Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կոմիտաս վարդապետի կյանքի մի քանի խնդրահարույց հարցերի վերաբերյալ

ՄՇԱԿՈՒՅԹ

Անցել է ահա այսքան տասնամյակ: Թվում է ամեն ինչ արդեն գիտենք և ամեն ինչ ասել ենք մեր սրբի մասին: Նրան հասկացել ենք, ընկալել ենք, նրա կերպարը մեր հոգևոր–մտավոր գիտակցության բարձր շերտերի մեջ ենք պահել:

Նրա անունով ազգային պետական երաժշտանոցն ենք կոչել: Մայրաքաղաքի կարևորագույն պողոտաներից մեկն է նրա անունը կրում: Տարբեր մշակութային խմբեր, հաստատություններ են կնքվել նրա անունով: Հազար ու մեկ անգամ խնկարկել ենք նրա հիշատակը: Նրան այլևս դարձրել ենք մեր ինքնության մասը: Իսկ շատերն անգամ` իրենց մարդկային տեսակի բաղկացուցիչը:

Բայց նոր միայն, հազիվհազ համարձակվում ենք մոտենալ նրա կյանքի որոշ հատվածներին ու որոշ հանգամանքներին: Ու թույլ խիզախությամբ փորձում ենք հետ տանել վարագույրը և տեսնել ոչ միայն սրբին ու ավելին իմանալ նրա կյանքի մասին, ըմբռնել նրա ճակատագիրը, այլ փորձում ենք առաջին հերթին տեսնել ինքներս մեզ, մեր ազգային նկարագրի լույսն ու ստվերը:

Ո՞րն է խնդիրը: Կան մի քանի հարցեր, որոնց պատասխանելու համար գուցե չի զորել մեր քաջությունը: Գուցե չի զորում նաև այսօր:

Կոմիտասն իրո՞ք հիվանդ էր այն հիվանդությամբ, որ պետք է իր կյանքի վերջին տասնամյակները անցկացներ հոգեբուժարանում` փակի տակ:

Կոմիտասը ժամանակին գումարներ էր հավաքում, որպեսզի Կոստանդնուպոլսում հիմներ կոնսերվատորիա: Այդ գումարները պահ էին տրվում ինչ–որ հաստատության, ինչ–որ մարդկանց: Այս մասին իր գրքում մանրամասն անդրադառնում է սփյուռքահայ հոգեբան Մելինե Գարագաշյանը «Կոմիտաս. հոգեբանական վերլուծություն» աշխատության մեջ: Նաև վարդապետի մյուս կենսագիրը` Խաչիկ Բադիկյանը:

Եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են այցելել հոգեբուժարանում փակված Կոմիտասին, բայց նրանց դա չի արտոնել «Կոմիտասի փրկության կոմիտեն»: Խնամակալ այս հանձնախմբի թույլտվությամբ էին միայն մարդիկ այցելում վարդապետին:
Ովքե՞ր են եղել նրանք, ովքեր չեն ստացել Կոմիտասին այցելելու թույլտվություն: Եվ ինչո՞ւ չեն ստացել: 

Այս հարցն էլ է այսօր Կոմիտասի կյանքն ու գործն ուսումնասիրողների համար դարձել խնդրահարույց:

Հոգեբան Մելինե Գարագաշյանը նշում է, որ Կոմիտասի հիվանդությունը դեպրեսիայի մի տեսակ էր, որը շատ մարդկանց մոտ կարող է նկատվել: Այնպես որ, այս ախտանիշով մարդը պարտադիր չէր, որ փակվեր հոգեբուժարանում ու մինչև կյանի վերջը մնար այնտեղ:

Ի դեպ, այս տարի առաջին անգամ, Կոմիտասի տուն–թանգարանում կազմակերպվեց փառատոն–գիտաժողով, որին հրավիրված էր նաև հոգեբույժ Փարիզի Վիլ–Ժուիֆ հոգեբուժարանից: Խնդիրը կրկին վարդապետի հիվանդությանն էր վերաբերվում: Ըստ երաժշտագետ Մհեր Նավոյանի՝ ֆրանսիացի մասնագետը փաստեց, որ մարդուն հոգեբուժական ախտորոշում կարելի է անել և դրական եզրակացության հանգել մի քանի հստակ ախտանշանների դեպքում: Բանն այն է, որ այդ հստակ ախտանշաններից և ոչ մեկն էլ չի գտնվել Կոմիտասի մոտ: Անշուշտ սա մեկ մասնագետի կարծիք է, կարող են լինել այլ բժիշկներ, որոնք հակառակ տեսակետը կպնդեն:

Կոմիտասին ոչ ոք փակի տակ չէր պահում. ցանկացած ժամանակ նա կարող էր թողնել այդ հաստատությունը և դուրս գալ` այսպես են նշում ուսումնասիրողները: Բայց` հարց. դուրս գար ո՞ւր գնար, որտե՞ղ ապրեր, ինչո՞վ ապրեր: Կոմիտասը կորցրել էր նաև իր սոցիալական ու հոգևոր հենարանը: Գուցե մեծ հայեցողը գիտակցաբա՞ր իրեն դրեց չորս պատերի մեջ, կողպեքի տակ: Նա ազգից ոչինչ չէր ուզում, չէր պահանջում ոչինչ:

Իսկ այդ ազգը պատրա՞ստ էր նրա համար ինչ–որ բան անել: Եվ ի՞նչ անել, ի՞նչ մեխանիզմով անել, ումո՞վ անել, ի վերջո, ի՞նչ կառույցով անել:

Եվ գիտե՞ք, որ հիվանդ Կոմիտասի կենսագրության մեջ կան մի քանի ամիսներ, երբ նա ապրել է պարզապես եկեղեցում: Պարտադրված դուրս է եկել հոգեբուժարանից ու, ապրելու տեղ չունենալով, մի քանի ամիս բնակվել է վանատան սենյակներից մեկում: 

Բայց այս հարցը երբ հնչեցվում է, ու ասում ենք, որ ազգը Կոմիտասի կողքին չի եղել, որովհետև հնարավոր չի եղել դա անել, գալիս է հաջորդ հարցադրումը. համենայնդեպս նա` ազգը, Անդրանիկի համար ինչ–որ բան արեց. Ամերիկայում բնակարան հատկացրին հերոսի համար, խանութ տվեցին, որպեսզի կյանքի վերջին տարիներին կնոջ հետ ապրի:

 Իսկ Կոմիտասի պարագայում ինչո՞ւ բոլորը մնացին լուռ ու անտարբեր: Ոչ ոք. և ո՛չ մի ազգային կառույց, ազգային և ո՛չ մի բարերար ձեռքը գրպանը չտարավ:
Նրա կարիքները հոգալու գործը մնաց «Կոմիտասի փրկության կոմիտեի» վրա: Այս մարդիկ` նրա խնամակալները, գումարներ էին հայթայթում տարբեր միջոցներով: Համերգներ էին կազմակերպում, ինչ–որ բան էին վաճառում, հանգանակություններ էին անում, որպեսզի վճարեն հոգեբուժարանի ծախսերը: 

Ասում են` անգամ փորձել են միջոցներ գտնել և հիվանդին տեղափոխել Վիեննա` բարձրակարգ կլինիկա: Սակայն չեն կարողացել: Նրանց հնարավորությունները ներել են ընդամենը, որպեսզի Կոմիտասին պահեն Փարիզի այդ հաստատությունում: Այսքանն են կարողացել անել այս մարդիկ:

Ի՞նչ եղան այն գումարները, որ Կոմիտասը հավաքում ու պահ էր տալիս Կոստանդնուպոլսում երաժշտանոց հիմնելու իր ծրագիրն իրականացնելու համար: Ոչ ոք չգիտի: Անհայտ է, թե դրանք ինչ եղան, ուր գնացին, ում հասան գուցե թե: Ո՞վ ուներ դրա հետ կապ: Կամ կապ կա՞ր այս ամենի և այն փաստի միջև, որ շրջանառվում է որոշ ուսումնասիրողների ու Կոմիտասի կենսագիրների կողմից, թե ամեն մարդու չէ, որ խնամակալներն արտոնել են այցելել ու հանդիպել նրան: Ոմանց առջև պարզապես արգելք է դրվել:

(Անշուշտ, այս հաստատությունը փակ հաստատություն էր, և բնականաբար, ամեն մարդ չէր կարող սրտի ուզածի չափով ու սրտի ուզածի դեպքում մտնել այնտեղ: Խոսքն այս մասին չէ բնավ):

Սրանք հարցեր են, որ տարիների հեռվից իրենց պատասխանն են պահանջում: Սակայն գուցե այդ պատասխաններն այդպես էլ չլինեն:

Բայց կարևորը պատասխանները չեն այլևս: Կարևորը հարցադրումն է: Իսկ հարցադրումն անհրաժեշտ է ապրողներիս համար: Դրանք ուղղված պետք է լինեն ամբողջ հայությանը, և յուրաքանչյուր հայի` առանձին վերցրած:

Մենք այս հարցերի ու հարցադրումների անդրադարձման մեջ պետք է տեսնենք մեզ: Ինչքան էլ մենք մեզ դուր չգանք, խուսափենք, անգամ խորշենք մեր վարքագծից ու մեր նկարագրից, պարտավոր ենք բաց աչքերով նայել իրականությանը և ասել` մենք սա՛ ենք, այսպիսի՛նն ենք: Ասենք` փոխվելու մտադրությամբ:

Մենք այս ընթացքը պետք է հաղթահարենք ներքին ցավով: Ցա՛վը պետք է ապրենք մեր թերի լինելու: Եվ այն մեզ ուժ կտա, որ կարողանանք հասնել կոմիտասավայել ապրելու ճանապարհի սկզբին: Երբ մերժում ես քո եսը, ու դառնում ես արդեն բոլորինը, ամբողջինը: 
Անշուշտ դա հեշտ չէ: Ի վերջո Արարիչը ոչ բոլորին է տվել նման կարողություն: Բայց պետք է փորձենք: Փորձենք` հայացքներիս ունենալով մեծ սրբի, սուրբ հիվանդի լուսե տեսիլքը:

Գոհար Սարդարյան

Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման