Հիշողության վրա բացասական ազդեցություն ունեցող մթերքներ
ԼԱՅՖԱմերիկացի մի խումբ գիտնականների կատարած հետազոտությունների համաձայն՝ B խմբի վիտամինների պակասը կարող է հիշողության վատացման պատճառ դառնալ, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ մարդու ինտելեկտի վրա:
Ֆրուկտոզա: Այն դանդաղեցնում է ռեակցիաների արագությունն ուղեղում և հիշողության մեջ:
Կարմիր միս: Բոստոնում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ չափազանց շատ կարմիր միս օգտագործող անձանց մոտ հիշողության խնդիրներ ավելի շատ են լինում, քան բուսակերների մոտ:
Շաքար: Բեռլինի համալսարանում անցկացված հետազոտությունների համաձայն՝ այն անձանց մոտ, ովքեր չափազանց շատ շաքար են օգտագործում, հիշողության վատացում կարող է լինել:
Անառողջ սնունդ: Գիտնականները պնդում են, որ արագ սնունդը, ինչպես նաև չափազանց շատ կալորիաներ պարունակող մթերքները բացասաբար են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա:
Ածխաջրեր: Սրանց շարքին են դասվում յուղոտ կաթը, այլուրը, ռաֆինացված շաքարը: Սրանք կարող են նպաստել հիշողության վատացմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: