Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աճել է օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան

CULTURE
Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի ավելացում է արձանագրվել: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության կայքի՝ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումները ցույց են տալիս, որ 2016 թ. հունվար–սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 1 միլիոն 969010 զբոսաշրջիկ կամ 2015 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3,6%–ով: Վերջիններից միայն 136816–ն է տեղավորվել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, իսկ մնացածն էլ մնացել են կամ բարեկամների ու հարազատների տանը, կամ էլ վարձով տրվող բնակարաններում:
 
Այս տարի մենք 33462 զբոսաշրջիկ ավելի ենք ունեցել, ինչը տնտեսության համար բավական դրական հետևանք կունենա՝ հաշվի առնելով այն, որ օտարերկրացիներն այլ երկրներ գնալու փոխարեն գալիս են Հայաստան և իրենց փողերն այստեղ են ծախսում:
2016 թ. հունվար–սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 903541 մարդ կամ 2015 թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3%–ով: Սրանից էլ մի հետևություն կարող ենք անել, որ քիչ թե շատ հայ ժողովրդի վիճակը լավացել է և նա կարողանում է իրեն թույլ տալ հանգստանալու համար արտերկիր մեկնել: Ազգային վիճակագրական ծառայության կայքի հրապարակումից տեղեկանում ենք, որ այս տարի արտասահման մեկնած 903541 քաղաքացուց միայն 6 հազար 311–ն են օգտվել զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից: Իսկ գերակշիռ մասը նախընտրել է իր հանգիստն ինքնուրույն կազմակերպել:
 
 
Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2016 թ. հունվար–սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 22,6%–ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 26,7%–ը` ԵՄ երկրներին և 50,7%–ը` այլ երկրներին: Ըստ հրապարակված ցուցանիշների՝ 4%–ով նվազել է ԱՊՀ երկրներից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը: 5%–ով էլ նվազել է ԱՄՆ–ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար գրանցվել էր 15,4%, ապա այս տարի՝ 10,3%: Դրա փոխարեն հարևան Վրաստանի և Իրանի քաղաքացիներն են սկսել ավելի շատ Հայաստան գալ հանգստանալու նպատակով:
 
 
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայաստանյան հյուրանոցային տնտեսության օբյեկտներում՝ հյուրանոցներում, հյուրանոցատիպ հանգրվաններում, առողջարաններում և հանգստյան տներում հաշվառված զբոսաշրջիկների մեծամասնությունը Հայաստան է գալիս հանգստի և ժամանցի նպատակով: Այն կազմում է ամբողջի 51,1%–ը: Զբոսաշրջիկների 32,1%–ն էլ գործնական նպատակներով Հայաստան եկած քաղաքացիներն են: Իսկ կրթության և բուժման նպատակով կամ շատ քիչ են գալիս կամ առհասարակ չեն գալիս: Ըստ վիճակագրության՝ այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների միայն 0,2%–ն է այստեղ բուժում ստացել:
 
Ներքին զբոսաշրջությունն այս տարվա տվյալներով նույնպես աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Ըստ ԱՎԾ–ի կայքում հրապարակված համապատասխան տվյալների՝ 2016 թ. հունվար–սեպտեմբերին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 867495 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2015 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 11%–ով:
 
 
Ներքին զբոսաշրջությունն ըստ նպատակի հետևյալ պատկերն ունի՝ 141302 զբոսաշրջիկ ներգնա տուրիզմից օգտվել են գործնական, 622403–ը ժամանցի և հանգստի, 57804 քաղաքացի բուժման և 45986 հոգի էլ այլ նպատակով:
 
Լիլի ԹԵՎՈՍՅԱՆ
Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia