Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վիգեն Սարգսյանի քաղաքական պատասխանատվությունը

ANALYSIS

Ազգային ժողովում զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության մասին օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ բավական սուր ելույթներ հնչեցին տարբեր պատգամավորների կողմից: Իր քննադատությամբ առանձնապես աչքի ընկավ Զարուհի Փոստանջյանը, որի ելույթը մեծ վերապահումներով կարող ենք համարել քննադատություն, քանի որ այն դասական պոպուլիզմի օրինակ էր: Սակայն առավել կարևոր և ինչ–որ տեղ նաև աննախադեպ էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը: Նախարարն իր խոսքում անդրադառնալով պատգամավորների ելույթներին շրջանցեց Փոստանջյանի ելույթը: 

Առավել հետաքրքիր էր, սակայն, Վիգեն Սարգսյանի եզրափակիչ խոսքը, որում նախարարը նշելով հիմնադրամի գործունեության վերաբերյալ անվստահությունը՝ հայտարարեց, որ վերջինիս հրապարակային ու թափանցիկ գործունեության համար կշեռքի նժարներին է դնում իր կարիերան և խոսքը: Սա, թերևս, հայաստանյան իրականության մեջ սկզբունքային և աննախադեպ հայտարարություն էր, քանի որ, ըստ էության, առաջին անգամ պաշտոնատար անձը հրապարակավ ստանձնեց քաղաքական պատասխանատվություն իր նախաձեռնության համար: Այստեղ այս առումով հիմնադրամի հետագա գործունեության որակն ու հրապարակայնությունը բոլորովին այլ խնդիր են և գտնվում են այլ հարթության մեջ: Ըստ էության, նախարարն իր ելույթով փակեց հետագա բոլոր խուսանավումների հնարավորությունները:

Որպես կանոն, վերջին տարիներին կառավարության անդամների կամ այլ պաշտոնատար անձանց նախաձեռնությունները քաղաքական պատասխանատվության տեսանկյունից բավական լղոզված են եղել, իսկ այս կամ այն նախաձեռնության ձախողման դեպքում սկսվել է պատասխանատուների շարունակական փնտրտուք, որն այդպես էլ որևէ արդյունքի չի հանգեցրել:

Ըստ էության, պետք է շեշտել, որ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը ինքնին ձևավորում է քաղաքական մշակույթ և բացի այս, նախադեպ է ստեղծում, որպեսզի առաջիկայում ցանկացած պաշտոնատար անձ կամ կառույց որևէ նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ, նախ և առաջ, ստանձնի իր նախաձեռնության քաղաքական պատասխանատվությունը:

Պետք է շեշտել, որ հայաստանյան կառավարությունների կողմից քաղաքական պատասխանատվությունից փաստացի հրաժարումը ինչպես նաև իրենց նախորդների գործունեության նկատմամբ քաղաքական գնահատականների բացակայությունն էլ իր հերթին բերել է իշխանության նկատմամբ հասարակական անվստահության ձևավորման: Սա այն դեպքերից է, երբ կառավարությունը հաջողությունների պարագայում բարձրաձայնել է դրանք, իսկ ձախողումների պարագայում՝ մշտապես փորձել է մեղավորներ գտնել: Որպես կանոն, այդ մեղավորները չեն եղել հստակ անձինք կամ կառույցներ, այլ ներկայացվել են ինչ–ինչ վերացական փաստարկներ:

Վիգեն Սարգսյանի կողմից ԱԺ ամբիոնից արված հայտարարությունը թերևս այն նախադեպն է, որը հրապարակային է դարձնում երկրում քաղաքականության իրացումը: 

Ըստ էության, նաև այդ հայտարարությամբ Սարգսյանը առավելապես մեծացրեց իր պատասխանատվության չափաբաժինը, քանի որ, իր խոսքով ասած, նժարի վրա դրեց իր արժանապատվությունը՝ որպես մարդու և որպես քաղաքական գործչի:

Պետք է շեշտել, որ սա այն դեպքն է, երբ արժանապատվությունը դադարում է լինել վերացական կատեգորիա և վերածվում է քաղաքական կապիտալի՝ հաջողելու դեպքում, և քաղաքական կրախի` ձախողման պարագայում: 

Թե նշված տարբերակներից որ մեկը մենք կունենանք՝ ցույց կտա ժամանակը, սակայն փաստը մնում է փաստ, որ նման նախադեպերը ցանկալի են և պետք է դառնան օրինաչափություններ:

Աղասի Մարգարյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal