Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հիստերիայի և զազրախոսության նոր բարձունքներ

ANALYSIS

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անշուտ սպասելի էին տարատեսակ արկածախնդիրների, անհայտ ծագման քաղաքագետների ու տեսաբանների ակտիվացումը, անհարկի ու հիստերիկ քննադատությունները և նմանօրինակ փսևդոքաղաքական անցուդարձերը։ Սակայն այն ինչ կատարվեց օրեր առաջ հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի տաղավարում, դժվար է որևէ հնարավոր բնութագիր տալ։ Լրատվամիջոցի հյուր քաղաքագետ ու իրավաբան ներկայացած Արմինե Առաքելյանը զազրախոսությանը հարիր լեզվով փորձում էր երկրի քաղաքական իրավիճակին գնահատական տալ։ Հայաստանյան հասարակությունն ի դեպ շատ փորձությունների է դիմացել, ծանոթ է բազմաթիվ ծաղրածուների, քաղաքական արկածախնդիրների, ծախու գործիչների ու քաղաքագետների, բայց սույն տիկինը ցույց տվեց, որ հասարակությունը դեռ ամեն ինչ չէ որ տեսել է։

Սկզբում Առաքելյանը հարձակվեց իշխանությունների վրա բոլորովին ոչ քաղաքագիտական լեզվով, անձնական վիրավորանքներով, ապա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, ապա Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, և Գագիկ Ծառուկյանի վրա։ Ընդ որում պետք է նշել, որ որպես կանոն բոլոր քաղաքական գործիչները ենթարկվում են տարբեր քննադատություններ, սա նորմալ է ցանկացած քաղաքական գործընթացում, սակայն երբ այդ քննադատությունը ոչ թե քննադատություն է այլ անձնական վիրավորանքներ, ապա զարմանալ կարելի է, թե ինչու են նման մարդիկ հայտնվում զանգվածային լրատվամիջոցներում և դա դեռ քիչ է, փորձում է նաև քաղաքական գնահատականներ տալ՝ մեջ բերելով այս կամ այն քաղաքական գործչի առնանդամը։ Անշուշտ, իր խոսքում մշտապես սույն տիկինը փորձում էր շեշտել, որ ինքն անձերի մասին չի խոսում, ի դեպ այս անձերի մասին չխոսելու արտահայտությունը շատերը դարձրել են իրենց դատարկաբանությունների առանցքը՝ կարծես թե փորձելով կշիռ տալ իր այսպես ասած կարծիքին։

Սակայն ակնհայտ էր, որ սույն տիկնոջ հարցազրույցը ավելի շատ հիշեցնում է նեղացած ու հիստերիայի մեջ գտնվող մարդու անհոդաբաշխ խոսք, որը բացարձակ որևէ առնչություն չուներ քաղաքագիտության կամ քաղաքական վերլուծության հետ։ Սակայն սա դեռ բավական չէր, սույն տիկինը նաև սկսեց մեղադրել ընդհանրապես հասարակությանն ու ժողովրդին։ Ըստ այս տիկնոջ, մենք բոլորս շրջապատված ենք հանցագործներով և եթե այդ հանցագործները շաունակում են գոյատևել, ուրեմն ժողովուրդը դրան է արժանի։

Ավելի տարօրինակ էր Առաքելյանի հարձակումները Ծառուկյանի դեմ, որը անկախ ներկայիս խոսակցություններից դեռևս որևէ կերպ չի հայտարարել քաղաքականություն վերադառնալու մասին։ Նման պայմաններում մեղմ ասած անհասկանլի է, թե ինչ վախ է Առաքելյանի մոտ առաջացրել Ծառուկյանը կամ նրա վերադարձը, որ նա նույնիսկ չի խորշում բարեգործական գործունեության քննադատությամբ։

Իհարկե, շատ արագ կերպով պարզ դարձավ, թե որն է սույն տիկնոջ քաղաքական նախընտրությունը։ Խոսքը վերաբերում է Սասնա Ծռեր խմբի գործողությունների գնահատականին։ Տիկնոջ համար վերջիններս գրեթե հերոսներ են՝ որոնք գնացել են գիտակցված հերոսության։ Այստեղ ըստ էության արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ մտածողության և ինչ սկզբունքների տեր մասնագետի հետ մենք գործ ունենք, եթե կարող ենք նրան մասանգետ համարել։

Վերջապես ամփոփելով պետք է նշել, որ նման անհատները, որոնց հիստերիկ կերպով տարբեր հասարակական և քաղաքական անձանց դեմ հարձակումների օրգանական պահանջ ունեն, ուղղակիորեն դեգրադացնում են ամբողջ հանրային տրամադրությունը։ Վերջիններս միայն ուզում են գտնել անձանց, որոնց դեմ պետք է հարձակումներ գործել և կապ չունի այդ անձը Գագիկ Ծառուկյանն է, որն զբաղվում է բարեգործությամբ ու հասարակական գործունեությամբ, թե առաջին նախագահը, թե ներկա որևէ ընդդիմադիր գործիչ, վերջիններս հավասար կերպով փորձում են ցեխ շպրտել և Ծառուկյանի կողմը և այն քաղաքացիների կողմը, որոնց օգնում է նույն Ծառուկյանը։

Այսքանից հետո սույն տիկինը անբարոյականություն է համարում Հայաստանում կատարվող ամբողջ քաղաքականությունը, դույզն-ինչ չմտածելով, որ գուցե հենց իր հայտարարություններն են արժանի իր կողմից տրված այս գնահատականին։

Տիգրան Դավթյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal