքական իրականության մեջ բոլոր նմանատիպ դաշինքները կարճ ժամանակում ձախողվել են և կազմալուծվել։ Սակայն մյուս կողմից պետք է նշել, որ այս երեք ուժերը ունեն Ազգային ժողովում հայտնվելու համապատասխան ներուժ, խնդիրը, սակայն, այդ ներուժի դրսևորման մեջ է և անշուշտ այն մարտավարության, որը կընտրի այս դաշինքը։ 

Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում շեշտում են, որ դաշինքը պայքարելու է ներկա վարչակարգի դեմ։ Սակայն սովորաբար նման հայտարարություններին հաջորդում է ընդդիմադիր ուժերի միջև ընթացող սուր պայքար ու քննադատություն, որը, բնականաբար, արդեն իսկ բացառում է որևէ ընդդիմադիր ուժի լուրջ հաջողությունը։ 

Արդյոք 2017 թվականին ընդառաջ ընդդիմադիր քաղաքական ուժերը կհրաժարվեն միմյանց վրա ցեխ շպրտելու պրակտիկայից` ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտում դեռևս ընթանում են խմորումներ, որոնց վերջնական արդյունքը դեռ պարզ չէ։ Այս տեսանկյունից պետք է նշել, որ առաջիկայում չեն բացառվում, հապշտապ կազմված ինչ–ինչ քաղաքական դաշինքներ ու միավորումներ, որոնք ավելի շատ քաղաքական դաշտը կպղտորեն, քան կբևեռացնեն։

Աղասի Մարգարյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal