Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ճանաչել շուկան

АНАЛИТИКА
Երբ խոսում ես մարդկանց հետ, մի բան ես հասկանում. մեր արտահանողին և նաև այն մասնագետներին, ովքեր առնչվում են այս գործի հետ նախ և առաջ հարկավոր է մարքետինգի իմացություն: Մենք պետք է հասկանանք և տեղյակ լինենք, թե ընդհանրապես աշխարհում և մասնավորապես` որ տարածաշրջանում ինչ է կատարվում: Որ երկրի շուկան ինչ պահանջարկ ունի, որակական ինչ հատկանիշներ ունեցող ապրանք է անհրաժեշտ տվյալ տարածաշրջանի տվյալ երկրի բնակչությանը: Ցավոք, մեր բուհերի աշխատանքն այս ուղղությամբ էֆեկտիվ չէ:
 
Իսկ եթե, այնուամենայնիվ, լավ մասնագետներ լինում են, ապա նրանց հայացքն ուղղված է այլ երկրներ. հնարավորություն գտնեն, թողնեն ու հեռանան այնտեղ: Նրանց էլ կարելի է հասկանալ. լավ մասնագետը, կայացած մարդը դժվարանում է իրեն գտնել մեր երկրում: Կամ էլ չի հանդուրժում ապաբարոյական այն մթնոլորտը, որում ապրում ենք ամենքս:
Հենց տեղեկատվական ոլորտի մասնագետները, որոնցով այդքան հպարտանում է երկիրը, նրանք ևս մեծավ մասամբ աշխատանք ենք փնտրում արտասահմանում: Եվ ցավով պետք է նշենք, որ այսօր ինչ արտահանում ենք մեր երկրից, և որը թանկ է ու մեծարժեք մեզ համար, նախ և առաջ ուղեղն է:
 
Իսկ եթե ըստ էության խոսենք արտահանվող ապրանքների մասին, ապա դրանք շատ չեն, հիմնականում կարելի է մատների վրա հաշվել: Բանն այն է, որ, պայմանավորված համաշխարհային տնտեսության վերջին զարգացումներով, դրանց ցանկը ևս նվազել է: Հատկապես խոսքը մոլիբդենի մասին է, որն ամենամեծ տեսակարար կշիռն ունի արտահանվող մեր ապրանքների մեջ:
 
Պղնձի գինը 11 հազար դոլարի սահմաններից իջնելով, հասել է մինչև 4–5 հազար դոլարի: Այս պայմաններում, բնականաբար, ձեռնարկությունն աշխատում է նվազագույն թողունակությամբ, տալիս է այնքան արտադրանք, որ կարողանա հոգալ առօրյա ծախսերը:
Մեր արտահանողների մյուս բանակը, ովքեր աշխատում էին հատկապես ռուսական շուկայում` այնտեղ հասցնելով գյուղատնտեսական մթերքներ և գյուղատնտեսական պահածոյացված արտադրանք, կրկին նախանձելի վիճակում չհայտնվեցին: Բնականաբար, նախ և առաջ կապված ռուսական փոխարժեքի անկման հետ:
 
 
Իսկ գինին, որն արտահանվող հիմնական արտադրատեսակներից է, այսօր թանկ է իր հիմնական շուկայի` Ռուսաստանի համար:
 
 
Ի՞նչ անել: Մասնագետները միաբերան մի բան են ասում` հարկավոր է նոր շուկաներ փնտրել, որտեղ մեր ապրանքները ընդունելի կլինեն իրենց գնային ու որակական հատկանիշներով: Իսկ մենք դեռևս չենք կարողանում: Մեր գործարարի ձեռքի տակ չկան ուսումնասիրություններ այլ շուկաների վերաբերյալ, մեր արտահանողը պարզապես համապատասխան գիտելիքների կարիք ունի:
 
Բանն այն է, որ օրինակը կա: Մեր հարևանները` վրացիները, մի քանի տարի առաջ շատ ավելի մեծ մասշտաբով բախվեցին նման դժվարության: Ռուս–վրացական պատերազմից հետո փակվեց ռուսական շուկան վրացական գինու առջև: Սակայն կարճ ժամանակ անց վրացի գինեգործներն այլևս շուկայի խնդիր չունեին. գտան նոր շուկաներ, հիմնականում` եվրոպական երկրներում: Եվ երբ արդեն ռուսական շուկայի սահմանները կրկին բացվեցին նրանց առջև, պարզվեց, որ արդեն այս շուկա արտահանելու քիչ բան է մնացել: Գինիների 90%–ն իրացվում էր ալտերնատիվ նոր շուկաներում: Ռուսականին մնաց ընդամենը 5–6%–ը:
 
Իսկ մենք դեռևս դոփում ենք տեղում ու հուսահատ արձանագրում, որ մեր ապրանքը դարձել է նվազ մրցունակ ավանդական շուկայում` Ռուսաստանում: Եվ վերջ:
 
Նույնը մեր կոնյակի պարագայում: Այն իրացվում է կրկին մեկ ուղղությամբ` ռուսական շուկայում: Ինչո՞ւ չի հաղթահարում եվրոպական շուկայի արգելքը: Այն դեպքում, որ, իրոք, մենք լավ կոնյակ ունենք: Բանն այն է, որ եվրոպացին սովոր է ավելի փափուկ կոնյակի: Մենք նրան այդպիսին չենք առաջարկում: Ու մեզ մնում է մեր խմիչքն ուղղել Ռուսաստան, ուր «կոփված» սպառող կա:
 
 
Այնպես որ, այսօր միայն լավ արտադրանք թողարկելը քիչ է, պետք է նաև գրագետ աշխատես այլ շուկաների հետ, լինես ճկուն ու հարմարվես նրանց պահանջներին:
Իսկ մեր գործարարի համար էլ ավելի կարևոր են այս հատկանիշները: Որովհետև մեր ապրանքի ինքնարժեքը օբյեկտիվորեն թանկ է: Դա հասկանալի է այնպիսի երկրի համար, որի արտաքին հաղորդակցության ուղիները սահմանափակ են:
 
 
Մեկ օրինակ` եթե մեկ բեռնարկղ սուրճի տեղափոխումը Ինդոնեզիայից մինչև Փոթի նստում է 1000 դոլար, ապա Փոթիից Երևան տեղափոխվում է 1500 դոլարով: Այն դեպքում, երբ վրացին նույն բեռնարկղն իր մայրաքաղաք է հասցնում ընդամենը 300 դոլարով:
 
 
Հիմա, եթե մենք ապրում ու աշխատում ենք, արտադրություն ենք կազմակերպում այսպիսի պայմաններում, ապա հասկանալի է, թե ինչպիսի պետական հոգատարություն և աջակցություն է անհրաժեշտ հայաստանցի գործարարին, որպեսզի կարողանա հաղթահարել պայմանների տարբերությունը, որ գոյություն ունի իր և այլազգի գործարարի համար:
 
Բայց պարզ իրականությունն այլ բան է ասում, մոտավորապես այս տրամաբանությամբ` կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Դրսի դժվարությունները, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ բնույթի, քիչ են, հիմա էլ եկ ու հաղթահարիր սեփական երկրումդ սեփական չինովնիկիդ քո դեմ հարուցած խոչընդոտները:
 
Գոհար Սարդարյան
Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские